22 Հուլիս 10
Նարեկ Բավեյան
 
 
0
“Մի թող ինձ” երգի տեսահոլովակը շուտով պատրաստ կլինի :)

Նարեկ Բավեյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է նոր գրված` “Մի թող ինձ” երգի հիման վրա: Վերջերս Նարեկն ու իր պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը մեկնել էին Հորդանան, որտեղ էլ կատարվել են տեսահոլովակի նկարահանումները:

Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ”
Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ”


“Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ: Պետք է, որ շատ-շատ գեղեցիկ տեսահոլովակ լինի: Նկարահանումները կատարվել են Մեռյալ ծովում, Կարմիր ծովում, Պետրա քաղաքում եւ այլն: Այսինքն, Հորդանանի տարածքում, բայց իրարից շատ հեռու վայրերում: Երգը հիթային է ու, կարծում եմ, կսիրվի”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Բավեյանը: :)

“Երգը սիրային է, երգիչը դիմում  է իր սիրած էակին”
“Երգը սիրային է, երգիչը դիմում է իր սիրած էակին”


Երգիչը նշեց, որ այժմ կատարվում են տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները. “Ուզում ենք տեսահոլովակը պատրաստ վիճակում ներկայացնենք հուլիսի 24-ին` Ֆիլհարմոնիայի համերգասրահում կայանալիք` Սուրեն Թադեւոսյանի 35-ամյակին նվիրված հաշվետու համերգի ժամանակ”:

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բավեյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այն լիրիկական է: Ինչպես ասում է երգիչը, տեսահոլովակը սյուժետային գիծ չունի. “Երգը սիրային է, երգիչը դիմում  է իր սիրած էակին` մի թող ինձ ասելով: Բայց հետաքրքիր է նրանով , որ տեսահոլովակում աղջիկ չկա, միայն ես եմ: Մտածում էինք աղջկան այստեղ նկարեինք, բայց այնքան հարուստ եղան տեսահոլովակի պատկերները, որ դա չարեցինք: Կան գեղեցիկ վայրեր, գեղեցիկ ու, չեմ վախենա ասել, ճոխ  կադրեր”:

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բաբեյանը
“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բավեյանը


Նշենք, որ “Մի թող ինձ”-ը կլինի Նարեկի թվով 7-րդ տեսահոլովակը:

Նարեկ Բավեյանը պատրաստվում է իր մենահամերգին

Մեզ հետ զրույցում Նարեկը նշեց նաեւ, որ “Մի թող ինձ”-ից հետո պատրաստվում է թողարկել իր երկրորդ ձայնասկավառակը. “Որից կընտրեմ նաեւ այն երգերը, որոնց հիման վրա եւս տեսահոլովակներ կլինեն”:

Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով
Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով


Ձայնասկավառակը կլինի աշնանը, իսկ արդեն խոր աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով. “Երեւի կլինի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի դահլիճում: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են”: :)

Մենահամերգից հետո Նարեկը կունենա նաեւ փոքրիկ համերգներ. “Օրինակ, Երգի թատրոնում փոքրիկ համերգային երեկո, եւ այլն…”:

Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին”
Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին”


Bravo.am-ը շնորհավորում է Նարեկին նոր տեսահոլովակի կապակցությամբ ու մաղթում հաջողություն իր առաջիկա ծրագրերին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սուրեն Թադեւոսյանի անձնական արխիվից


 
 
Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին”

Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին”

Նարեկ Բավեյանը տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Նարեկ Բավեյանը տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Նարեկ Բավեյան. “Պետք է, որ շատ-շատ գեղեցիկ տեսահոլովակ լինի”

Նարեկ Բավեյան. “Պետք է, որ շատ-շատ գեղեցիկ տեսահոլովակ լինի”

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բավեյանը

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բավեյանը

Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով

Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով

Նկարահանումները կատարվել են Մեռյալ ծովում, Կարմիր ծովում, Պետրա քաղաքում եւ այլն

Նկարահանումները կատարվել են Մեռյալ ծովում, Կարմիր ծովում, Պետրա քաղաքում եւ այլն

Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ”

Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ”

“Երգը սիրային է, երգիչը դիմում  է իր սիրած էակին”

“Երգը սիրային է, երգիչը դիմում է իր սիրած էակին”

“Մի թող ինձ”-ից հետո Նարեկը պատրաստվում է թողարկել իր երկրորդ ձայնասկավառակը

“Մի թող ինձ”-ից հետո Նարեկը պատրաստվում է թողարկել իր երկրորդ ձայնասկավառակը

0
2364 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: