30 Օգոստոս 10
Արսեն Գրիգորյան
 
 
0
Ամառային տպավորությունները` լուսանկարներով :)

Երգիչ Արսեն Գրիգորյանը բուռն ամառ է ունեցել` հանգիստն անցկացնելով   ընտանեկան եւ ընկերական ջերմ մթնոլորտում: Bravo.am-ի հետ Արսենը կիսվեց իր տպավորություններով: Այժմ ձեզ ենք ներկայացնում մեր զրույցն ու երգչի տրամադրած առավել “խոսուն” լուսանկարները:
Arsen Grigoryan
Երգիչ Արսեն Գրիգորյանը հանգիստն անցկացրել է ընտանեկան եւ ընկերական ջերմ մթնոլորտում
Կանն, Բարսելոն, Լորետ դե Մար եւ շատ լավ ամառ :)

Իր ամառային հանգիստը երգիչը սկսել է Ֆրանսիայի Կանն քաղաքից, ուր եղել է  կնոջ եւ դստեր հետ: Իսկ Կաննում անցկացրած ուրախ օրերից հետո մեկնել Իսպանիա, եղել Բարսելոնում եւ Լորետ դե Մարում: Իսպանիայում նրանց են միացել Ավետ Բարսեղյանն ու Հասմիկ Կարապետյանը: Թե ինչպես են անցել նրանց օրերը, կարծում եմ` պարզ կլինի լուսանկարներից: Իսկ երգիչը մի խոսքով ասում է` շատ լավ:): Արսենին այս ամառը նոր լիցքեր, նոր ուժ, լավ հիշողություններ ու նոր, լավ ընկերներ է տվել:

Arsen Grigoryan
Արսենին այս ամառը նոր լիցքեր, նոր ուժ, լավ հիշողություններ ու նոր, լավ ընկերներ է տվել


Խոսելով նախորդ տարիների մասին` Արսենը հիշում է Ֆրանսիայում` Կաննում, Նիցայում, Մոնակոյում, Մոնտե Կառլոյում , Իսպանիայում` Վալենսիայում, Խաղաղ օվկիանոսի ամերիկյան ափերին անցկացրած օրերի մասին: Երգիչը նախընտրում է իր հանգիստ ամեն անգամ կազմակերպել նոր վայրում, որտեղ չի եղել: Արսենը շատ է սիրում ամառն ու ծովը. “Իհարկե, առանց բնության դժվար թե ծովը թանկ լինի ինձ համար: Մենք նախընտրում ենք հանգստանալ այնպիսի երկրներում, որտեղ կգտնենք նաեւ պատմական հետաքրքիր վայրեր”: Որպես ծով սիրող մարդ` մեր զրուցակիցը շատ է սիրում նաեւ լողալ եւ, ինչպես ինքն է ասում, նորմալ լողում է:

Arsen Grigoryan
Իսպանիայում նրանց են միացել Ավետ Բարսեղյանն ու Հասմիկ Կարապետյանը


“Ամենից շատ սիրում եմ Հայաստանը :). չեմ ապրի հայրենիքից դուրս...”

Bravo.am-ը Արսենի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որն այսօր նրա մի շարք երկրպագուների ուշադրության կենտրոնում է` երբեւէ կլքի երգիչը հայրենիքը: Մեր զրուցակիցը պատասխանեց. “Դա ինձ համար վաղուց արդեն փակված թեմա է: Ոչ:)”: Արսենի ամենասիրելի երկիրը Հայաստանն է: Հայրենիքում սիրում է հանգստանալ Արցախում, Ջերմուկում եւ Դիլիջանում:

Իսկ խոսելով արտերկրում եղած առավելությունների մասին, որոնք բացակայում են մեզ մոտ, երգիչը նշում է. ‘‘Բարձրաստիճան զարգացած լինելը, հագնվելը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը...’’:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից


 
 
Երգիչ Արսեն Գրիգորյանը հանգիստն անցկացրել է ընտանեկան եւ ընկերական ջերմ մթնոլորտում

Երգիչ Արսեն Գրիգորյանը հանգիստն անցկացրել է ընտանեկան եւ ընկերական ջերմ մթնոլորտում

Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Կաապետյանն ու Ավետ Բարսեղյանն Իսպանիայում

Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Կաապետյանն ու Ավետ Բարսեղյանն Իսպանիայում

Արսեն Գրիգորյանն ու Ավետ Բարսեղյանը

Արսեն Գրիգորյանն ու Ավետ Բարսեղյանը

0
5376 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: