15 Հունվար 11
Արսեն Գրիգորյան
 
 
0
“Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

“Աստված սիրում է երազողներին ու երազանքներն իրականություն է դարձնում”: Լոնդոն ոտք դնելուց հետո այս կարծիքին է Արսեն Գրիգորյանը:): Դերասան, հաղորդավար, երգիչը Bravo.am-ի հետ վերջերս իրականություն դարձած լոնդոնյան իր ուղեւորության տպավորություններով է կիսվել:

Qristine Pepelyan & Arsen Grigoryan
Արսեն Գրիգորյան . “Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”


- Քանի՞ տարի է` Լոնդոնի մասին ես երազում: Եվ ինչո՞ւ էր այդ ուղեւորությունը քեզ համար այդքան կարեւոր:

- Փոքր ժամանակ, հիշում եմ, մի տեսակ չգրված օրենք կար, որ ամեն մեկը պետք է որեւէ քաղաքի մասին երազի, որտեղ կուզեր լինել կամ ապրել: Դե, ամեն մեկը տարբեր ցանկություններ ուներ` Հռոմ, Փարիզ… Ես միշտ ասում էի, որ երազում եմ Լոնդոն գնալ: Անցյալ Նոր տարվա գիշերը երազանք պահեցի, որ այս Նոր տարին Լոնդոնում դիմավորեմ, Պեպելյանն իմացավ այդ երազանքիս մասին եւ կատարեց իր բարի փերու դերը: Այսպես ասած` Քրիստինեն էր իմ երազանքների բարի փերին:):

-Բոլոր ծախսերն ինքն է հոգացե՞լ (կատակ:)): Հետաքրքիր է` ինչպե՞ս նպաստեց Լոնդոն մեկնելուդ: Փաստորեն, միանման երազանք եք ունեցել, որովհետեւ, գիտեմ, Պեպելյանն էլ էր առաջին անգամ այդ քաղաք այցելում:


- Ինքը համերգի էր հրավիրված, կազմակերպիչներին առաջարկեց, որ այն ես վարեմ ու նաեւ մի քանի երգով ելույթ ունենամ: Այդպես էլ եղավ: Այո,  Քրիստիկն էլ էր առաջին անգամ այդ քաղաքում ու ինքն էլ սիրեց Լոնդոնը: Նա ճանապարհի շատ լավ ընկեր է: Երեքով էինք. մեզ հետ էր նաեւ Անահիտը` Քրիստինեի մայրը, ու շատ լավ, հրաշալի ժամանակ անցկացրինք:

Քրիստինեն  մայրիկի` Անահիտի հետ ու Արսեն Գրիգորյանը
Քրիստինեն մայրիկի` Անահիտի հետ ու Արսեն Գրիգորյանը


- Հենց Ամանորի գիշե՞րն եք երգելով անցկացրել:

-Այո:): “Holiday Inn” hյուրանոցի բանկետ-սրահում էր երեկույթը: Երգել եմ բոլոր հիթերս եւ նաեւ “Long Tall Sally”  ռոքնռոլային երգը:

- Այս Նոր տարին ինչո՞վ էր ավելի լավը Երեւանում անցկացրածդ տոներից:


- Նրանով, որ նոր էր. նոր մարդիկ, նոր քաղաք. ինձ համար ամեն ինչ նոր էր:): Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես… Հին շինություններ… Կապրեի Լոնդոնում:

- Ախ այդպես:): Դրա համար ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

- Քայլեր դեռ չեմ ձեռնարկում, բայց ով իմանա, գուցե մի օր այդպես էլ ստացվի: Համենայն դեպս, կուզեմ Լոնդոնում բնակարան ունենալ: Չնայած` չէր խանգարի, որ նաեւ Երեւանում բնակարան ունենայի:):

Arsen Grigoryan
“Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես”. Արսեն Գրիգորյան


- Այստեղ էլ բնակարան չունե՞ս:

- Չէ, Երեւանում բնակարան չունեմ:

- Ինչպիսի՞ն ես պատկերացնում լոնդոնյան ապագադ: Երեւանում բավական հեղինակություն ու ճանաչում ունես, իսկ Լոնդոնում այդպես չի լինելու, համենայն դեպս սկզբում:):

- Դա է պատճառը, որ առայժմ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում: Ես հավատում եմ հրաշքների. ով իմանա, գուցե մի օր գործնական հրավեր լինի:):

- Ինչքա՞ն ժամանակ վայելեցիր Լոնդոնը, ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

- Դեկտեմբերի 19-ից մինչեւ հունվարի 7-ը այնտեղ էինք: Շատ-շատ տպավորված եմ, եւ, իսկապես, խոսքերով չեմ կարող նկարագրել: Ներքին հանգստություն էի ապրում այնտեղ:
Qristine Pepelyan & Arsen Grigoryan
Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը հավատում է հրաշքների


- Ինչպիսի՞ն էր լոնդոնյան առօրյադ:

- Զբոսաշրջիկին վայել առօրյա ենք ունեցել:):

- Ի՞նչ ես հետ բերել:

- Նվերներով եմ վերադարձել, նաեւ ինձ համար:):

- 2011-ի կյանքդ ինչպե՞ս ես նախատեսում դասավորել:

- Ակնկալում եմ, որ պետք է ստեղծագործական տարի լինի. նոր դերեր, նոր ներկայացումներ, նոր ֆիլմեր, եւ, իհարկե, հյուրախաղեր:

Այս տարեմուտին թե ի՞նչ երազանք է պահել Արսեն Գրիգորյանը ու արդյոք այն կիրականանա, Bravo.am-ը կպատմի հաջորդ տարի այս օրերին:):  Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից եւ Դավիթ Գալստյանի


 
 
Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Արսեն Գրիգորյան . “Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

Արսեն Գրիգորյան . “Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը Լոնդոնում

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը Լոնդոնում

“Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես”. Արսեն Գրիգորյան

“Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես”. Արսեն Գրիգորյան

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը հավատում է հրաշքների

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը հավատում է հրաշքների

Դերասան, հաղորդավար, երգիչը տպավորված է Լոնդոնով

Դերասան, հաղորդավար, երգիչը տպավորված է Լոնդոնով

Քրիստինե Պեպելյանն ու Արսեն Գրիգորյանը Լոնդոնում

Քրիստինե Պեպելյանն ու Արսեն Գրիգորյանը Լոնդոնում

Արսեն Գրիգորյան . “Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

Արսեն Գրիգորյան . “Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

Քրիստինե Պեպելյանն ու Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Քրիստինե Պեպելյանն ու Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Քրիստինեն  մայրիկի` Անահիտի հետ ու Արսեն Գրիգորյանը

Քրիստինեն մայրիկի` Անահիտի հետ ու Արսեն Գրիգորյանը

0
5571 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: