21 Հուլիս 10
Թրայֆենա Զամբրե
 
 
0
Գեղեցկուհին ներկայացնում է Հայաստանը

Հուլիսի 18-ին Լոս-Անջելեսում տեղի ունեցավ 22-րդ ամենամյա “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի առաջին փուլը, որտեղ 58 երկրների ներկայացուցիչները ներկայացան լողազգեստով եւ մասնակցեցին նորաձեւության ցուցադրությանը:

Trayfena Zambre
Թրայֆենա Զամբրեն “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթին


Հայկական ազգային տարազով այս գեղեցկուհին հայի համար տարօրինակ` Թրայֆենա Զամբրե անունով առաջին անգամ այս մրցույթի պատմության ընթացքում ներկայացնում է հենց Հայաստանը: Սակայն զարմանալի ոչինչ չկա. աղջկա մայրը հայուհի է, իսկ հայրը` հնդիկ: Ավելին` գեղեցկուհու ընտանիքն ընդամենը մի քանի տարի առաջ է մեկնել Հայաստանից ԱՄՆ, այնպես որ հայեցի դաստիարակությունը Թրայֆենան ստացել է հենց Հայաստանում:

“Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի մասնակիցները
“Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի մասնակիցները


Նշենք, որ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին հաղթահարել է առաջին փուլը, իսկ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին կրկին Լոս-Անջելեսում: Դրան կմասնակցեն առաջին փուլը հաղթահարած 18 երկրների 32 ներկայացուցիչներ:

Trayfena Zambre
Թրայֆենա Զամբրեն հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլը


Դե ինչ, Bravo.am–ը հաջողություն եւ հաղթանակ է մաղթում Թրայֆենա Զամբրեին:)

Աղբյուրը` www.coolfwdmail.blogspot.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/



 
 
Թրայֆենա Զամբրեն հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլը

Թրայֆենա Զամբրեն հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլը

“Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի մասնակիցները

“Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի մասնակիցները

“Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթը Լոս Անջելեսում

“Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթը Լոս Անջելեսում

Թրայֆենա Զամբրեն “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի ն

Թրայֆենա Զամբրեն “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի ն

0
4537 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: