19 Հուլիս 10
“Ոսկե Ծիրան”
 
0
7-րդ բերքահավաքն ավարտվեց:)

Երեւանը 7 օր ծիրան-կինոյով ապրեց, կինոաշխարհի ներկայացուցիչ սփյուռքահայերի եւ արտասահմանցի հյուրերի ընդունեց, ծիրան հյուրասիրեց, ցույց տվեց` ինչպիսին են Երեւանի արեւն ու շոգը, լավ ֆիլմեր դիտեց. բերքահավաքը հուլիսի 17-ին էր:):

Vigen Chaldranyan & Atom Egoyan
Վիգեն Չալդրանյանն ու Ատոմ Էգոյանը

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է: Երեւանյան ծիրան-փառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ “Մոսկվա” կինոթատրոնում: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին, փառատոնին, ուրախ էին, որ հայկական մշակույթի հետ շփվեցին, ասում են` Հայաստանը մեծ հյուրընկալ երկիր է:):

Կիթառահար Բորիս Անդրեասյանը գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես եկավ “Ոսկե Ծիրան” երեկոյին. “Բութ մատով կասեմ ողջույն “Ոսկե ծիրանին” ու այդ բութ մատով էլ կնվագեմ:)”: Ծիրան-կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի համար երջանիկ ու տխուր օր էր:): “Մեր խումբը շատ հոգնած է, բայց ոչ մեկ չի բողոքում, որովհետեւ բոլորը սիրում են կինո: Շնորհավորում եմ մրցանակակիրներին ու խնդրում այն մարդկանց, ովքեր մրցանակ չստացան, հանկարծ չտխրեն եւ չնեղանան: Ես ձեզ խնդրում եմ, բայց ինքս միշտ նեղանում էի, որ մրցանակ չէին տալիս:): Այն բոլոր ֆիլմերը, որ կային այս փառատոնի ցուցակում, մրցանակակիրներ էին. մենք ընտրել էինք որպես աշխարհի լավագույն ֆիլմեր”,- նշեց Հարություն Խաչատրյանը:

Serj Avedikyan
Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

“Ոսկե Ծիրան”-ի գլխավոր հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին բեմ հրավիրեցին, որ հայտարարեն փառատոնի փակումն ու 8-րդի բացումը: Փակումը հայտարարողներից պետք է լիներ նաեւ Հասմիկ Պողոսյանը, բայց մշակույթի նախարարը բեմ չբարձրացավ:): “Տիկին նախարարը միայն բացում է ցանկանում, միշտ տոն է ուզում. անընդհատ “Ոսկե Ծիրան” փառատոն”,- ասաց Հարություն Խաչատրյանը:

Այսպիսով, “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի ստացած շուրջ 500 հայտից ընտրվել էին եւ ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին միջազգային 3 մրցույթներում: Հաղթողներին ներկայացնում ենք ստորեւ:
Boris Andreasyan
Կիթառահար Բորիս Անդրեասյանը գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես եկավ “Ոսկե Ծիրան” երեկոյին

Միջազգային խաղարկային  ֆիլմերի մրցույթ

“Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակին արժանացավ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմը իր “Կոսմոս” ֆիլմով:

“Արծաթե Ծիրան”-ը Սերգեյ Լոզնիցայի “Իմ ուրախություն” ֆիլմինն է:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ

“Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակը Պավել Կոստոմարովինն է` “Երկուսով” ֆիլմի համար:

“Արծաթե Ծիրան”-ը տուն տարավ Վադիմ Յենդրեյկոն` “Հինգ փղերով կինը” ֆիլմի համար:):

Հայկական համայնապատկեր մրցույթ

“Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ` Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի “Հայաստանի վերջին լարախաղացը” ֆիլմին:

“Արծաթե Ծիրան”-ը Կոմս Շահբազյանինն է “Այստեղ` ներքեւում” ֆիլմի համար:

“Ոսկե Ծիրան”
Կայացավ երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հատուկ հիշատակման արժանացավ Նիկոլայ Դավթյանի “Քեռի Վալյա” ֆիլմը:
FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմինա Ժբանիչի “Ճանապարհին” ֆիլմը: Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն” ֆիլմին, պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` “Ինչպես անցավ այս ամառը” ֆիլմի համար: Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի “Լեռնավան” կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվեց նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

“Ոսկե Ծիրան 2010” կինոփառատոնի ընթացքում ամենաշատը դիտեցին “Արարատից Սիոն” եւ “Մաեստրո” ֆիլմերը: Ծիրան-փառատոնի փակման ֆիլմը “Ոսկե Ծիրան”-ի բացման եւ փակման հանդիսավոր արարողությունները վարող ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի “Chienne d’Histoire”-ն էր:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

“Ոսկե Ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու գլխավոր հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

“Ոսկե Ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու գլխավոր հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը

Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը

Կիթառահար Բորիս Անդրեասյանը գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես եկավ “Ոսկե Ծիրան” երեկոյին

Կիթառահար Բորիս Անդրեասյանը գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես եկավ “Ոսկե Ծիրան” երեկոյին

Կայացավ երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացավ երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացավ երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացավ երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է

Կայացավ Երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացավ Երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հայկական համայնապատկեր մրցույթի գլխավոր մրցանակակիրներ` Արման Երիցյանն ու Իննա Սահակյանը

Դերասան Ռաֆայել Քոթանջյանը

Դերասան Ռաֆայել Քոթանջյանը

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է

Կինոգետ Արմեն Մեդվեդեւ

Կինոգետ Արմեն Մեդվեդեւ

Կայացավ Երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացավ Երեւանյան “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

Վիգեն Չալդրանյանն ու Ատոմ Էգոյանը

Վիգեն Չալդրանյանն ու Ատոմ Էգոյանը

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը

“Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը

0
1352 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: