07 Հուլիս 10
Դավիթն առանց Սասունցիի :)
 
0
“Այրվող կամուրջներ”-ն էլ տեսահոլովակ կունենա

Դավիթ Սասունցին “Մարալ ես” երգեց, երգը հիթ դարձավ, ինքն էլ կորավ:): Երգչի երկրորդ հայտնությունը սեփական ազգանվամբ է, Սասունցին էլ` այլեւս անցած էտապ: Դավիթ Թուջարյանը Bravo.am-ին ասաց, որ  էկրաններին իր չհայտնվելը այլ վայելքների մեջ լինելու պատճառով չէր:):

Davit Tujaryan
Սասունցի Դավիթն այլեւս Դավիթ Թուջարյան է

“Շատ երկար դադար եղավ, բայց ոչ թե վայելքներին էի տրվել, այլ` աշխատանքին: Համերգներով, պարահանդեսներով Ռուսաստանի Դաշնություն էի հաճախ մեկնում, մի քիչ էլ ծուլացա, բայց որոշել եմ բուռն գործունեություն ծավալել: Պետք է այլեւս դադար չտամ, տեսահոլովակներս էլ անպայման մեկը մյուսին կհաջորդեն: Այդպես է ճիշտ”,- ասաց նախկինում Դավիթ Սասունցի, այսուհետ եւ միշտ` Դավիթ Թուջարյանը:

Դավիթի մայրը ռոքն ու ռաբիսը խառնել է իրար:)

Դավիթ Թուջարյանը շուտով “Այրվող կամուրջներ”-ի հիման վրա կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը երգչի մայրն է` Գայանե Աստվածատրյանը, գործիքավորել է Մարտին Միրզոյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է:

“Այրվող կամուրջներ”-ը ռոք-բալադ է` ռաբիսի տարրերով:): Դավիթն ասում է` հանդիսատեսը սպասում է ոճային փոփոխության, բայց նախորդ ոճերից էլ չի հոգնել: “Շատ լավ ընդունեցին մեր էպոսը, դրանով ճանաչում ձեռք բերեցի, սիրվեցի, բայց դա իր ավարտին հասցրինք: Հիմա էլ նաեւ Թուջարյան  պապական ազգանունը, որ ժառանգելու եմ որդուս, մեծ սիրով հայտարարում եմ, թող բոլորն իմանան: “Մարալ”-ն էլ շատ սիրվեց, հիմա դանդաղ տարբերակով երգ եմ ներկայացնում, ինձ թվում է` հանդիսատեսը պետք է ճիշտ ըմբռնի”,- նշեց Դավիթ Թուջարյանը:

“Այրվող կամուրջներ”
Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Սերժ Գաբյանի “վերջը” :)

Սերժ Գաբյանը կարծում է` տեսահոլովակը “վերջն” է լինելու:): “Կայֆը տեսնելը կլինի, պատմելով շատ բան չեմ կարողանա հաղորդել: Աշխատում ենք այնպիսի բան անել, որ չկրկնվենք ոչ միայն մեր շուկայում, այլեւ արտասահմանում: Մեր նոր տեխնիկան էլ թույլ է տալիս նման բան անել. բոլորս կայֆոտած ենք կադրերից: Համ էլ գժանոց թիմ է հավաքվել. օպերատորներ` Նարեկ Մարտիրոսյան, Սուրեն Թադեւոսյան, դիզայներներ` Մարգարիտա, Լիաննա: Աշխատում ենք մաքսիմում բան ստանալ: Երգն էլ ռոքի եւ ռաբիսի սիրահարներին դուր կգա, լսողներն ասում են` լրիվ էկզոտիկա է”,- ասաց ռեժիսորը, ով մոտ մի տարի առաջ նաեւ “Մարալ ես” երգի տեսահոլովակն է նկարահանել:

Serj Gabyan
Ռեժիսոր Սերժ Գաբյանը

“Այրվող կամուրջներ”-ի տեսահոլովակում տեսնելու ենք Դավիթի անձնական դժոխքը: Սերժ Գաբյանն ասում է` երգչի փիլիսոփայական դժոխքն է,  վախենալու բաներ էլ կան:): “Աբստրակցիայի, սյուրեալիզմի, թրիլերի խառնուրդ է, որ մնան երաժշտության հետ լավ կնայվի: Դավթին հետապնդում են կանանց տեսքով չարքերը... Պարզ է` ինչի համար, կոտրված սիրո մասին  է խոսքը: Փիլիսոփայական է ամեն ինչ, գործողություն որպես այդպիսին չկա. նկարչական մտածելակերպի մեջ` մի կադրով ցույց ենք տալիս գաղափարը: Բայց հասկանալի կլինի բոլորին, այնպես չի, որ շատ խելոք տեսահոլովակ է,  պետք է դնես, 7 անգամ նայես, որ ինչ-որ բան հասկանաս: Ներկված մոդելներ կան, բերան վերացնելու պահ կա. մոդել, որ բերան չունի, երաժշտական գործիքներն էլ իրենք մարդիկ են: Գրաֆիկա համարյա չկա, ամեն ինչ ցանկանում ենք կենդանի ստանալ”,- ասաց ռեժիսորը, ով մազերը պոչիկներ էր կապել, որովհետեւ ուղղակի շոգ էր. “Թե չէ ոճի պահ չկա, ինձ մեկ ա տեսքս”, մեկ էլ չգիտես որտեղից մի մատին սեւ մանիկյուր էր հայտնվել:):
Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից
Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Դավիթ Թուջարյանի նոր CD-ն` աշնանը

Երգիչը նոր ձայնասկավառակի վրա է աշխատում: Այնպես պետք է անի, որ CD-ն աշնանը լույս տեսնի: Բոլոր երգերի հեղինակը մայրն է` Գայանե Աստվածատրյանը, գործիքավորումների մեծ մասն էլ եղբայրը` Լեւոն Թուջարյանն է կատարում: Դավիթը ցանկանում է ալբոմը “Մայրիկիս” անվանել, երգերն էլ հիմնականում “Մարալ ես”-ի ոճում են: “CD-ում ընդգրկվելու են ուրախ, հայկական երգեր, դանդաղ երգեր էլ կան, ոճային առումով չեն տարբերվելու: Ուղղակի այս մեկն է ռոք-բալադային տարրեր կրում, եթե հետագայում տեսնենք` այս ժանրը սիրվեց, ընդունվեց, պահանջվեց, էլի նման ոճում հանդես կգամ”,- ասաց նա:

“Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ
“Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Դավիթ Թուջարյանը նշում է` մայրն է առաջինն օգնել շոու-բիզնես մուտք գործել. նա է իրեն առաջ մղում: Հիմա նոր պրոդյուսեր ունի, այսուհետ Խաչիկ Եղոյանի հետ է աշխատելու, ով նաեւ ռեժիսոր է: Պայմանագիր չեն կնքել. իրենց տղամարդկային խոսքը հերիք է:

Դավիթը տեսահոլովակում մի պահ դիմակով է, բայց այնպես չի, որ Դավիթ Սասունցի կերպարից դուրս է գալիս` Միսթեր X կերպարի մեջ մտնելու համար:).“Դա ընդամենը մի կադր է` Սերժ Գաբյանի մտահղացումը”: Երգիչը արտաքին տեսքն էլ չի փոխելու. մազերը չի կտրելու, շատ զգույշ է այդ հարցում. “Եթե ոճս փոփոխեմ էլ, այնպես կանեմ, որ ճաշակով լինի ու ինձ սազի”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Դավիթ Թուջարյանը շուտով “Այրվող կամուրջներ”-ի հիման վրա կներկայացնի իր նոր տեսահոլովակը

Դավիթը տեսահոլովակում մի պահ դիմակով է

Դավիթը տեսահոլովակում մի պահ դիմակով է

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

“Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

“Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Օպերատոր Նարեկ Մարտիրոսյանը

Օպերատոր Նարեկ Մարտիրոսյանը

“Այրվող կամուրջներ”-ը ռոք-բալադ է` ռաբիսի տարրերով:)

“Այրվող կամուրջներ”-ը ռոք-բալադ է` ռաբիսի տարրերով:)

Սասունցի Դավիթն այլեւս Դավիթ Թուջարյան է

Սասունցի Դավիթն այլեւս Դավիթ Թուջարյան է

 Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Դավիթ Թուջարյանը շուտով “Այրվող կամուրջներ”-ի հիման վրա կներկայացնի իր նոր տեսահոլովակը

Դավիթ Թուջարյանը շուտով “Այրվող կամուրջներ”-ի հիման վրա կներկայացնի իր նոր տեսահոլովակը

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Ռեժիսոր Սերժ Գաբյանը

Ռեժիսոր Սերժ Գաբյանը

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից

Տեսահոլովակը աբստրակցիայի, սյուրեալիզմի, թրիլերի խառնուրդ է

Տեսահոլովակը աբստրակցիայի, սյուրեալիզմի, թրիլերի խառնուրդ է

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

“Այրվող կամուրջներ” տեսահոլովակում տեսնելու ենք Դավիթի անձնական դժոխքը

“Այրվող կամուրջներ” տեսահոլովակում տեսնելու ենք Դավիթի անձնական դժոխքը

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումները

Նարեկ Մարտիրոսյանը, Սերժ Գաբյանն ու  Սուրեն Թադեւոսյանը

Նարեկ Մարտիրոսյանը, Սերժ Գաբյանն ու Սուրեն Թադեւոսյանը

Սերժ Գաբյանը կարծում է` տեսահոլովակը “վերջն” է լինելու

Սերժ Գաբյանը կարծում է` տեսահոլովակը “վերջն” է լինելու

0
1985 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: