06 Հուլիս 10
Լիլու
 
 
0
Երգչուհին նշեց տարեդարձը:)

Երեւանյան ռեստորաններից մեկում հուլիսի 5-ին Արսեն Գրիգորյանի` “Քո ծնունդն է այսօր” երգի տակ Լիլուն այնպե՛ս էր պարում… ՈՒ շատ էլ լավ էր անում. իր օրն էր, տոնը:): Երգչուհին նշեց ծննդյան տարեդարձը:

Lilu
Երգչուհին նշեց ծննդյան տարեդարձը


Լիլուի տանը բազմերանգ, անթիվ, անհամար ծաղիկներ են, շնորհավորում են բարեկամները, մտերիմները, ընկերները, երկրպագուները, շատ-շատ երկրպագուներ, անգամ երեկույթին առանց հրավերի հայտնված երգչուհու հետ նկարվել ցանկացող երկրպագու:):

Երգչուհին ծննդյան տոնը նշեց իր համար ամենամտերիմ մարդկանց հետ, բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ, անկեղծ բարեմաղթանքներ լսեց: Ընկերները Լիլուի երջանկության կենացն էին խմում:): Երեկույթի երաժշտությունն ապահովում էր դիջեյ Vakcina-ն` ակումբային երաժշտությունը համեմելով Թաթա Սիմոնյանի երգերի հետ:): Ընկերուհիների հետ ինչքա՛ն պարեց Լիլուն… Ուրախ երեկո էր ու, ամենակարեւորը, երգչուհին գոհ էր:):

Lilu & Georgi Harutyunyan
Երգչուհի Լիլուն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը


Լիլուի մտերիմներից  Գեորգի Հարությունյանն էլ ամենակարեւորը մաղթեց երգչուհուն. “Ցանկանում եմ, որ շատ-շատ երջանիկ լինի: Միշտ ժպտում է, ցույց տալիս, որ երջանիկ է: Ցանկանում եմ, որ աչքերի մեջ տեսնենք այդ երջանկությունը: Բավական երկար ժամանակ է` ընկերներ ենք: Իր “Քեզ եմ սպասում”  երգի  համար գեղեցիկ տեսահոլովակ եմ նկարահանել: Ոճի հետ կապված խորհուրդներ  եմ տալիս` համերգներին ինչպես ներկայանա… Ինքն իր սեփական, լավ ճաշակն ունի, բայց սիրում է խորհուրդներ լսել, հետո անում է այն, ինչը ճիշտ է համարում:)”:

Դիզայները նշեց, որ վայելում է երեկոն:): “Ճիշտ է, հոգնած եմ. ճանապարհից եմ եկել, բայց շատ լավ է անցնում: Մտերմիկ միջավայր է, հյուրերը անծանոթ էին, բայց մտերմացանք, ծանոթացանք, նույնիսկ դիջեյին խնդրեցինք ցածրացնել երաժշտությունը, որ ավելի շատ շփվենք”,- ասաց Գեորգին: Ի դեպ, նա հանգստանալու էր մեկնել, այ թե ուր, գաղտնիք է:):

Lilu
Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ


Գեորգի Հարությունյանը Լիլուին շատ գեղեցիկ բիժուտերիա նվիրեց. “Շատ բարակ ու շատ քանակությամբ շղթաներ են, թելի նման, իրեն համապատասխան զարդ է: Ինձ խանութի աղջիկներն օգնեցին ընտրել ու վերջում ասացին` “Երնեկ Լիլուին”:)”:

“Ճիշտ մոտեցում ու լեզու գտնես, Լիլուն հրաշք է:)”

“Բելլաջիո դիզայն ստուդիո”-ի մենեջեր Լիլիան էլ լավ ժամանակ էր անցկացնում ընկերուհու ծննդյան տարեդարձին, մի լավ պարեց:): Նվերն էլ` նորաձեւ շապիկ: “Շատ լավ ծնունդ է. սիրուն, լավ կազմակերպված: Լիլուն ընկերուհիս է, ոչ մի գործնական հարաբերություն: Ճիշտ է, եթե նա մեր դիզայն ստուդիայից օգտվում է, զեղչեր եմ անում:): Շուտով մի տարի կլինի` ինչ ընկերություն ենք անում: Տարեդարձիցս մի ամիս առաջ ենք ծանոթացել: Այնքան մտերմացանք, որ ծնունդիս հրավիրեցի, ինքն էլ շատ գեղեցիկ բիժուտերիա նվիրեց. օրիգինալ զարդ է` զուգարանակոնքի տեսքով, վրան էլ` քարեր: Շատերը չեն հասկանում` ինչ եմ կախել վզիցս, բայց որ ասում եմ, նորմալ մարդիկ  կատակով են ընդունում, աննորմալները` վատ բաներ են ասում: Կարեւորը` ես հավանում եմ”,- ասաց Լիլուի ընկերուհին:

Vakcina
Երեկույթի երաժշտությունն ապահովում էր դիջեյ Vakcina-ն


Լիլիան նշեց, որ իր ու Լիլուի երեխա ունենալու տարիքն է. հասակակիցներ են. “Իմ ցանկությունն է, որ բալիկ ունենա, ինքն էլ կուզեր` ես մայր դառնամ:  Լիլուն առաջին հերթին շատ լավ մարդ է: R&B ոճն էլ շատ եմ սիրում, իր երգերը մեքենայիս մեջ լսում եմ”:

Իր սեթերը Լիլուին նվիրեց դիջեյ Vakcina-ն: “Այսօր ամեն ինչին հումորային ենք մոտենում: Նույնիսկ հայկական եմ հնչեցրել տրամադրությունը բարձրացնելու համար: Լիլուն ինձ համար էլ է թանկ մարդ. հատ ու կենտ դեպքերում է, որ համաձայնում եմ ծնունդներին նվագել: Մոտ երկու-երեք ժամ իմ նվագածի տակ ենք պարելու: Ծաղիկների առջեւ նվագելը շատ հաճելի է”,-ասաց Արուսիկը ու նշեց, որ Լիլուին չի ների, եթե տոնական տորթից իրեն բաժին չհասնի:): DJ Vakcina-ն ծնունդին ներկայանալուց առաջ երկու օր չի քնել, բայց խոստանում է «խելքի գալ» ու երգչուհուն որպես նվեր իսկական, ակումբային ծանր երաժշտությամբ սեթ ստեղծել:):

Lilu
Լիլուն ցանկանում է մյուս տարի տարեդարձը հրաշալի կղզիներում նշել


Լիլուի մենեջեր Ինայի համար երգչուհին ընկերուհուց ավելին է ու լավագույնն է ցանկանում. “Իմ գործառույթն այն է, որ իրեն ոչ ոք չանհանգստացնի, բոլոր հարցերն ինքս կարգավորեմ: Ուզում եմ հանգիստ լինի, իրեն ոչ մի բանով չանհանգստացնեն, չնյարդայնացնեն: Իր անունով խումբ բացեցի սոցիալական ցանցերից մեկում, շնորհակալություն հայտնեց, ու սկսեցինք շփվել: Ճիշտ մոտեցում ու լեզու գտնես, ինքը հրաշք է: Հիմա էլ ուրախ է, աչքերը փայլում են, ուրեմն ծնունդը ստացվեց”,- ասաց Ինա Բեգլարյանը:

“Քիչ են, բայց, իրոք, սիրում են ինձ”. Լիլու

Լիլուն իր այս տարվա տարեդարձն էլ շատ լավ նշեց. “Գոհ եմ, չնայած նրան, որ մի քանի հոգի չկարողացան գալ, կարծում եմ` մարդու մտքին տեղ լինի: Բայց ես չեմ նեղանում, ինձ համար շատ կարեւոր ու հարազատ մարդիկ իմ կողքին էին, կարեւորը քանակը չի, որակն է: Տխուր չեմ, թեեւ շատերն ասում են` այս օրով տխրում են, իմ ծննդյան օրը նշեցի, ծնվել եմ, ունեմ ինձ շատ սիրող մարդիկ, ինձ համար էլ, իրենց համար էլ տոն է: Թեկուզ նրանք քիչ են` մի քանի տասնյակ, բայց իրոք սիրում են ինձ”:

Lilu
Երգչուհին փչում է իր ծննդյան տորթը


Լիլուն երեխա է ցանկանում ունենալ:)

“Մինչեւ ծննդյանս օրը որոշել էի… Ինձ թվում էր` հաջորդ օրվանից կյանքս պետք է փոխվի: Կյանքի նոր փուլ եմ մտնում, որոշեցի հետաքրքրացնել կյանքս: Իհարկե, իմ ցանկությունը շատ մեծ է, Աստծո կամքով, թող այդպես լինի, թեեւ դեռ սիրած մարդ չունեմ, այնպիսինը, ում հետ ցանկանում եմ ամուսնանալ, փոքրիկ ունենալ, բայց ինչ-որ մի տեղ ինքը կա”,- Bravo.am-ին ասաց Լիլուն:

Երգչուհու տարիքն իր իսկ ցանկությամբ չասենք, թեեւ շատ երիտասարդ է:):
Լիլուն ցանկանում է մյուս տարի տարեդարձը հրաշալի կղզիներում նշել, Bravo.am-ը նրա բոլոր ցանկություններին իրականացում է մաղթում:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Երգչուհի Լիլուն նշեց իր ծննդյան տարեդարձը

Երգչուհի Լիլուն նշեց իր ծննդյան տարեդարձը

Երգչուհի Լիլուն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը

Երգչուհի Լիլուն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը

Լիլուն իր մտերիմների հետ

Լիլուն իր մտերիմների հետ

Երգչուհի Լիլուն նշեց իր ծննդյան տարեդարձը

Երգչուհի Լիլուն նշեց իր ծննդյան տարեդարձը

Երգչուհին նշեց ծննդյան տարեդարձը

Երգչուհին նշեց ծննդյան տարեդարձը

Երգչուհին ծննդյան տոնը նշեց իր համար ամենամտերիմ մարդկանց հետ

Երգչուհին ծննդյան տոնը նշեց իր համար ամենամտերիմ մարդկանց հետ

Երգչուհին փչում է իր ծննդյան տորթը

Երգչուհին փչում է իր ծննդյան տորթը

Երգչուհին ծննդյան տոնը նշեց իր համար ամենամտերիմ մարդկանց հետ

Երգչուհին ծննդյան տոնը նշեց իր համար ամենամտերիմ մարդկանց հետ

Արսեն Գրիգորյանի` “Քո ծնունդն է այսօր” երգի տակ Լիլուն այնպե՛ս էր պարում

Արսեն Գրիգորյանի` “Քո ծնունդն է այսօր” երգի տակ Լիլուն այնպե՛ս էր պարում

Լիլուն ցանկանում է մյուս տարի տարեդարձը հրաշալի կղզիներում նշել

Լիլուն ցանկանում է մյուս տարի տարեդարձը հրաշալի կղզիներում նշել

Երգչուհի Լիլուն

Երգչուհի Լիլուն

Երգչուհի Լիլուն

Երգչուհի Լիլուն

Երգչուհի Լիլուն նշեց իր ծննդյան տարեդարձը

Երգչուհի Լիլուն նշեց իր ծննդյան տարեդարձը

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհուն շնորհավորելու էին եկել իրեն հարազատ մարդիկ

Երգչուհուն շնորհավորելու էին եկել իրեն հարազատ մարդիկ

Երեկույթի երաժշտությունն ապահովում էր դիջեյ Vakcina-ն

Երեկույթի երաժշտությունն ապահովում էր դիջեյ Vakcina-ն

Երգչուհի Լիլուն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը

Երգչուհի Լիլուն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհին բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ

Երգչուհու ծննդյան տորթը

Երգչուհու ծննդյան տորթը

Երգչուհու ծննդյան տորթը

Երգչուհու ծննդյան տորթը

0
8953 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: