28 Օգոստոս 10
Հ.Տ. Հայկո
 
 
0
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել :)

Հայաստանից դուրս ակումբներում ելույթ ունենալու շատ հրավերներ է ստանում Հ.Տ. Հայկոն ու չի մերժում:). “Մոսկվայում եմ հանդես եկել, այս տարի Ուկրաինայի մի քանի քաղաքներում եմ տուրնե ունեցել` Կիեւ, Դնեպոպետրովսկ, Կրիվոյ Ռոգ: Մարտին Պետերբուրգում եմ համերգ տվել”: Ռուսաստանի հայերը ուղղակի պահանջում են Հ.Տ.-ի հնչեցրած ռեփը: “Այս տարին բուռն էր հատուկ հյուրի կարգավիճակում հայտնվելու առումով: Այնտեղ ինձ ճանաչողները հայերն են, ռուսներ էլ էին գալիս, բայց նենց չի, որ ինձ ճանաչելով էին գալիս, մշտական այցելուներ էին: Հիմա ճանաչում են, ասացին` շատ գոհ ենք, հայկական ռեփին տեղյակ չէինք, հիմա Հ.Տ. Հայկո, հայկական ռեփ գիտենք”:

H.T. Hayko
Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց “3.33” ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:)


Օգոստոսի 27-ին Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց “3.33” ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:): “Երեւանում մի այլ կարգի է… Բիզնեսի տեսանկյունից եթե նայենք, մարդիկ կան` գերադասում են կանչել էժանագին, չէ, հենց ձրի երգիչներ, մարդկանց անծանոթ, իսկ ես այդ ձեւով չեմ աշխատում: Չնայած` եղել են դեպքեր, երբ ընդառաջել եմ: Ես այսքան աշխատում եմ, որ դրա դիմաց ինչ-որ բան ստանամ, մանավանդ որ կենդանի հնչողություն է, “ժիվոյ” եմ կատարում: Նենց չի` գալիս “գրդոն” անում, գնում եմ, ինչպես մեր էստրադային լիքը երգիչներ”,- նշեց ռեփերը:

Այսպիսով, ակումբային մենահամերգների սեզոնը Հ.Տ.-ն “3.33”-ում բացեց. “Հնարավոր է` պարբերական բնույթ կրի. շաբաթը կամ ամիսը մեկ ելույթ ունենամ ակումբներում: Հյուրերը շատ էին, իմ երկրպագուները մանավանդ որ իմացել էին էքսպերիմենտալ երեկո է լինելու… Ես էլ լինեի, իմանայի նման բան կա, կգայի լսելու: Դուրս եկավ, հնչողությունը լավն էր, հարմարավետ մթնոլորտ էր”:

H.T. Hayko
Ռեփերը սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու


Հ.Տ. Հայկոն բենդի նվագակցությամբ ռեփ է կարդում:)

Ռեփերը մոտ տասը երգ կատարեց ու, ամենահետաքրքիրն ու կարեւորը, բենդի նվագակցությամբ:): “Կներես”-ը ակուստիկ տարբերակով, “Սպասում եմ զանգիդ”, “Ձեն հանեք”…. Lրիվ նորովի մատուցմամբ: “Բենդի հետ հինգ օր փորձեր ենք արել, բավական բարդ աշխատանք էր: Համ ես եմ շատ հավեսի ընկել, համ էլ երաժիշտները, որ կյանքում իրենց չէին փորձել ռեփի մեջ: Հետաքրքիր էր, հնարավոր է` այդ անձնակազմը դառնա իմ անձնական բենդը”,- Bravo.am-ին ասաց Հ.Տ. Հայկոն:

Նա իր հետ հանդես եկող բենդին հենց Հ.Տ.–ով էլ ներկայացնում էր. “Հ.Տ. Գագո, Հ.Տ. Վարդան… Հ.Տ. բենդ դարձավ:): Հարվածային, ստեղնաշարային գործիքներ, բաս, ակուստիկ, էլեկտրո կիթառներ, սաքսոֆոն, դհոլ, ակորդեոն ու նաեւ դիջեյ: Ելույթ ունեցան երգչուհիներ R.P.-ին, Անահիտ Շահբազյանը, նորահայտ R&B երգիչ Դավիթ Բադալյանը: “Ռաբիսի մեջ հանդես եկող Սենոյի հետ Էսօր “Քոչարի”-ն դհոլով, լրիվ հայկական մատուցմամբ ենք ներկայացրել: “Reincarnation”-ի Ռոլանդի հետ էլ “Բարեւ, երջանկություն” երգը կատարեցինք”:

Երեկոյի հյուրերը
Երեկոյի հյուրերը


Հ.Տ. Հայկոյին համերգի նման ձեւաչափը շատ է դուր եկել. “Մի անգամ “Անցած էտապ” երգը բենդով կատարեցի ու այդտեղից ամեն ինչ սկսվեց, ոգեւորվեցի ու որոշեցի, որ բենդով անպայման համերգ պետք է տամ: Հետագայում էլի բենդով մեծ դահլիճում ավելի մասշտաբային համերգ եմ կազմակերպելու”:

“Ես հոգնել եմ”-ի տեսահոլովակը` ահավոր սկանդալային

Ռեփերը Bravo.am-ին ասաց, որ սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու. “Չնայած ես էս տարի ահագին եմ աշխատել, մինչեւ հիմա աշխատում եմ, չեմ հանգստացել ընդհանրապես: “Ես հոգնել եմ” երգի տեսահոլովակը, որ մի տարի է սպասում են մարդիկ, շատ սկանդալային տեսահոլովակ է ստացվել: Ինձ թվում է` ամբողջ աշուն այդ տեսահոլովակից են խոսելու, որովհետեւ, իսկապես, ահավոր սկանդալային է: Մերկ աղջիկ-մաղջիկ, էդ սկանդալ չի արդեն, նենց բան ա, որ նորություն է Հայաստանում, իմ երկրպագուները գիտեն` ես անհետաքրքիր բաներ չեմ անում: Որակի մեջ եմ անում, սիրում եմ էքստիմներ, մարդկանց միապաղաղ կյանքը հետաքրքրացնել”,- նշեց նա:

H.T. Hayko
Հ.Տ. Հայկոն


Հ.Տ. Հայկոն մարզերում համերգներ տալու նախագիծ ունի. մոտ երեսուն քաղաքով է շրջագայելու մի ամսվա ընթացքում. “Ամեն օր մի վայրում հանդես եմ գալու: Սեպտեմբերի կեսից մինչ հոկտեմբերի կես կտեւի: Գյումրիից կսկսենք, Հայաստանի մի ծերից մտնելու ենք, մյուսից դուրս գանք: Շատ մարդիկ կան մարզերում, որ սիրում ու գնահատում են ռեփը, ինչի՞ պետք է անտեսենք, Երեւանը արդեն կամաց-կամաց տրաքում է, էլ տեղ չկա, մեր մյուս քաղաքները ինչու չենք օգտագործում, չեմ հասկանում”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Հ.Տ. Հայկոն մարզերում համերգներ տալու նախագիծ ունի

Հ.Տ. Հայկոն մարզերում համերգներ տալու նախագիծ ունի

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Կայացավ Հ.Տ. Հայկոյի ակումբային մենահամերգը

Կայացավ Հ.Տ. Հայկոյի ակումբային մենահամերգը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Հ.Տ. Հայկոյի ակումբային մենահամերգը

Հ.Տ. Հայկոյի ակումբային մենահամերգը

Հ.Տ. Հայկոն

Հ.Տ. Հայկոն

Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց “3.33” ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:)

Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց “3.33” ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:)

Ռեփերը սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու

Ռեփերը սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու

Արմեն Պետրոսյանն ու Ֆելոն

Արմեն Պետրոսյանն ու Ֆելոն

0
8322 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: