15 Հուլիս 10
Մանե Գրիգորյան
«Ծովն իմ տարերքն է...» :)
«Որտե՞ղ կամ ինչպե՞ս անցկացնել ամառային հանգիստը». հարց, որն այս օրերին, կարծում ենք, շատերին է «տանջում»: «Իսկ ինչպե՞ս են անցկացնում իրենց հանգիստը շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու հայտնիները»,- եւս մեկ հարց, որը շատերին է հետաքրքրում:): Bravo.am-ը որոշեց բավարարել իր ընթերցողների հետաքրքրասիրությունն ու ձեզ ներկայացնել , թե ինչպես են հանգստանում մեր հայտնի դեմքերը: Իհարկե, այդ հարցում մեզ օգնեցին նաեւ մեր զրուցակիցները` իրենց անձնական արխիվից տրամադրելով լուսանկարներ, որոնք ոչ բոլորին են հայտնի: :)

Հեռուստահաղորդավար Մանե Գրիգորյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի կողմնորոշվել` որտեղ է այս ամռանը հանգստանալու, բայց այն կանցկացնի մայրիկի, մորաքրոջ ու քրոջ հետ. «Կարծում եմ` ուրախ ժամանակ կանցկացնենք:)»: Փոխարենը Մանեն մեզ պատմեց, որ անցյալ ամռանը երկու անգամ եղել է Միացյալ Նահանգներում, ընտանիքի հետ հանգստացել է Միջերկրական ծովում եւ մոտ մեկ ամիս անց է կացրել Սեւանում, որտեղ վերջին երկու տարիների ընթացքում չի լողում, բայց բնությունը հրաշալի է համարում:
Հաղորդավարուհին իրեն ծովի մեծ սիրահար է համարում. «Ծովն իմ տարերքն է, բայց քանի որ Հայաստանում այս առումով բախտս չի բերել, այլընտրանքային տարբերակներ եմ ընտրում: Սիրում եմ ծովում հանգստանալ, որից հետո կարելի է շրջել գեղեցիկ քաղաքներով, ապա գնալ Արցախ եւ քնել եւս երեք օր:): Արցախում 4,5 օրում շնչում եմ այնքան թթվածին, որքան մեկ տարվա ընթացքում շնչում եմ այստեղ` Երեւանում»:

Մանեի համար հանգստի լավ տարբերակ է նաեւ Բջնիում գտնվող իրենց ամառանոցում անցկացրած ժամանակը. «Միշտ ընտանիքիս հետ գնում եմ այնտեղ: Հաճախ ընկերներս կամ նրանց ընկերներն են գալիս, մի քանի օր մնում, ուրախ ժամանակ ենք անցկացնում. Ունենք լողավազան, արեւը չի այրում մաշկդ, հենց այնտեղ էլ վայելում եմ իմ սիրելի ջուրն ու տաքությունը:)»:
Մեր այն հարցին, թե ում հետ է նախընտրում անցկացնել հանգիստը, Մանեն պատասխանեց. «Երկրից դուրս գրեթե միշտ ընտանիքիս հետ եմ գնում հանգստանալու, իսկ ընկերներիս հետ այստեղ` Հայաստանում: Լավ ընկերական շրջապատով անգամ Երեւանում սրճարան գնալն ինձ համար հանգիստ է:)»:

Պարզվեց, որ մեր զրուցակիցը սիրում է թե ակտիվ, թե պասիվ հանգիստը: Ընկերների հետ հրաշալի է անցնում ակտիվ հանգիստը, որից հետո անհրաժեշտ է համարում պասիվը. «Լավ բնություն, արեւ, ջուր: Այդ ժամանակ արդեն ընտանիքիս հետ եմ մեկնում հանգստի»:
Որպես սիրելի երկիր Մանեն որեւէ մեկը չի առանձնացնում. «Այն երկրներում, որտեղ եղել եմ, տարբեր կերպ եմ հանգստացել: Օրինակ, Միացյալ Նահանգներում եղել եմ 6 անգամ ու շատ եմ սիրում, այնտեղ հանգիստն ավելի ակտիվ է, շատ ընկերներ ունեմ, ու արդեն իսկ լավ տրամադրությունն ապահովված է: Շատ եմ սիրում շոփինգ, այն հանգստի մի ձեւ է ինձ համար, իսկ Ամերիկան շոփինգի համար լավագույն վայր է: Թաիլանդն ինքնին էկզոտիկ երկիր է: Գոնե մեկ անգամ պետք է լինել այնտեղ. փղեր, առյուծներ, հետաքրքիր շոուներ, բայց երկրորդ անգամ չեմ մեկնի: Իտալիան էլ շատ սիրեցի, գեղեցկագույն քաղաքներ, շատ տեսարժան վայրեր ու հրաշալի ծով: Շատ հավանեցի նաեւ Դուբայն իր արեւելյան շնչով, այնտեղ էլի կգնամ: Հետաքրքիր մշակույթ ուներ նաեւ Պարսկաստանը, որտեղ մեկ շաբաթից ավել չեմ կարող մնալ: Մոսկվան էլ չեմ սիրում: Շատերը զարմանում են` ինչպե՞ս կարելի է չսիրել Մոսկվան: Ես էլ դրա պատասխանը չեմ գտնում... Ինձ անհետաքրքիր է այնտեղ: Սերբիա էլ մեկնել եմ «Եվրատեսիլ 2008»-ի ժամանկ, շատ լավ կամպանիայով էինք: Լավ հիշողություններ կան, բայց մենակ գնալու դեպքում կձանձրանայինք:): Մյուս երկրների մասին բան չեմ կարող ասել. ուղղակի հանգստացել եմ...»:

Մանեին լիարժեք հանգստի համար անհրաժեշտ է 5-15 օր, ինչն էլ կախված է երկրից. «Ծովում կարող եմ մնալ 15 օր, բայց եվրոպական երկրներում կամ Մոսկվայում` առավելագույնը մեկ շաբաթ»:
Bravo.am-ը հաճելի ժամանց ու հանգիստ է մաղթում իր զրուցակցին ու ընթերցողներիին: Հետեւեք մեր լուրերին եւ կիմանաք, թե ինչ ծրագրեր ունեն ու ինչպես են անցկացնում իրենց հանգիստը շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչները:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մանե Գրիգորյանի անձնական արխիվից

Հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը

Մանեն «Եվրատեսիլ 2008»-ի ժամանկ (Սերբիա)
Մանեի համար հանգստի լավ տարբերակ է նաեւ Բջնիում գտնվող իրենց ամառանոցում անցկացրած ժամանակը. «Միշտ ընտանիքիս հետ գնում եմ այնտեղ: Հաճախ ընկերներս կամ նրանց ընկերներն են գալիս, մի քանի օր մնում, ուրախ ժամանակ ենք անցկացնում. Ունենք լողավազան, արեւը չի այրում մաշկդ, հենց այնտեղ էլ վայելում եմ իմ սիրելի ջուրն ու տաքությունը:)»:
Մեր այն հարցին, թե ում հետ է նախընտրում անցկացնել հանգիստը, Մանեն պատասխանեց. «Երկրից դուրս գրեթե միշտ ընտանիքիս հետ եմ գնում հանգստանալու, իսկ ընկերներիս հետ այստեղ` Հայաստանում: Լավ ընկերական շրջապատով անգամ Երեւանում սրճարան գնալն ինձ համար հանգիստ է:)»:

Մանեին լիարժեք հանգստի համար անհրաժեշտ է 5-15 օր
Պարզվեց, որ մեր զրուցակիցը սիրում է թե ակտիվ, թե պասիվ հանգիստը: Ընկերների հետ հրաշալի է անցնում ակտիվ հանգիստը, որից հետո անհրաժեշտ է համարում պասիվը. «Լավ բնություն, արեւ, ջուր: Այդ ժամանակ արդեն ընտանիքիս հետ եմ մեկնում հանգստի»:
Որպես սիրելի երկիր Մանեն որեւէ մեկը չի առանձնացնում. «Այն երկրներում, որտեղ եղել եմ, տարբեր կերպ եմ հանգստացել: Օրինակ, Միացյալ Նահանգներում եղել եմ 6 անգամ ու շատ եմ սիրում, այնտեղ հանգիստն ավելի ակտիվ է, շատ ընկերներ ունեմ, ու արդեն իսկ լավ տրամադրությունն ապահովված է: Շատ եմ սիրում շոփինգ, այն հանգստի մի ձեւ է ինձ համար, իսկ Ամերիկան շոփինգի համար լավագույն վայր է: Թաիլանդն ինքնին էկզոտիկ երկիր է: Գոնե մեկ անգամ պետք է լինել այնտեղ. փղեր, առյուծներ, հետաքրքիր շոուներ, բայց երկրորդ անգամ չեմ մեկնի: Իտալիան էլ շատ սիրեցի, գեղեցկագույն քաղաքներ, շատ տեսարժան վայրեր ու հրաշալի ծով: Շատ հավանեցի նաեւ Դուբայն իր արեւելյան շնչով, այնտեղ էլի կգնամ: Հետաքրքիր մշակույթ ուներ նաեւ Պարսկաստանը, որտեղ մեկ շաբաթից ավել չեմ կարող մնալ: Մոսկվան էլ չեմ սիրում: Շատերը զարմանում են` ինչպե՞ս կարելի է չսիրել Մոսկվան: Ես էլ դրա պատասխանը չեմ գտնում... Ինձ անհետաքրքիր է այնտեղ: Սերբիա էլ մեկնել եմ «Եվրատեսիլ 2008»-ի ժամանկ, շատ լավ կամպանիայով էինք: Լավ հիշողություններ կան, բայց մենակ գնալու դեպքում կձանձրանայինք:): Մյուս երկրների մասին բան չեմ կարող ասել. ուղղակի հանգստացել եմ...»:

Մանե Գրիգորյան. «Ծովն իմ տարերքն է...» :)
Մանեին լիարժեք հանգստի համար անհրաժեշտ է 5-15 օր, ինչն էլ կախված է երկրից. «Ծովում կարող եմ մնալ 15 օր, բայց եվրոպական երկրներում կամ Մոսկվայում` առավելագույնը մեկ շաբաթ»:
Bravo.am-ը հաճելի ժամանց ու հանգիստ է մաղթում իր զրուցակցին ու ընթերցողներիին: Հետեւեք մեր լուրերին եւ կիմանաք, թե ինչ ծրագրեր ունեն ու ինչպես են անցկացնում իրենց հանգիստը շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչները:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մանե Գրիգորյանի անձնական արխիվից
Գնահատեք նյութը
4037 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
4037 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: