27 Հուլիս 10
Արման Մարգարյան
 
 
0
«Հայկական հեռուստաալիքներին վաղուց չեմ հետեւում...»

Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանն այժմ Ռուսաստանում է` Մոսկվայում: Արմանն աշխատում է առաջին ռուսալեզու հայկական ալիքում` TV ARM RU-ում: Bravo.am-ի հետ զրույցում Արմանը խոսեց իր աշխատանքի ու հեռուստատեսության մասին::)

Arman Margaryan
Այժմ Արմանն աշխատում է առաջին ռուսալեզու հայկական ալիքում` TV ARM RU-ում


- Ինչպե՞ս եղավ մուտքդ հեռուստատեսություն:

- Շատ պարզ: Մայրս` Նաիրա Շահիրյանը, վարում էր «Բարի գիշեր, երեխաներ» ծրագիրը եւ մութ ու ցուրտ տարիներին միշտ ինձ տանում էր նկարահանումների: Շատ եմ կանգնել ու ցրտին սպասել 48 համարի ավտոբուսին, դրա համար էլ հեռուստատեսությունը դեռ այդ ժամանակվանից մանկական տրամվայ էր ինձ համար դարձել: Հետո` 7-8-րդ դասարաններում ընկերոջս հետ նախագծեր էինք գրում, դասերից փախչում ու փորձում էինք ինչ-որ ալիքի տնօրենի հետ հանդիպել, մեր մշակած ծրագրերը ներկայացնել, բայց դա չէր ստացվում: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի առաջին կուրսում էի, երբ թատերագետներից Զառա անունով մի աղջիկ առաջարկեց Հ2-ում իր հետ ծրագիր վարել: «Սիրո խարույկ» էր այդ ծրագիրը կոչվում, որն էլ եղավ իմ առաջին հաղորդումը::)

- Իսկ հետո՞:

- Հետո TV5-ում Ալֆրեդի սենյակը վարեցի, ապա «Նոր Ալիքով» «Ռուբիկոնը» եւ այլն...

Arman Margaryan
Արման Մարգարյան. “Եթե հեռուստատեսությունը չլիներ, հաստատ երաժիշտ կդառնայի”


- Հե՞շտ էր ուղիղ եթերում աշխատելը:

- Երբ սկսեցի «Ռուբիկոնը» վարել, ինձ շատ օգնեցին հաղորդման ռեժիսոր Մուշեղը եւ խմբագիր Մերին: Ամեն եթերից հետո մենք շատ երկար քննարկում էինք` ինչն էր լավ եւ ինչն էր վատ:

- Ի՞նչ խորհուրդներ էին քեզ տալիս մայրդ եւ տատիկդ`Էվելինա Շահիրյանը:

- Նույն պատմությունը կրկնվում էր տանը: Երբ եթերից տուն էի գնում, նրանց հետ էինք սկսում քննարկել... Նրանք միշտ եղել են իմ ամենախիստ քննադատները, ինչը, բնականաբար, շատ է օգնել ինձ:):

Arman Margaryan
Արման Մարգարյան. “Պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ”


- Ի՞նչ տվեց քեզ հայկական հեռուստատեսությունը:

- Իհարկե, շատ բան տվեց, բայց նաեւ շատ բաներից զրկեց. այն ժամանակ, երբ նոր էի մտել հեռուստատեսություն, ռոք-խումբ ունեի, նվագում էի, երգեր էինք գրում: Բայց հեռուստատեսությունն իմ ամբողջ ժամանակն ուտում էր. սկսեցինք էլ չնվագել: Եթե հեռուստատեսությունը չլիներ, հաստատ երաժիշտ կդառնայի, բայց հիմա էլ ուշ չի: Օրինակ, հենց այս օրերին մի երգ եմ ձայնագրում: Բլյուզի մեջ է, եթե դուրս գա, հաստատ տեսահոլովակ կնկարեմ:):

- Ո՞ր ժանրում ես քեզ գտնում` լրատվակա՞ն, ժամանցայի՞ն...

- Լրատվականն ընդհանրապես իմը չէ: Ճիշտ է, որոշ ժամանակ «Նոր ալիքով» վարել եմ մշակութային նորություններ, բայց դա տանջանք էր ինձ համար: Չեմ սիրում գրված տեքստի հետ աշխատել` անհետաքրքիր է, ուղղակի դառնում ես խոսացող գլուխ: Բնականաբար, ժամանցայինն ավելի հետաքրքիր է, բայց պետք չէ ժամանցայինը խառնել դատարկության հետ... Ամեն դեպքում, հաղորդավարը պետք է ինֆորմացիա տա:

Tankyan and Arman Margaryan
Արման Մարգարյանը հարցազրույց է անցկացնում Սերժ Թանգյանի հետ Մոսկվայում


- Հիմա աշխատում ես TV ARM RU-ում, հաղորդումներ վարում ու հանդիսանում ալիքի երաժշտական պրոդյուսերը: Իսկ հայկական հեռուստաալիքներին հետեւու՞մ ես:

- Հայկական հեռուստաալիքներին վաղուց չեմ հետեւում, որովհետեւ հետեւելու բան չկա... Ինչի՞ն հետեւեմ: Աշոտ Ղազարյանի, թե ՞ “32” ակումբի  «հաղորդումներին»: Սպանել են հայկական հեռուստաալիքները, խանութ է դարձել, որ ապրանքը շատ է վաճառվում, դա էլ դնում են տաղավարներում: Լավ չի...

- Ըստ  քեզ, ինչպե՞ս պետք է պայքարել «շուկայական հարաբերությունների» դեմ:

- Պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ: Լուծումը միակն է. մի պահ մոռանանք, որ հեռուստատեսությունը բիզնես է: Մի քիչ այլ տեսանկյունից նայենք դրան, ու մեր ազգի (առանց այն էլ անճաշակ) ճաշակը ավելի չփչացնենք: Բայց, ինչպես տեսնում եմ, դա ոչ մեկին պետք չի. պետք է փող աշխատել:

Arman Margaryan
Արման Մարգարյան. “Հայկական հեռուստաալիքները սպանել են”


- Իսկ ի՞նչ կասես հաղորդումների կրկնօրինակումների մասին:

- Ռուսական ծրագրերն էլ հիմնականում արտասահմանյան հաղորդումների կրկնօրինակումներն են: Վատ բան չեմ ասի, եթե ամեն ինչ ճիշտ ու ճաշակով է արվում, թող արվի, ինչո՞ւ ոչ…

- Կա՞ մեկը, ով քեզ համար լավ օրինակ է հեռուստաեթերում:

- Լարի Քինգը: Ափսոս, որ նրա շոուն փակվեց...

Արման Մարգարյան. “Նախընտում եմ ժամանցային ժանրը”
Arman Margaryan


- Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի վերաբերյալ:

- Ապագայի մասին բան չեմ կարող ասել: Մոսկվան անկանխատեսելի երեւույթ է: Կարող է վաղը դառնամ օլիգարխ, կարող է ետ գամ Երեւան, ինչը ցանկալի չէ: Ինչ իմանամ... :)

Arman Margaryan
Արման Մարգարյան. “Մոսկվան անկանխատեսելի երեւույթ է”


- Ե՞րբ ես վերջին անգամ եղել Երեւանում, ե՞րբ էլի կգաս Հայաստան:

- Երեւանում վերջին անգամ եղել եմ հունիսի 5-ին: Մեծ ռոք-փառատոն էր, հրավիրել էին այն վարելու, շատ լավ անցավ: Շատ ուրախալի է, որ լավ երաժշտությունը սկսել է մեծ մասսայականություն վայելել: Սեպտեմբերի 18-ին գալու եմ Ջերմուկ` 3-օրանոց մեծ ռոք-փառատոն է լինելու:

Arman Margaryan and Avraam Russo
Արման Մարգարյանը եւ Ավրաամ Ռուսոն տաղավարում


- Իսկ անձնականից ի՞նչ կասես: Որդիդ քե՞զ մոտ է բնակվում:

- Անձնականից եթե խոսեմ, կդադարի անձնական լինել... Որդիս բնակվում է Երեւանում` իր մոր մոտ:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Արման Մարգարյանի անձնական արխիվից
 
 
Արման Մարգարյան. “Մոսկվան անկանխատեսելի երեւույթ է”

Արման Մարգարյան. “Մոսկվան անկանխատեսելի երեւույթ է”

Այժմ Արմանն աշխատում է առաջին ռուսալեզու հայկական ալիքում` TV ARM RU-ում

Այժմ Արմանն աշխատում է առաջին ռուսալեզու հայկական ալիքում` TV ARM RU-ում

Արման Մարգարյան. “Եթե հեռուստատեսությունը չլիներ, հաստատ երաժիշտ կդառնայի”

Արման Մարգարյան. “Եթե հեռուստատեսությունը չլիներ, հաստատ երաժիշտ կդառնայի”

Արման Մարգարյան. “Հայկական հեռուստաալիքները սպանել են”

Արման Մարգարյան. “Հայկական հեռուստաալիքները սպանել են”

Արման Մարգարյան. “Պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ”

Արման Մարգարյան. “Պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ”

Արման Մարգարյանը եւ Ավրաամ Ռուսոն տաղավարում

Արման Մարգարյանը եւ Ավրաամ Ռուսոն տաղավարում

Արման Մարգարյանը հարցազրույց է անցկացնում Սերժ Թանգյանի հետ Մոսկվայում

Արման Մարգարյանը հարցազրույց է անցկացնում Սերժ Թանգյանի հետ Մոսկվայում

0
4662 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: