21 Հունիս 10
“Ոչ սովորական համերգ”
 
 
0
“Աստղերն” երեկ “Նոստալջի”-ի մեջ էին :)

Արամեն, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Էրիկը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Լիլուն, Մարին ու Արսեն Գրիգորյանն երեկ հիշողությունների “գիրկն էին ընկել”, սիրված երգեր էին կատարում, այն էլ ոչ իրենց երգացանկից: Հունիսի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցած “Ոչ սովորական համերգը” կազմակերպել էր “Slide Art Production”-ը: Ինչպես “Նոստալջի” հաղորդումը, այնպես էլ նոստալգիայով լի համերգը վարում էր Արտավազդ Ամիրյանը:

Erik
“Ոչ սովորական համերգը” բացեց ու առաջինը նոստալգիայի մեջ ընկավ Էրիկը


“Ոչ սովորական համերգը” բացեց ու առաջինը նոստալգիայի մեջ ընկավ Էրիկը: Նա Ջեյմս Բրաունի երգացանկն էր ընտրել: “I feel good”,- երգում էր Էրիկն ու իրեն շատ լավ զգում:): Ծնունդով Թբիլիսիից երգիչը նաեւ վրացական հիթ կատարեց` Դաթոյի “Ցավդ տանեմ” երգը: Լավ ծափահարեցին Էրիկին: Արտավազդ Ամիրյանը կարծում է` մենահամերգ տալու ժամանակն է:):

Sofi Mkheyan
Երգչուհի Սոֆի Մխեյանը հնչեցրեց Ալլա Պուգաչովայի երգերից


Վրացական երգացանկով հանդես  եկավ նաեւ Սոնա Շահգելդյանը: Երգչուհին կատարեց Նինո Կատամաձեի “Օլեյ” երգն ու խնդրեց բուռն ծափահարել երեկոյի կենդանի նվագակցությունն ապահովող “Art Voices” խմբին: Սթինգի երգերից կատարեց Նարեկ Բավեյանը: Պոպուրի էլ երգեց, բայց հայկական 6/8 չէ, էլի Սթինգի ստեղծագործություններից:):

Sona Shahgeldyan
Վրացական երգացանկով հանդես եկավ նաեւ Սոնա Շահգելդյանը


“Ոչ սովորական համերգ”-ի ընթացքում դահլիճից բուռն ծափողջույններ հղվեցին Միացյալ Նահանգներում ապրող երգահան Կոնստանտին Օրբելյանին: Համո Սահյանի “Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ” բանաստեղծության հիման վրա ստեղծված երգն էր կատարում Լիլուն: Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանն էլ Նիկոլայ Նոսկովի երգացանկից մի երգ կատարեց ու իր հիթերից “Տես”-ը: “Ցնորվել եմ ես արդեն”,- երգում էր երեկոյի ամենաոճային երգիչն ու հանդիսատեսին ասում, որ շատ գեղեցիկ են:

Arsen Grigoryan
Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը


Առնո Բաբաջանյանի “Վերադարձրու մեղեդին” գեղեցիկ ստեղծագործությունը կատարեց Արամեն: Հնչեց նաեւ “Աննա” հեռուստասերիալի սաունդ-թրեքը, որ հենց երգիչն է գրել: Արամեի համար խենթացող երկրպագուհիները անթիվ են:  Աղջիկները փաթաթվում էին երգչին, լացում, նապաստակ էլ նվիրեցին:):
Մարին եկավ,  Անժելիկա Վարումի երգերից երգեց, իրեն նվիրված ծաղիկները վերցրեց ու գնաց:): Սիլվա Հակոբյանն էլ Բիթլզի “Yesterday”-ը կատարեց:

Arame
Արամեի երկրպագուներն իրենց սիրելի երգչին նապաստակ էլ նվիրեցին


Ամենաբուռն ծափահարությունները նաեւ Սոֆի Մխեյանինն էին:): Երգչուհին Ալլա Պուգաչովայի երգերից  հնչեցրեց: “Քուին” խմբի գեղեցիկ ստեղծագործություններով` “ոչ սովորական”, նոստալգիայով լի համերգը փակեց երգիչ Մհերը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Նոստալգիայով լի համերգը վարում էր Արտավազդ Ամիրյանը

Նոստալգիայով լի համերգը վարում էր Արտավազդ Ամիրյանը

Առնո Բաբաջանյանի “Վերադարձրու մեղեդին” գեղեցիկ ստեղծագործությունը կատարեց Արամեն

Առնո Բաբաջանյանի “Վերադարձրու մեղեդին” գեղեցիկ ստեղծագործությունը կատարեց Արամեն

Արամեի համար խենթացող երկրպագուհիները երեկոյին անթիվ էին

Արամեի համար խենթացող երկրպագուհիները երեկոյին անթիվ էին

Մհերն ու Արամեն

Մհերն ու Արամեն

Արամեի երկրպագուներն իրենց սիրելի երգչին նապաստակ էլ նվիրեցին

Արամեի երկրպագուներն իրենց սիրելի երգչին նապաստակ էլ նվիրեցին

Սիլվա Հակոբյանը կատարեց Բիթլզի “Yesterday”-ը

Սիլվա Հակոբյանը կատարեց Բիթլզի “Yesterday”-ը

Երգչուհի Սոֆի Մխեյանը հնչեցրեց Ալլա Պուգաչովայի երգերից

Երգչուհի Սոֆի Մխեյանը հնչեցրեց Ալլա Պուգաչովայի երգերից

Երգիչ Մհերը

Երգիչ Մհերը

Նոստալգիայով լի համերգը փակեց երգիչ Մհերը

Նոստալգիայով լի համերգը փակեց երգիչ Մհերը

Երգիչ Մհերը կատարեց “Քուին” խմբի գեղեցիկ ստեղծագործություններից

Երգիչ Մհերը կատարեց “Քուին” խմբի գեղեցիկ ստեղծագործություններից

Սիրված երգիչ Արամեն

Սիրված երգիչ Արամեն

Երգչուհի Մարին

Երգչուհի Մարին

Արամեն, Մհորն ու Արսեն Գրիգորյանը

Արամեն, Մհորն ու Արսեն Գրիգորյանը

Երգիչ Էրիկը

Երգիչ Էրիկը

“Ոչ սովորական համերգը” բացեց ու առաջինը նոստալգիայի մեջ ընկավ Էրիկը

“Ոչ սովորական համերգը” բացեց ու առաջինը նոստալգիայի մեջ ընկավ Էրիկը

Ծնունդով Թբիլիսիից երգիչը նաեւ վրացական հիթ կատարեց` Դաթոյի “Ցավդ տանեմ” երգը

Ծնունդով Թբիլիսիից երգիչը նաեւ վրացական հիթ կատարեց` Դաթոյի “Ցավդ տանեմ” երգը

Վրացական երգացանկով հանդես  եկավ նաեւ Սոնա Շահգելդյանը

Վրացական երգացանկով հանդես եկավ նաեւ Սոնա Շահգելդյանը

Սթինգի երգերից կատարեց Նարեկ Բավեյանը

Սթինգի երգերից կատարեց Նարեկ Բավեյանը

Երգչուհի Լիլուն

Երգչուհի Լիլուն

Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը

Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը

Երեկոյի ամենաոճային երգիչ Արսեն Գրիգորյանը

Երեկոյի ամենաոճային երգիչ Արսեն Գրիգորյանը

“Ոչ սովորական համերգ”

“Ոչ սովորական համերգ”

0
5992 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: