08 Սեպտեմբեր 10
Արթուր Ջանիբեկյան
 
 
0
Comedy Club Production-ը ուժեղացնում է դիրքերը

Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն իր բոլոր հեռուստատեսային նախագծերը համախմբում է Comedy Club Production-ում:

Ինչպես այսօր գրում է “Կոմերսանտ” թերթը, այժմ ТНТ հեռուստաալիքի համար “Ունիվեր” եւ “Ինտերնի” սերիալները պատրաստող 7 Art ընկերության 74%-ը պատկանում է Comedy Club Production-ին: Նախկինում Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին էր պատկանում 7 Art-ի միայն 51%-ը:

Artur Janibekyan
Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը


“Գործարքը, որի շրջանակներում սերիալներ արտադրողը, ինչպես հաստատում են Comedy Club-ում, գնահատվել էր $58,1 մլն, ուժեղացնում է ТНТ-ի կախվածությունը քոնթենթի մեկ մատակարարից”,- գրում է “Կոմերսանտը”:

“Ինտերնի”-ն եւ “Ունիվեր”-ը ТНТ հեռուստաալիքի ամենահաջողված նախագծերից են, վկայում են TNS Russia-ի հեռուստաչափումները:

7 Art-ի համախմբումը Comedy Club Production-ը դարձնում է հեռուստատեսային հումորիստական քոնթենթի արտադրության խոշորագույն պրոդյուսերական կենտրոնը, գործարքի իմաստը մեկնաբանում է Արթուր Ջանիբեկյանը:

Artur Janibekyan
Արթուր Ջանիբեկյանն իր բոլոր հեռուստատեսային նախագծերը համախմբում է Comedy Club Production-ում


ТНТ-ում “Կոմերսանտին” հայտնել են, որ գործարքը համաձայնեցված է ալիքի հետ, եւ վերջինս խրախուսում է այն, քանի որ “ТНТ-ի եւ Comedy Club Production-ի հարաբերությունները շատ թափանցիկ են կառուցված”:

Աղբյուրը` “Կոմերսանտ”
Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/
 
 
Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը

Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը

Արթուր Ջանիբեկյանն իր բոլոր հեռուստատեսային նախագծերը համախմբում է Comedy Club Production-ում

Արթուր Ջանիբեկյանն իր բոլոր հեռուստատեսային նախագծերը համախմբում է Comedy Club Production-ում

0
1998 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: