11 Հուլիս 10
Նիկ & Juice
 
 
0
Երբ տարեդարձը շոուի է վերածվում:)

Նիկ Էգիբյանը գետնին է` Ջուսի կրունկի տակ:)… Շուտով երգչուհին դանակը ձեռքը կվերցնի. ընդամենը իր տոնական տորթը կտրելու համար: Վերջինը անկողնու տեսք ուներ, մնացած մանրամասները երեւակայեք ինքներդ:): Նիկի տորթն էլ պակասը չէր. կրծքերի էր նման:): Հուլիսի 9-ին Sound կարաոկե-ակումբում խենթ վիճակներ էին. Ջուսն ու Նիկն իրենց տարեդարձն էին տոնում:

Շնորհավոր, Ջուս եւ Նիկ:)
Շնորհավոր, Ջուս եւ Նիկ:)


Նիկը 23 տարեկան դարձավ, Ջուսը նրանից ընդամենը մի քանի տարի է մեծ:):  Կնոջից տարիք չեն հարցնում, բայց երգչուհին արդեն բոլորին ասել է` 31 տարեկան է:): Ի դեպ, Էգիբյանի ծննդյան օրը հուլիսի 8-ն էր, բայց քանի որ տղամարդը պետք է ջենտլմեն լինի, ու նաեւ վատ նշան կլիներ, եթե մինչեւ տարեդարձի օրը Ջուսը տոներ այն, համաձայնության գալով, նշեցին այն օրը, որ օրը որ նշեցին:):

Sound կարաոկե-ակումբում խենթ վիճակներ էին. Ջուսն ու Նիկն իրենց տարեդարձն էին տոնում
Sound կարաոկե-ակումբում խենթ վիճակներ էին. Ջուսն ու Նիկն իրենց տարեդարձն էին տոնում


Հյուրերը հյուրասիրվում էին, նվերներն արդեն հանձնված էին երեկոյի մեղավորներին, Էրիկը, Հայկ Կասպարովը, Լիաննան, Նիկն էլ, Ջուսն էլ երգեցին, բոլորը միասին պարեցին, քեֆ արին, դիջեյ Վակցինան էլ պարեց մեկ այլ դիջեյի հնչեցրած սեթերի ներքո:):

Ջուսի նոր, սիլիկոնե կրծքերը:)

Իմացա՞ք, Նիկը Ջուսին սիլիկոնե կրծքեր է նվիրել:), որ երգչուհին փորձեց հյուրերի ներկայությամբ: Բա իմացա՞ք` Ջուսն ինչ նվիրեց Նիկին. փանտալոններ ու, երգչի խոսքերով, փողկապ, որ շաաաատ ներքեւ է կախվում:): Երկուսն էլ գոհ են նվերներից. ասենք շնորհավոր:):

Նիկը Ջուսին սիլիկոնե կրծքեր է նվիրել:)
Նիկը Ջուսին սիլիկոնե կրծքեր է նվիրել:)


Ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը չեկավ շնորհավորելու Նիկին եւ Ջուսին:)

Նիկ էգիբյանը ծննդյան օրը քնելուց առաջ երազանք չի պահել, բայց հեսա տորթի մոմերը կփչի ու արդեն գիտի` ինչ է ուզելու: Դա գաղտնիք կպահենք, որ կատարվի:): “Հյուրերիցս մոտ 20-ը երգիչներ են:): Միայն Շուշան Պետրոսյանն ու Մարիաննա Հովհաննիսյանը չկան. դե Շուշանը չի գալիս նման տեղեր, Մարիաննան էլ գնացել է հանգստանալու: Շոու-բիզնեսից ինձ ամենամտերիմ ներկայացուցիչներն են այստեղ` Էրիկը, Հայկ Կասպարովը, Կարգին Հասոն, դիջեյ Վակցինան… Նվերներս շատ լավն են, մի անգամ զավեշտ է եղել. մեկը գործիքավորում է նվիրել, շատ ծիծաղելի էր, ասացի OK, մերսի:): Բայց դե հաճելի էր”,- ասաց գործիքավորող, երգիչ Նիկը:

Նիկ եւ Ջուս. երբ տարեդարձը շոուի է վերածվում:)
Նիկ եւ Ջուս. երբ տարեդարձը շոուի է վերածվում:)


Գնային առումով Նիկի ամենաթանկարժեք նվերը գումարային էր, բայց շքեղ ավտոմեքենա չի կարող գնել:). “Բելգիայից հյուրեր ունեմ` երկու աղջիկ. իրենք են նվիրել: Իսկ ամենաթանկ նվերը մանկությանս ընկերն է նվիրել` Լյովը: Շան տեսքով արձանիկ է` հավատարմության խորհրդանիշ, որպես մարդու ընկեր: Ինտիմ ծնունդների կողմնակից եմ` երեքով, չորս հոգով: Կյանքիս մեջ առաջին անգամ որոշել եմ շոու-բիզնեսի, շոուբիզնեսյան ընկերներիս հետ նշել:) Ծնունդ-շոու է, լրիվ ուրիշ բան, դա էլ պետք է լինի կյանքումդ: Բայց երեկ մտերիմներիս հետ նշել եմ”:

Ջուսը իր եւ Նիկի ծննդյան տարեդարձին
Ջուսը իր եւ Նիկի ծննդյան տարեդարձին


Տորթ կտրող, տորթ կտրող… Ո՞ւր ես :)

Ջուսը երեկույթի ընթացքում ծնունդին նախորդող երկու օրերին դիզայներ Լիլիթ Մարգարյանի կարած ու նվիրած զգեստով էր:): Երգչուհու ծնունդն այնպես էր անցնում, ինչպես որ ցանկանում էր: “Ապրի ժողովուրդը. շատ լավ տրամադրված է, ուրախանում են, երգում: Բոլոր նվերներն էլ շատ եմ հավանում: Տորթս շատ լավն է. Lucy-ն է պատրաստել: Բայց չգիտեմ` ում գտնեմ, որ կտրի այն. բոլորը պարում են:)”,- ասաց Ջուսը:

Նիկի տորթը կրծքերի էր նման:)
Նիկի տորթը կրծքերի էր նման:)


Երկուսն էլ. նամանավանդ Ջուսն ու Նիկը:)

Կարեն Գրիգորյանն ասում է` Նիկի ամենանվիրված ընկերն է. ”Ամենամտերիմը չեմ ասի: Ջուսին էլ շատ եմ սիրում, համարում եմ ինձ ամենամտերիմ աղջիկ-ընկերներից մեկը: Ամենաթանկ նվերը, իհարկե, Ջուսինն է, որովհետեւ Ջուսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: Վառ կարմիր գույնի դրամապանակ ու ժամացույց եմ նվիրել, ինչպիսին որ ինքն է, բայց Նիկինն էլ շատ լավ նվեր է: Վաղուց նկատել էի` լավ գրիչ չունի իր ստեղծագործությունները գրելու համար, այնպես որ գաղափարը վաղուց ունեի”,- նշեց երգահան, լուսանկարիչ ու էլի մի քանի մասնագիտություն ունեցող անձնավորությունն ու Նիկին էլ, Ջուսին էլ առաջին հերթին անձնական երջանկություն մաղթեց. “Որովհետեւ ստեղծագործականը կգտնեն. երկուսն էլ տաղանդավոր են շատ, նամանավանդ Ջուսն ու Նիկը:)”:

Ջուս եւ Նիկ.“Միգուցե՞ միշտ միասին նշենք ծնունդը”
Ջուս եւ Նիկ.“Միգուցե՞ միշտ միասին նշենք ծնունդը”


Երգիչ Էրիկը հերիք չի` սիրառատ է, նաեւ երգում է անդադար: Երգերից մեկն  առաջին անգամ հնչեցրեց: Այն շուտով տեսահոլովակ կունենա: “Լա, լա, լեյ”-ի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը. “Գործիքավորումը ես եմ արել, Նիկը օգնել է որոշ հարցերում: Առաջին գործս է, հուսով եմ` մարդիկ կսիրեն: Նիկի հետ էլ շատ մտերիմ եմ, ու արդեն չգիտենք` ինչ կարելի է իրար նվիրել: Ամենակարեւորը սրտանց եմ նվիրել: Կցանկանայի, որ երկուսն էլ չփոխվեն, լավ մարդ մնան”,- ասաց Էրիկը:

Ջուսը եւ Նիկը իրենց ծննդյան տարեդարձին
Ջուսը եւ Նիկը իրենց ծննդյան տարեդարձին


Ծննդյան, օհ, նյութի ավարտին միմյանց բարեմաղթանքներ են հղում հենց Նիկն ու Ջուսը:):

Նիկ. - Ջուս ջան, քեզ անձնական երջանկություն, կարիերայում մեծ թռիչք, ֆուրոր, որ կարողանա իր երազանքները` անձնական, շոուբիզնեսյան, ի կատար ածել:

Ջուսը  դիզայներ Լիլիթ Մարգարյանի կարած ու նվիրած զգեստով էր:)
Ջուսը դիզայներ Լիլիթ Մարգարյանի կարած ու նվիրած զգեստով էր:)


Ջուս. – Նիկ, ոչ միայն այստեղ ճանաչում ունենաս, այլեւ Եվրոպայում… ու ԱՄՆ-ում գործիքավորումներ անես այնտեղի աստղերի համար, որովհետեւ շատ մոդայիկ ես  ու առաջ գնացող:

Ի դեպ, Նիկը նշեց, որ աստղագուշակն ասել է` իր կյանքում նոր էջ է բացվում… Հիշում եք չէ՞` փակագծերն էլ Bravo.am-ում են բացվում:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Դիզայներներ Արմեն  Գալյանն ու Գեորգի Հարությունյանը Լիլիայի հետ

Դիզայներներ Արմեն Գալյանն ու Գեորգի Հարությունյանը Լիլիայի հետ

 Երգահան Կարեն Գրիգորյանը Ջուսին կարմիր դրամապանակ եւ ժամացույց նվիրեց, իսկ Նիկին` գրիչ :)

Երգահան Կարեն Գրիգորյանը Ջուսին կարմիր դրամապանակ եւ ժամացույց նվիրեց, իսկ Նիկին` գրիչ :)

Ջուսը եւ Նիկը իրենց ծննդյան տարեդարձին

Ջուսը եւ Նիկը իրենց ծննդյան տարեդարձին

Ջուս եւ Նիկ.“Միգուցե՞ միշտ միասին նշենք ծնունդը”

Ջուս եւ Նիկ.“Միգուցե՞ միշտ միասին նշենք ծնունդը”

Նիկի եւ Ջուսի հյուրերն ուրախ ժամանակ անցկացրին

Նիկի եւ Ջուսի հյուրերն ուրախ ժամանակ անցկացրին

Նիկ եւ Ջուս. երբ տարեդարձը շոուի է վերածվում:)

Նիկ եւ Ջուս. երբ տարեդարձը շոուի է վերածվում:)

Նիկը Ջուսին սիլիկոնե կրծքեր է նվիրել:)

Նիկը Ջուսին սիլիկոնե կրծքեր է նվիրել:)

Ջուսը  դիզայներ Լիլիթ Մարգարյանի կարած ու նվիրած զգեստով էր:)

Ջուսը դիզայներ Լիլիթ Մարգարյանի կարած ու նվիրած զգեստով էր:)

Sound կարաոկե-ակումբում խենթ վիճակներ էին. Ջուսն ու Նիկն իրենց տարեդարձն էին տոնում

Sound կարաոկե-ակումբում խենթ վիճակներ էին. Ջուսն ու Նիկն իրենց տարեդարձն էին տոնում

Ջուսը իր եւ Նիկի ծննդյան տարեդարձին

Ջուսը իր եւ Նիկի ծննդյան տարեդարձին

WOW ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Բաղդասարյանը

WOW ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Բաղդասարյանը

 Երգչուհի Լիաննան երգեց Նիկի եւ Ջուսի տարեդարձին

Երգչուհի Լիաննան երգեց Նիկի եւ Ջուսի տարեդարձին

DJ Vakcina-ն շատ է սիրում Նիկին:)

DJ Vakcina-ն շատ է սիրում Նիկին:)

DJ Vakcina-ն ու Նիկը

DJ Vakcina-ն ու Նիկը

Նիկի եւ Ջուսի հյուրերից

Նիկի եւ Ջուսի հյուրերից

Նիկի եւ Ջուսի հյուրերը

Նիկի եւ Ջուսի հյուրերը

DJ Vakcina-ն Ջուսի եւ Նիկի ամենամտերիմ ընկերներից է

DJ Vakcina-ն Ջուսի եւ Նիկի ամենամտերիմ ընկերներից է

Էրիկը նույնպես...

Էրիկը նույնպես...

Նիկի տորթը կրծքերի էր նման:)

Նիկի տորթը կրծքերի էր նման:)

Ջուսի ծնունդն անցավ այնպես, ինչպես նա ուզում էր:)

Ջուսի ծնունդն անցավ այնպես, ինչպես նա ուզում էր:)

Հյուրերը հավանեցին տոնական տորթը

Հյուրերը հավանեցին տոնական տորթը

Շնորհավոր, Ջուս եւ Նիկ:)

Շնորհավոր, Ջուս եւ Նիկ:)

0
1687 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: