17 Օգոստոս 10
Անջելինա Ջոլի
 
 
0
Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին

Երբ Անջելինա Ջոլին «Ամանդա Ուեյքլի» զգեստով եւ «Ֆերագամո» կոշիկներով Լոնդոնում ներկայացնում էր իր նոր «Սոլթ» ֆիլմի պրեմիերան, լրագրողը նրան հարցրեց` «Ճիշտ է, որ դուք եք մարմնավորելու Մերլին Մոնրոյին նրա մասին պատմող կենսագրական ֆիլմում», նա պատասխանեց. «Դեռեւս ոչինչ պարզ չԷ, բայց համոզված եղեք, ամեն ինչ ինձնից շուտ եք իմանալու»: Փաստորեն դերասանուհին չսխալվեց :):

Angelina Joly
Դերասանուհի Անջելինա Ջոլին


Բրիտանացի հայտնի գրող Էնդրյու Օ`Հագանը հայտնել է, որ իր`«Մաֆ շան ու նրա ընկերուհի Մերլին Մոնրոյի կյանքը եւ հայացքները» սիրավեպի հիման վրա նկարահանված ֆիլմում Անջելինա Ջոլին է մարմնավորելու լեգենդար դերասանուհի եւ երգչուհի Մերլին Մոնրոյի կերպարը: Ի դեպ, հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը եւս հավակնում էր գլխավոր դերին:

Angelina Joly
Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին


Ֆիլմի սյուժեն  Մերլին Մոնրոյի շան` Մաֆի տեսանկյունից է ներկայացվում: Նրան, ի դեպ, Մերլինին էր նվիրել լեգենդար երգիչ Ֆրենք Սինաթրան: Ֆիլմում Սինաթրային մարմնավորելու է սրտակեր Ջորջ Քլունին:

Հուսով ենք, Անջելինան իրեն «ավելորդություններ» թույլ չի տա Ջորջ Քլունիի հետ նկարահանման հրապարակում, եւ Բրեդ Փիթը խանդի զգացողություն չի ունենա :):

Աղբյուրը` www.sutki.net
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/




 
 
Լեգենդար դերասանուհի եւ երգչուհի Մերլին Մոնրոն

Լեգենդար դերասանուհի եւ երգչուհի Մերլին Մոնրոն

Դերասան Ջորջ Քլունին

Դերասան Ջորջ Քլունին

Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին

Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին

Դերասանուհի Անջելինա Ջոլին

Դերասանուհի Անջելինա Ջոլին

Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին

Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին

Դերասանուհի Անջելինա Ջոլին

Դերասանուհի Անջելինա Ջոլին

0
2358 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: