04 Սեպտեմբեր 10
Ժերար Դեպարդյե
 
 
0
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է

“Պատկերացրեք մի հայ երիտասարդի, որ ապրում է Ֆրանսիայում ու երբեւէ չի տեսել Հայաստանը: Այն պատկերացնում է այնպես, ինչպես պատմել են տատն ու պապը, նախնիները: Ի՞նչ են պատմել. ցեղասպանություն, այդ սարսափները: Այդ երիտասարդ հայը ինձ բերում է Հայաստան, սկսում ներկայացնել` ինչպես ինքն է պատկերացնում: Սա արդեն բավարար է մի ֆիլմ նկարահանելու համար, որ ցույց տաս, թե Հայաստանն այսօր ինչպիսին է: Շատ ուրախ կլինեմ ֆիլմ նկարահանել, որ պատմում է Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին, եւ հայկական արմատներով ֆրանսահայ դերասանների հետ կաշխատեմ”,- իր նպատակների մասին պատմեց Ժերար Դեպարդյեն:

Jerar Deparde
Ֆրանսիացի անվանի դերասան Ժերար Դեպարդյեն Երեւանում է


Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը “Կարոտ” միջազգային փառատոնի շրջանակներում Երեւանում է: Ժերար Դեպարդյեն հայերեն “բարեւ ձեզ”-ով այսօր ողջունեց լրագրողներին ու նշեց` երջանիկ է, որ իրեն հրավիրել են նման բազմամշակութային փառատոնի. “Հայաստանը մի այնպիսի երկիր է, որի մասին ես գիտեմ արդեն բավական երկար տարիներ: Ֆրանսիայում բազմաթիվ հայերի եմ ծանոթ, գիտեմ` ինչու են այնտեղ գտնվում, գիտեմ` ինչ է նշանակում 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը: Ծանոթ եմ այդ հայերի արդեն չորրորդ սերնդին. նրանք խոսում են իրենց երկրի եւ հովանի տված երկրի լեզվով”:

Jerar Deparde
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Երեւանում է “Կարոտ” միջազգային փառատոնի շրջանակներում


“Թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման  գործընթացը սկսել են”. Դեպարդյե

Այս առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: “Ինձ վրա Ցեղասպանության հուշարձանը շատ մեծ տպավորություն է թողել, ինչպիսի տպավորություն թողնում են նմանատիպ այլ հուշարձաններ: Կարծում եմ` թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կամաց-կամաց սկսել են: Այստեղ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել, բայց գիտեմ` կան երկրներ, որ այդ հարցադրումը դրել են Թուրքիայի առջեւ”,- ասաց Ժերար Դեպարդյեն` նշելով, որ այդ հարցում մշակույթն է մեծ դեր խաղում. “Դա է ստիպելու”:

Jerar Deparde
“Թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսել են”. Դեպարդյե


Անվանի դերասանի համար մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը. “Քաղաքականությունը դա հետաքրքրությունների, շահերի հավասարակշռում է, իսկ մշակույթը դա ազատություն է, արտահայտվելու ազատություն, մարդու արմատների ազատությունը: Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են, զանազան, եւ պետք չի վախենալ այդ տարբերություններից”:

Ֆրանսիացիների համար “կարոտ” բառը տարօրինակ է հնչում:)

Ժերար Դեպարդյեն ներկայացրեց Հայաստանում գտնվելու իր շարժառիթները: “Այս պետությունը միտված է դեպի ապագան: Իմ նպատակն է ներկայացնել այնպիսի Հայաստան, որ շատ արագ տեմպերով գնում է առաջ` առանց մոռանալու նախկին բոլոր վերքերը: Այս փառատոնի շրջանակներում հանդես գալուս նպատակը դա է: Ճիշտ է` մեզ համար “կարոտ” բառը տարօրինակ է հնչում, որովհետեւ ֆրանսերեն նշանակում է գազար, բայց հայերի համար նոստալգիան է, իրական կարոտը, դա ավելի շատ խոսում է արմատների մասին: Կարծում եմ` ճիշտ անվանում է. 7 մլն հայ Հայաստանից դուրս է գտնվում, բայց պահպանել է իր արմատներն, ու ճիշտ է կազմակերպել մի փառատոն, որ գնում է դեպի այդ արմատները, վերականգնում հին, բնական, բնատուր ավանդույթները, արվեստները, որ գոյություն են ունեցել հայերի մեջ, մշակութային ավանդույթները”- ասաց նա:

Jerar Deparde
Ժերար Դեպարդյեն հայերեն “բարեւ ձեզ”-ով ողջունեց լրագրողներին


Անվանի դերասանը սիրում է դասական գրականության վրա հիմնված  իր մարմնավորած կերպարները. “Նմանատիպ հերոսներ կարելի է կերտել նաեւ հայ դասական գրականության հիման վրա, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրականության հիման վրա, հետաքրքիր կլինի անդրադառնալ նաեւ բանահյուսությանը”: Հիմա Ժերար Դեպարդյեն աշխատում է Ռասպուտինի կերպարի կերտման վրա, շուտով կներկայացնի նաեւ Ղազախստանում նկարահանած իր ֆիլմը:

Jerar Deparde
Ժերար Դեպարդյե. “Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են”:)


Դերասանը զարմացած է

Ժերար Դեպարդյեի համար միջմշակութային հարաբերությունները ազատություն են, նշում է` Ֆրանսիայում հայկական արմատներով մեծ արտիստներ ու մարզիկներ կան: Նա նաեւ մի բան գիտի. “Շատ հայ երիտասարդներ ուզում են վերգտնել իրենց հարազատ երկիր Հայաստանը: Մի բան ինձ միշտ զարմացնում է. այն, որ իրենք երբեք չեն մոռացել ոչ իրենց ավանդույթները, ոչ իրենց լեզուն: Գուցե, որովհետեւ նրանք միշտ իրենց նախնիների ստվերների հետ են”:

Մեկ էլ ֆրանսիացի դերասանը որոշեց անպայման նշել. “Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են”:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Ֆրանսիացի անվանի դերասան Ժերար Դեպարդյեն Երեւանում է

Ֆրանսիացի անվանի դերասան Ժերար Դեպարդյեն Երեւանում է

Ժերար Դեպարդյե. “Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են”:)

Ժերար Դեպարդյե. “Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են”:)

“Թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման  գործընթացը սկսել են”. Դեպարդյե

“Թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսել են”. Դեպարդյե

Ժերար Դեպարդյեն հայերեն “բարեւ ձեզ”-ով ողջունեց լրագրողներին

Ժերար Դեպարդյեն հայերեն “բարեւ ձեզ”-ով ողջունեց լրագրողներին

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Երեւանում է  “Կարոտ” միջազգային փառատոնի շրջանակներում

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Երեւանում է “Կարոտ” միջազգային փառատոնի շրջանակներում

Անվանի դերասանի համար մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը

Անվանի դերասանի համար մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը

0
2930 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: