30 Օգոստոս 10
Ինտելեկտուալ Party
 
 
0
Տրամաբանող մարդիկ սալսա էին պարում :)

Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում: Երեւանյան մյուս փարթիներից վերջինս տարբերվում էր իր “ինտելեկտուալ” ակումբասերներով ու միջավայրով::) “Մտքերի աշխարհ” խմբի ստեղծողները հաճախ տարբեր վայրերում, օրինակ` բուսաբանական այգում, վիրտուալ տարածությունում կամ մայրաքաղաքից դուրս “ուղեղային պայքարի” խաղեր են անցկացնում, մինչդեռ փարթիի ձեւաչափով Երեւանում առաջին անգամ էր իրականացվում:

Intelectual party
Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում


Օգոստոսի 28-ին “Jamaica pub”-ում էլ անցկացվեց առաջին ինտելեկտուալ փարթին:
“Ոչ սովորական փարթի է, մտավոր լուրջ պաշարով մարդիկ են մասնակցում: Մեզ հարցնում էին. “Որ ինտելեկտուալ փարթի է, գալու ենք Մոցարտի երգերի տա՞կ պարենք”: :) Ոչ, մենք սալսա ենք պարելու, խմելու եւ ուրախանալու ենք”, - ասաց խաղավար Հայկը:

Ներկա երիտասարդները տեղում կազմեցին թիմեր, որոնց համար ընտրեցին անվանումներ` “Ջոնի”, “Բրեյնմինատոր”, “Յամայկա”, “Ինկոգնիտո” եւ այլն: Խաղավարը հնչեցնում էր հարցեր, որոնք պահանջում էին ոչ այնքան հաստատուն գիտելիքներ, որքան ճկուն ու տրամաբանող միտք::) Ներկայացնեմ հնչած հարցերից մեկը. “Ինչու՞ են ամերիկացիները նեխած մսի հոտ ավելացնում գազի մեծ խողովակների մեջ”: Պատասխանը գուշակեք ինքներդ: :)

Intelectual party
Ինտելեկտուալ փարթիի մասնակիցները


Մեկ խաղի ժամանակ հնչում էր 8 հարց, յուրաքանչյուր հարցի համար հատկացվում 1 միավոր ու 2 րոպե ժամանակ, իսկ պատասխաններն ընդունվում էին գրավոր տեսքով: Հանդիսատեսին եւս տրվում էր արտահայտվելու եւ հարցերին պատասխանելու իրավունք::) Հաղթողների համար կազմակերպիչները պատրաստել էին նաեւ խրախուսական մրցանակներ: Առաջին խաղի ժամանակ “Ջոնի” թիմը տվեց 5 ճիշտ պատասխան ու հաղթեց, երկրորդ խաղի հաղթողն էլ “Ինկոգնիտո” թիմն էր` 7 միավորով: :)

Փարթիին առաջին անգամ խաղացին նաեւ “Топор” անվանումով կիսաէքստրեմալ պայմաններով ինտելեկտուալ խաղը. ““Топор”-ը ռաունդներով խաղ է, մի քիչ նման  է “городoк” խաղին: Մասնակցում են մոտ 10 հոգի, ընտրված տարածաշրջանի մայրաքաղաքներն են հերթով ասում: Ամեն ռաունդի վերջում մասնակիցներն ինչ-որ ալկոհոլային խմիչք են խմում, վերջում էլ երկու ամենաուժեղ խաղացողներն են մնում, ու հաղթողին պարգեւատրում ենք”,- խաղի կանոնները բացատրեց կազմակերպիչ Հայկ Աղաբաբյանը:

Intelectual party
Ինտելեկտուալ փարթի


Ինտելեկտուալ “մարտերից” հետո ակումբասերները պարեցին, լիցքաթափվեցին, աչքի ընկած ինտելեկտուալներին կոկտեյլներ հյուրասիրեցին, սալսայի պարուսույցներն էլ փոքրիկ դասընթաց անցկացրին: :)

Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցներից մի քանիսի մտահղացմամբ ստեղծվել է “Մտքերի աշխարհ” խաղը, որը սկզբում նախատեսված է եղել միայն իրենց դպրոցի համար, հետո խաղերին սկսել են հրավիրել ինտելեկտուալ խաղերով հետաքրքրված երիտասարդներին: Նախորդ տարվա դեկտեմբերից խմբի երիտասարդները հավաքվում են, իրավիճակային խնդիրներ լուծում, բանավեճեր
կազմակերպում եւ այլն:

Հ.Գ. Վերը նշածս հարցի պատասխանն էր` գիշատիչ լեշակեր թռչուններն արտահոսքի դեպքում հավաքվում են խողովակի մոտ, այդպիսով օգնում են մարդկանց իմանալու գազի արտահոսքի մասին: :)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում

Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում

Ինտելեկտուալ փարթի

Ինտելեկտուալ փարթի

Ինտելեկտուալ փարթիի մասնակիցները

Ինտելեկտուալ փարթիի մասնակիցները

Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում

Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում

Ինտելեկտուալ փարթի

Ինտելեկտուալ փարթի

Ինտելեկտուալ փարթի

Ինտելեկտուալ փարթի

Փարթիին առաջին անգամ խաղացին նաեւ “Топор” անվանումով կիսաէքստրեմալ պայմաններով ինտելեկտուալ խաղը

Փարթիին առաջին անգամ խաղացին նաեւ “Топор” անվանումով կիսաէքստրեմալ պայմաններով ինտելեկտուալ խաղը

0
2218 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: