06 Հուլիս 10
Զավեն Անդրիասիան
 
 
0
«Ուզում եմ մտնել Հայաստանի հավաքականի կազմ» :)

21-ամյա շախմատիստ Զավեն Անդրիասիանի մոտ շախմատի հանդեպ սերն առաջացել է մանկուց. «Երբ փոքր էի, պապիկս հարեւանների հետ շախմատ էր խաղում, եւ ինձ հետաքրքրում էր այդ խաղը:     Նրան ասում էի, որ ինձ էլ շախմատ խաղալ սովորեցնի, բայց պատճառաբանում էր` դեռ փոքր ես»:

Zaven Andreasyan
Շախմատիստ Զավեն Անդրիասիանը


Չնայած պապիկի ու ընտանիքի անդամների դեմ լինելուն, Զավենն այնքան էր նայել խաղը, որ հասցրել էր յուրացնել խաղի կանոնները: Հինգ տարեկանում Զավենին տանում են Շախմատի դպրոց, որտեղ նրան դասավանդում է Աշխեն Սանոյանը, ապա Վլադիմիր Հայրապետյանը: 7 տարեկանում Զավենը դառնում է մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, ինչը համարում է իր առաջին լուրջ հաջողությունը, որ սկիզբ է դրել հետագա հաղթանակներին: Շախմատի չեմպիոններից շատ է սիրում Ալյոխինին, Պոլ Մորֆիին եւ Ռոբերտ Ֆիշերին: Զավենն ասում է, որ միշտ ցանկացել է դատապաշտպան դառնալ, բայց ժամանակ չունի:

Zaven Andreasyan
Զավեն Անդրիասիան. «Շատ եմ ուզում , որ Լեւոն Արոնյանը դառնա Աշխարհի չեմպիոն»


Այսօր նա պատրաստվում է մրցումների, որի համար մեկնել է Իսպանիա. «Բենակի եւ Բալագիստ քաղաքներում մրցումների եմ: Մոտ երկու ամիս կտեւեն, ու 45-50 պարտիա կխաղանք»: Զավենը հանդես է գալու անհատական խաղերում: Շախմատիստը հույս ունի, որ շուտով իր գործակիցը կբարձրանա, կդառնա 2700, եւ նա կմտնի հավաքականի կազմ:
Խոսելով հայ շախմատիստների ու իր ընկերների մասին` ասում է. «Շատ եմ ուզում , որ Լեւոն Արոնյանը դառնա Աշխարհի չեմպիոն»: Իսկ մեր այն հարցին, թե ինքը չեմպիոն դառնալու ցանկություն չունի, պատասխանում է. «Հետագայում, եթե ուժերս ներեն, կփորձեմ:)»:

Zaven Andreasyan
Շախմատի չեմպիոններից շատ է սիրում Ալյոխինին, Պոլ Մորֆիին եւ Ռոբերտ Ֆիշերին


Զավենն իր առաջիկա ծրագրերը կախված է համարում մրցաշարերից. «Եթե գործակիցս բարձրանա ու մտնեմ հավաքականի կազմ, ամեն ինչ այլ կլինի, իսկ եթե ոչ,  պետք է պայքարեմ, որ հաջորդ տարի հաջողության հասնեմ»:

Զավենը շախմատի խաղաքարերի գույնն էական չի համարում. «Իհարկե, սպիտակը առաջինը խաղալու հնարավորություն է տալիս, բայց կարեւորը լավ մարզավիճակն ու լավ խաղն է»: Իսկ որպես ապացույց հիշում է, որ 4-5 անգամ սեւերով պարտություն է կրել ու որոշ ժամանակ սպիտակն է հաջողակ համարել, բայց կյանքի ամենակարեւոր պահերի, հաղթանակների ժամանակ սեւով է խաղացել...

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Շախմատիստ Զավեն Անդրիասիանը

Շախմատիստ Զավեն Անդրիասիանը

Զավեն Անդրիասիան. «Ուզում եմ մտնել Հայաստանի հավաքականի կազմ»

Զավեն Անդրիասիան. «Ուզում եմ մտնել Հայաստանի հավաքականի կազմ»

Զավենը շախմատի խաղաքարերի գույնն էական չի համարում

Զավենը շախմատի խաղաքարերի գույնն էական չի համարում

Զավեն Անդրիասիան. «Շատ եմ ուզում , որ Լեւոն Արոնյանը դառնա Աշխարհի չեմպիոն»

Զավեն Անդրիասիան. «Շատ եմ ուզում , որ Լեւոն Արոնյանը դառնա Աշխարհի չեմպիոն»

Շախմատի չեմպիոններից շատ է սիրում Ալյոխինին, Պոլ Մորֆիին եւ Ռոբերտ Ֆիշերին

Շախմատի չեմպիոններից շատ է սիրում Ալյոխինին, Պոլ Մորֆիին եւ Ռոբերտ Ֆիշերին

Շախմատիստ Զավեն Անդրիասիանը

Շախմատիստ Զավեն Անդրիասիանը

0
1066 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: