Music,
13 Հուլիս 10
Լիդուշիկ
 
 
0
Չորսը մեկում :)

“Արեւիկ” մանկապատանեկան անսամբլի սաներից Լիդուշիկին  երեւի կհիշեք “Փոքրերի աշխարհ” տեսահոլովակով: Նրա ծննդյան տոնի առթիվ մանկական սրճարաններից մեկում ընտանիքի անդամները նվեր էին պատրաստել. Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն էր եւ 2-րդ տեսահոլովակի պրեմիերան: Հուլիսի 11-ն նա դարձավ 11 տարեկան. ուրախ էր, լավ տրամադրությամբ դիմավորում էր հյուրերին եւ ընդունում նվերները: :)

Lidushik
“Արեւիկ” մանկապատանեկան անսամբլի սաներից Լիդուշիկը


Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները, մտերիմները, դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ հյուրեր: Շնորհանդեսն անցավ բազմաթիվ երեխաներով, փուչիկներով, գույներով, հեքիաթային հերոսներով եւ, իհարկե, օրվա հերոսի նկարով տոնական տորթով: Հյուրերը նոր տեսահոլովակը դիտեցին, շնորհավորեցին… Վարդավառի տոնի առթիվ Լիդուշիկին ջրեցին. շնորհանդեսը վարող Արտակ Վարդանյանն էր ջրողը, դե, Լիդուշիկն էլ պատասխան շնորհակալությունը “հայտնեց”. ինքն էլ Արտակին ջրեց: :)

“Արեւիկ” անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Գեւորգյանը եւս եկել էր իր սանին շնորհավորելու. “Առաջին հերթին շնորհավորում եմ Լիդուշիկին ծննդյան առթիվ: Արդեն 11 տարեկան է, մեծ աղջիկ է: Տեսահոլովակը չէի տեսել, շատ հավանեցի, ուզում եմ շնորհավորել նկարահանող խմբին: Երաժշտական հատվածին տեղյակ եմ. “Արեւիկ”-ի գործիքավորողն է արել` Էդգար Ալեքսանյանը”:

Lidushik
Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան


Լիդուշիկի առաջին տեսասկավառակում իր երկու տեսահոլովակներն են ` “Երգ եմ հորինել” եւ “Փոքրերի աշխարհ” երգերի հիման վրա նկարահանված, որոնց երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը:
Տեսահոլովակի զգեստների հեղինակը Արամ Նիկոլյանն է, որն իր բալիկին էլ էր բերել:

Lidushik & Aram Nikolyan
Լիդուշիկը, Արամ Նիկոլյանն ու իր բալիկը


Լիդուշիկը փոքրիկ ծաղիկ էր նկարում ու նվիրում իր նկարով պաստառները :). “Ամենաշատը տպավորվել է 10 տարեկանիս ծնունդը, շատ մարդիկ էին եկել, մեծ ծնունդ էր: Ինձ թվում է` այս ծնունդս էլ կդառնա հիշարժան: Տորթի մոմերը փչելիս երազանք եմ պահելու, որ դառնամ հայտնի երգչուհի, միշտ լինեմ բեմերում, ու բոլորը  սիրեն ինձ: Ուզում եմ, որ հետո էլ ինձ Լիդուշիկ ասեն”:

Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները
Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները


11-ամյա Լիդուշիկը` նույն ինքը Լիդա Առաքելյանը, 2,5 տարեկանից երգում է «Արեւիկ» համույթում, հաճախում է պարի ու դաշնամուրի. «Երկու երգ եմ այսօր ներկայացրել, որոնք տեսահոլովակներ ունեն` «Փոքրերի աշխարհ» ու «Երգ եմ հորինել»: Ես չեմ փորձել երգ հորինել, երեւի ինձ մոտ չի ստացվի: Երբ մեծանամ, ինձ պատկերացնում եմ երգչուհու դերում` շատ մրցանակներով: Արդեն ստացել եմ տարբեր մրցանակներ, ամենակարեւորն ինձ համար մեր «Արեւիկ»-ի փառատոնն էր, որ գրավեցի 2-րդ տեղը»:

Lidushik
Հյուրերից մեկն էլ փոքր շնիկ էր բերել Լիդուշիկին


Լիդուշիկի անհատական պրոդյուսերությամբ զբաղվում է նրա տատիկը` տիկին Գոհարը, որն էլ կազմակերպել էր տեսասկավառակի ու տեսահոլովակի շնորհանդեսը. ““Երգ եմ հորինել” երգի տեսահոլովակը ձմռանն ենք նկարել, ուղղակի համերգները շատ էին, մոնտաժը մի քիչ երկար տեւեց: Այս սկավառակի ու շնորհանդեսի  կազմակերպչական հարցերը ընդամենը 2 շաբաթում ենք արել, որ ծննդյան օրը նվեր մատուցենք: “Երգ եմ հորինել” երգը հորինված պահից մինչեւ այս պահը նվեր է եղել հեղինակների կողմից: Երաժշտական նախասիրությունները մի կողմ, ինքը նաեւ ուզում է մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ:”

Lidushik
Հոբելյարին շնորհավորելու էին եկել դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ հյուրեր


Լիդուշիկը իր հյուրերի համար երգեց, պարեց, բազմաթիվ նվերներ ստացավ: Հյուրերից մեկն էլ փոքր շնիկ էր բերել նրան, որն էլ ավելի աշխուժացրեց երեխաների տրամադրությունը…

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Հյուրերից մեկն էլ փոքր շնիկ էր բերել Լիդուշիկին

Հյուրերից մեկն էլ փոքր շնիկ էր բերել Լիդուշիկին

Հոբելյարին շնորհավորելու էին եկել իր ընկերները

Հոբելյարին շնորհավորելու էին եկել իր ընկերները

Լիդուշիկի ծննդյան տորթը

Լիդուշիկի ծննդյան տորթը

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Հոբելյարին շնորհավորելու էին եկել դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ հյուրեր

Հոբելյարին շնորհավորելու էին եկել դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ հյուրեր

Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները

Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները

Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները

Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Լիդուշիկը, Արամ Նիկոլյանն ու իր բալիկը

Լիդուշիկը, Արամ Նիկոլյանն ու իր բալիկը

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Կայացավ Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն ու 2-րդ տեսահոլովակի պրեմիերան

Լիդուշիկը լավ տրամադրությամբ դիմավորում էր հյուրերին եւ ընդունում նվերները :)

Լիդուշիկը լավ տրամադրությամբ դիմավորում էր հյուրերին եւ ընդունում նվերները :)

“Արեւիկ” մանկապատանեկան անսամբլի սաներից Լիդուշիկը

“Արեւիկ” մանկապատանեկան անսամբլի սաներից Լիդուշիկը

Լիդուշիկն ու “Արեւիկ” անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Գեւորգյանը

Լիդուշիկն ու “Արեւիկ” անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Գեւորգյանը

0
4751 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: