Art,
01 Սեպտեմբեր 10
Մինաս
 
 
0
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի

Այսօր երեկոյան Իտալիայից Երեւան է ժամանելու իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոպինին` մասնակցելու Մինաս Ավետիսյանի “Խաչքարի մոտ” եւ “Հանդիպում” որմնանկարների վերականգնողական աշխատանքներին: ՀՀ կառավարությունը այդ նպատակով 20 մլն դրամ է հատկացրել ու “գործը” վստահել “Մինաս Ավետիսյան” հիմնադրամին:

Minas Avetisyan
Անվանի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանը


Երկու որմնանկարներն էլ Գյումրու Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքից տեղափոխվելու են ՀՀ կառավարության թիվ 1 շենք: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց`
“Խաչքարի մոտ” եւ “Հանդիպում” որմնանկարները  իրենց արժանվույն տեղը կգտնեն կառավարության խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճներում:

Arman Avetisyan
“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը


“Եվրոպական երկրների բոլոր վարչական շենքերում տեղադրված են ազգային արժեքներ: Սրանով իսկ պետությունը ցանկություն ունի ընդգծելու այն արժեքը, որ կրում է Մինասը: Հավաստիացնում եմ` կառավարության աշխատակազմի հետ շաբաթը մեկ անգամ բաց դռների օր սահմանելու պայմանավորվածություն կա: Հանրությունը հնարավորություն կունենա դիտել որմնանկարները, առնչվել Մինասի թողած մնայուն արժեքների հետ: «Երկրորդ անգամ է ՀՀ կառավարությունը ձեռք մեկնում Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնողական աշխատանքներին ընթացք տալուն: Առաջին որմնանկարը “Թորոս Ռոսլինի ծնունդն” էր, որ անցյալ տարի իտալացի որմնանկարիչների եւ հայ մասնագետների օգնությամբ հնարավոր դարձավ տեղափոխել Ջաջուռում գտնվող թանգարանը»,- ասաց Սոնա Հարությունյանը:

Մինաս Ավետիսյանի աշխատանքներից
Մինաս Ավետիսյանի աշխատանքներից


Իտալացի որմնանկարիչ Ֆաբրիցիո Յակոպինին “Հայկական մշակույթի ուսումասիրման եւ փաստագրման կենտրոնի” վերականգնողներից մեկն է, մասնակցել է նաեւ առաջին որմնանկարի վերականգնողական աշխատանքներին: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը նշեց` նոյեմբերի 3-ին կարող ենք արձանագրել այն փաստը, որ եւս երկու որմնանկար փրկվեցին. “Մինեւ սեպտեմբերի 10-ը կանցկացվի որմնանկարների վերականգնողական աշխատանքների առաջին փուլը: Երեք փուլից է բաղկացած գործընթացը: Մասնագետները առաջին հատվածում գտնվելու են Գյումրիում, Երեւանում ամրակայման փուլը կանցկացվի, որմնանկարները կտեղադրվեն կառավարություն նիստերի դահլիճում”:

Sona Harutyunyan
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը


Մինասի որմնանկարները “փրկողները” անդրադառնալու են նաեւ հաջորդ աշխատանքներին, որ բավական շատ են Շիրակի մարզում: Ջաջուռում գտնվող Մինասի տուն-թանգարանի տնօրեն, “Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արմեն Ավետիսյանը խնդրում է` “սպեկուլյատիվ” հայտարարություններ չանել: “Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, ի՟նչ տարբերություն` այդ որմնանկարները կլինեն Մեղրիում, Գյումրիում, թե Երեւանում…. Որմնանկարները գտնվում են ուղղակի փլատակների մեջ, չնայած` արդեն երկրաշարժից անցել է 22 տարի: Առաջին հարցը, որ մարդկանց պետք է հուզի` երբ կփրկենք բոլոր որմնանկարները: Դա կլինի այն ժամանակ, երբ անհրաժեշտ գումարները լինեն: Այս պահին բացի այս երկուսից շտապ միջամտության կարիք ունի եւս վեց որմնանկար, որոնց թվում “Արմենիա”-ն. ընդամենը մեկ պատ է մնացել շենքից, որի վրա էլ որմնանկարն է”,- ասաց “Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահը:

Ի դեպ, ցանկացած մասնավոր դեմք կարող է որմնանկարների վերականգնմանը աջակցել, բայց դրանով այն չի դառնալու վերջինի սեփականությունը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
 
 
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը

Արման Ավետիսյանը, Սոնա եւ Արժանիկ Հարությունյանները

Արման Ավետիսյանը, Սոնա եւ Արժանիկ Հարությունյանները

“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն ու ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը

“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն ու ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը

“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը

“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը

“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն ու  ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը

“Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն ու ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը

Մինաս Ավետիսյանի աշխատանքներից

Մինաս Ավետիսյանի աշխատանքներից

Հայազգի անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանը

Հայազգի անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանը

0
964 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: