14 Հուլիս 10
Պենելոպա Քրուզ եւ Խավիեր Բարդեմ
 
 
0
Զույգը գաղտնի ամուսնացել է

Պենելոպա Քրուզի եւ Խավիեր Բարդեմի հայ երկրպագուներ եւ երկրպագուհիներ: Պիտի ուժեղ լինեք եւ դիմադրեք այս նորությանը: Ձեր կուռքերը ամուսնացել են: Աստղային զույգի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը ամերիկյան "Life & Style" ամսագրում:

Penelopa Cruz & Javier Bardem
Պենելոպա Քրուզ եւ Խավիեր Բարդեմ զույգը գաղտնի ամուսնացել է


Դերասանական զույգի գաղտնի պսակադրությունը տեղի է ունեցել իրենց ընկերների տանը` Բահամյան կղզիներում, հուլիսի սկզբին: Արարողությանը ներկա էին զույգի ընտանիքի անդամները եւ ամենամտերիմ ընկերները:

36-ամյա օսկարակիր Պենելոպա Քրուզը կրում էր հարսանյաց զգեստ Ջոն Գալիանոյից:

Penelopa Cruz & Javier Bardem
Դերասանական զույգի գաղտնի պսակադրությունը տեղի է ունեցել իրենց ընկերների տանը` Բահամյան կղզիներում


Հիշեցնենք, Պենելոպան եւ Խավիերը 20 տարվա ընկերներ են, բայց նրանց միջեւ սիրավեպը սկսվել է 2007 թվականին` «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ընթացքում: 41-ամյա Խավիեր Բարդեմը սիրո խոստովանություն է արել Պենելոպա Քրուզին Կաննի կինոփառատոնում` տարվա լավագույն դերասան հռչակվելու ժամանակ: «Պենելոպա, շատ բանով եմ պարտական քեզ ու… ես սիրում եմ քեզ»:

Դե խոստովանեք, ո՞վ կդիմանար սիրո այսպիսի խոստովանությանը: :)

Աղբյուրը` Daily Mail
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/




 
 
Նրանց միջեւ սիրավեպը սկսվել է «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ընթացքում

Նրանց միջեւ սիրավեպը սկսվել է «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ընթացքում

Պենելոպան եւ Խավիերը 20 տարվա ընկերներ են

Պենելոպան եւ Խավիերը 20 տարվա ընկերներ են

Դերասանական զույգի գաղտնի պսակադրությունը տեղի է ունեցել իրենց ընկերների տանը` Բահամյան կղզիներում

Դերասանական զույգի գաղտնի պսակադրությունը տեղի է ունեցել իրենց ընկերների տանը` Բահամյան կղզիներում

Պենելոպա Քրուզ եւ Խավիեր Բարդեմ զույգը գաղտնի ամուսնացել է

Պենելոպա Քրուզ եւ Խավիեր Բարդեմ զույգը գաղտնի ամուսնացել է

Խավիեր Բարդեմն ու Պենելոպա Քրուզը

Խավիեր Բարդեմն ու Պենելոպա Քրուզը

0
1556 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: