14 Օգոստոս 10
Ուրբաթ, 13
 
 
0
“Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:)

Վախեցա՞ր:), հա, երեկ էիր շատ սարսափած, որովհետեւ 13-ն ու ուրբաթը համընկել էին, դու էլ մտածում էիր` ավտոմեքենայի տակ կընկնես կամ սիրելիիդ հետ զրուցելիս մի բան այն չես ասի ու կբաժանվեք, օօօ, մտածում ես` ավելի դաժան կլինե՞ր, եթե աշխատանքդ կորցնեիր:): Ու դրա համա՞ր էիր բջջայինդ անջատել, սենյակում փակվել: Իզուր:):

Party
Ակումբասեր հասարակությունը միասին առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշեր անցկացրեց


“The Laboratory”-ն հեգնանքով “նայեց” ուրբաթ, 13-ին ու հենց նույն օրը երեկոյան քլաբերներին հյուրընկալեց “Ավանգարդ Ֆոլք Ակումբ”-ում: “Այս օրվան սնահավատ մարդիկ վատ են վերաբերվում, իսկ մենք որոշեցինք ուրբաթ, 13-ը լավ անցկացնել, միասին լինել, որ վատ բան մեզ հետ չպատահի:)”,- ասաց ընկերության ղեկավար դիջեյ Vakcina-ն:

Փարթիի մասնակիցները
Փարթիի մասնակիցները


Առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշերը միասին անցկացրին շատ-շատերը): Ակումբ մուտք գործելու համար խիստ “face control” էր պետք անցնել, իսկ ներսում արդեն վախենալու գիշերն էր սպասում:): Կատակում եմ, ակումբում կրակներ էին, մոմեր, մութ էր, օրվան համապատասխան, բայց վախենալու բան չկար, միայն ժամանց:):

“Առեղծվածային ուրբաթ”-ը բացեց Leon Gris-ը, դիջեյին սաքսոֆոնով ու տամ-տամ-ով նվագակցում էին: Հետո մի դիջեյական վահանակի շուրջ միասին իմպրովիզներ էին կատարում դիջեյ Vakcina-ն ու Ֆրանկֆուրտից ժամանած Մարկ Այունցը: “Շատ լավ էր, մեր ոճերը համընկնում էին, tech house էինք հնչեցնում”,- նշեց DJ Vakcina-ն:

Party
“Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:)


Ի դեպ, The Laboratory-ն օգոստոսի 22-ին բացօթյա երեկույթ է կազմակերպելու: “Վահագնի” թաղամասում ելույթ կունենան “Reincarnation” եւ “Viza” խմբերը: Վերջինին հայերը ավելի լավ սկսեցին ճանաչել օրերս կայացած` Սերժ Թանգյանի երեւանյան առաջին մենահամերգից հետո, ուր ֆոլք-ռոք խումբը հատուկ հյուրի կարգավիճակում էր եւ բացեց համերգը: Երեկոյի վերջում, բնականաբար, afterparty է լինելու:

Ձեզ դեռ հանգիստ չե՞ն տալիս ուրբաթ, 13-ի հետ կապված վախենալու մտքերը: Էլի շատ իզուր:): Արի սնապաշտությունը մի արկղի մեջ փակենք ու օվկիանոսը նետենք:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները

Դիջեյ Vakcina-ն ու Մարկ Այունցը

Դիջեյ Vakcina-ն ու Մարկ Այունցը

Ակումբասեր հասարակությունը միասին առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշեր անցկացրեց

Ակումբասեր հասարակությունը միասին առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշեր անցկացրեց

 “Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:)

“Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:)

Փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները

“Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:)

“Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:)

Ակումբասեր հասարակությունը միասին առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշեր անցկացրեց

Ակումբասեր հասարակությունը միասին առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշեր անցկացրեց

Ակումբում կրակներ էին, մոմեր, մութ էր, օրվան համապատասխան

Ակումբում կրակներ էին, մոմեր, մութ էր, օրվան համապատասխան

Դիջեյական վահանակի շուրջ միասին իմպրովիզներ էին կատարում դիջեյ Vakcina-ն ու Ֆրանկֆուրտից ժամանած Մարկ Այունցը

Դիջեյական վահանակի շուրջ միասին իմպրովիզներ էին կատարում դիջեյ Vakcina-ն ու Ֆրանկֆուրտից ժամանած Մարկ Այունցը

0
2444 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: