16 Հուլիս 10
Մհեր
 
0
Կայացավ երգչի առաջին CD-ի եւ DVD-ի շնորհանդեսը

Երեկվա հերոսը “Մգեր Արմենիա”-ն էր:)

Մհերը 2008 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր առաջին մենահամերգը տվեց, երկու տարի հետո էլ` հուլիսի 15-ին, երաժշտական առաջնեկն ունեցավ:): Երեկ Armenian Music Center-ում կայացավ երգչի հենց առաջին մենահամերգի տեսասկավառակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը: Մհերը անչափ երջանիկ է, սահման չունի նաեւ նրա սիրելիի երջանկությունը, ով Ռուսաստանում է, բայց, երգչի խոսքերով, “կուրսի է” ամեն ինչից:):

Mher
Կայացավ երգչի առաջին մենահամերգի “We are tհe Champions Armenians” տեսասկավառակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը

“We are tհe Champions Armenians”

“We are tհe Champions Armenians”-ը մենահամերգի խորագիրն էր, այդպես են անվանվել նաեւ նոր CD-ն ու DVD-ն: “Առաջին երաժշտական արտադրանքս է. շատ սպասված, ինչպես առաջին երեխան: Երեխա չունեմ, բայց պատկերացնում եմ սպասումները:): Երկու տարի առաջ հետաքրքիր, մեծ համերգ տվեցի: CD-ում էլ զետեղված են այդ ժամանակ հնչած բոլոր երգերը: Տեսասկավառակի մեջ “Հայաստան” տեսահոլովակը կա` որպես բոնուս-տրեկ նվեր իմ երկրպագուներին: Դեռ իմ միակն է, թանկ ստացվեց, սպասում եմ երկրորդ տեսահոլովակիս”,- ասաց Մհերը:

“We are tհe Champions Armenians”-ը թողարկել է Armenian Music Center-ը: CD-ի եւ DVD-ի վրա գրված է “Mger Armenia”. “Ինչպես անվանում են, այդպես էլ դրել ենք:): Ռուսաստանում ինձ «Մգեր» են ասում, «Արմենիա»-ն էլ Յուրմալայից ավելացավ”:

Mher & Erik
Մհերն ու երգիչ Էրիկը

Վերջերս Մհերը եւս մեկ մենահամերգով հանդես եկավ, այս անգամ “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Առնո Բաբաջանյանի երգերն էր կատարում: Երգիչը նշում է` մի քիչ ուշ դա էլ սկավառակի տեսքով լույս կտեսնի. “Այս մեկը սպասված էր: Առնո Բաբաջանյանի համերգը բոլորը տեսել են, հեռուստատեսությամբ էլ են ցուցադրել, իսկ “We are tհe Champions Armenians”-ը քչերն են նայել. միայն համերգի հյուրերը”:

Ձայնասկավառակում 15 երգ կա` “Higer Ground”, “We Will Rock You”, “We are tha Champions” եւ այլն… Բոլոր երգերը հնչեցին ‘One”-ում: Մհերն իր առաջին CD-ի ու DVD-ի կապակցությամբ ակումբային տարբերակով համերգ տվեց:

Mher
Մհերն իր առաջին` “We are tհe Champions Armenians” CD-ի ու DVD-ի կապակցությամբ ակումբային տարբերակով համերգ տվեց

Երգչին շնորհավորելու էին եկել Սոֆի Մխեյանը, Արամոն, “4 տարբերակը”, Մարատ Հայրապետյանը, Հանրային Հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին, Սոնյան, Վլադիմիր Բարխոյանը, երգահան, լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը, ընկերներ, բարեկամներ, մեկ էլ նա, ում համարը Մհերի հեռախոսում “Թինա Ունիկում” անվան տակ է գրանցված. երգչի խոսքերով` անկրկնելի Թինա Քեյը:

“Կարճ ասած` ինձ երգել է պետք, ի՞նչ եմ խոսում, եկեք երգեմ: Բախտ եմ ունեցել Կրեմլում “Queen” խմբի հետ երգել, այդտեղից էլ` այս երգերի մեծամասնությունը”,- ասաց Մհերն ու խոսքի տերն եղավ, նաեւ անվանի խմբի գեղեցիկ ստեղծագործություններից կատարեց: Սոնա Շահգելդյանի հետ դուետով հանդես եկավ: Սոնան ուշանում էր, մինչեւ երգչուհու ժամանելը այլ երգեր երգեց, հյուրերին էլ խորհուրդ տվեց  պարել: “Կոբզոնի համերգին չեք:) Սոնան ինչպես միշտ ուշանում է, բայց դե մենք իրեն սիրում ենք:)”,- ասաց Մհերը:

Mher & Sona
Մհերը Սոնա Շահգելդյանի հետ դուետով հանդես եկավ

Թինա Քեյը չամաչեց ու ասաց… :)

Մհերը երեկոյի ժամանակ սպիտակ տանգո հայտարարեց, երբ աղջիկներն են հրավիրում պարելու. “Մեր մենթալիտետին չի համապատասխանում, բայց կարելի է այսօր խախտել ավանդույթը. չէ որ ընդամենը պարում ենք:),- նշեց երգիչը ու դարձավ Թինա Քեյի սպիտակ տանգոն:):
“Ոնց որ իմ CD-ի շնորհանդեսը լինի, այնքան հուզված եմ: “Երկու աստղ”-ում ինձ բախտ վիճակվեց կանգնել այսպիսի հզոր արտիստի կողքին: Կներեք, բայց ես չեմ ամաչի այսօր բացեիբաց ասել, որ կարծում եմ` Մհերը Հայաստանի ոսկե ձայներից մեկն է”,- ասաց Թինա Քեյը:

Mher & Tina Key
Մհերն ու Թինա Քեյը

Ակրոբատուհին նաեւ պատմեց, որ “Երկու աստղ”-ի ժամանակ երգի ընտրությունն ու բեմադրությունը զույգի համար պատերազմ է եղել. “Սիրո թեմայի շուրջ պետք է երգեինք, արդեն բարեւ էլ չէինք տալիս իրար… Շատ լուրջ երգեցինք. Մհերն իր համար, ես` իմ, վերջում Մհերն ինձ ասաց` ես քո ցավը տանեմ, ես էլ իրեն` դու էս ինչ դեմք ես:)”:

Մհերն իր տոնական երեկոյին բոլորին պարացրեց, “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին ներկայացրած իր երգը կատարեց, ու հույս հայտնեց երբեւէ երգել “Եվրատեսիլ”-ում: Թող արդարանան Մհերի, Bravo.am-ի բազմաթիվ ընթերցողների, բոլորի հույսերը:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Սոնյան ու Վլադիմիր Բարխոյանը

Սոնյան ու Վլադիմիր Բարխոյանը

Մհերի տոնական երեկոյի տորթը

Մհերի տոնական երեկոյի տորթը

Թինա Քեյ. “Մհերը Հայաստանի ոսկե ձայներից մեկն է”

Թինա Քեյ. “Մհերը Հայաստանի ոսկե ձայներից մեկն է”

Թինա Քեյը (աջից)

Թինա Քեյը (աջից)

Մհերը Սոնա Շահգելդյանի հետ դուետով հանդես եկավ

Մհերը Սոնա Շահգելդյանի հետ դուետով հանդես եկավ

Երգչուհի Սոֆի Մխեյանը եւս եկել էր շնորհավորելու երգչին

Երգչուհի Սոֆի Մխեյանը եւս եկել էր շնորհավորելու երգչին

Նաիրա Գյուրջինյան

Նաիրա Գյուրջինյան

Մհերն ու Թինա Քեյը

Մհերն ու Թինա Քեյը

Երգիչ Մհերն ու Մարատ Հայրապետյանը

Երգիչ Մհերն ու Մարատ Հայրապետյանը

Մհերն ու երգիչ Էրիկը

Մհերն ու երգիչ Էրիկը

Մհերն իր առաջին` “We are tհe Champions Armenians” CD-ի ու DVD-ի կապակցությամբ ակումբային տարբերակով համերգ տվեց

Մհերն իր առաջին` “We are tհe Champions Armenians” CD-ի ու DVD-ի կապակցությամբ ակումբային տարբերակով համերգ տվեց

Մհերը նաեւ անվանի “Queen” խմբի գեղեցիկ ստեղծագործություններից կատարեց

Երգիչ Մարատ Հայրապետյանը

Երգիչ Մարատ Հայրապետյանը

Մհերն իր տոնական երեկոյին բոլորին պարացրեց

Մհերն իր տոնական երեկոյին բոլորին պարացրեց

Մհերի տոնական երեկոյի հյուրերը

Մհերի տոնական երեկոյի հյուրերը

Մհերի տոնական երեկոյի հյուրը

Մհերի տոնական երեկոյի հյուրը

“Արմյանկա” ամսագրի աշխատակազմն իր բարեմաղթանքները հղեց երգչին

“Արմյանկա” ամսագրի աշխատակազմն իր բարեմաղթանքները հղեց երգչին

Լիլիան

Լիլիան

Մհերն ու Սոնա Շահգելդյանը

Մհերն ու Սոնա Շահգելդյանը

Մհեր. “Առաջին երաժտական արտադրանքս է. շատ սպասված, ինչպես առաջին երեխան”

Մհեր. “Առաջին երաժտական արտադրանքս է. շատ սպասված, ինչպես առաջին երեխան”

“We are tհe Champions Armenians”-ը երգչի մենահամերգի խորագիրն էր, այդպես են անվանվել նաեւ նոր CD-ն ու DVD-ն

“We are tհe Champions Armenians”-ը երգչի մենահամերգի խորագիրն էր, այդպես են անվանվել նաեւ նոր CD-ն ու DVD-ն

Կայացավ երգչի առաջին` “We are tհe Champions Armenians” մենահամերգի տեսասկավառակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը

Կայացավ երգչի առաջին` “We are tհe Champions Armenians” մենահամերգի տեսասկավառակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը

Երգիչ Արամոն

Երգիչ Արամոն

Արամ Չախոյանը եւս ներկա էր Մհերի տոնական երեկոյին

Արամ Չախոյանը եւս ներկա էր Մհերի տոնական երեկոյին

“Yes” ամսագրի լրագրող Էդգար Ամիրխանյանն ու գլխավոր խմբագիր Անի Քոչարը

“Yes” ամսագրի լրագրող Էդգար Ամիրխանյանն ու գլխավոր խմբագիր Անի Քոչարը

0
3748 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: