08 Հուլիս 10
Ռոբերտ Շուման
 
 
0
Կայացավ մեծանուն կոմպոզիտորի 200-ամյակին նվիրված համերգ

Արամ Խաչատրյանի անվան տրիոն եւ Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրեցին գերմանացի մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ եւ մանկավարժ Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված բարեգործական համերգը, որին մասնակցում էին նաեւ ջութակահար Արամ Ասատրյանը եւ ալտահար Յանա Դարյանը:

Կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգ
Կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգ


Համերգի բացմանը հանդիսատեսին ողջունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթը: «Հարգելի տիկնայք եւ պարոնայք, դեսպանության անունից ուզում եմ ասել, որ մեզ շատ հաճելի է ողջունել ձեզ այստեղ` Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված երեկոյին, եւ ուրախ եմ, որ Խաչատրյան տրիոն համաձայնեց ելույթ ունենալ այսօր: Բարի ժամանց եմ մաղթում բոլորիդ”:

Karen Shahgaldyan & Yana Daryan
Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու ալտահար Յանա Դարյանը


Համերգի առաջին մասը սկսվեց Ռոբերտ Շումանի ֆանտաստիկ պիեսներով թավջութակի եւ դաշնամուրի համար` Խաչատրյան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանի եւ թավջութակահար Կարեն Քոչարյանի կատարմամբ: Այնուհետեւ կոլեգաներին միացավ Խաչատրյան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը` կատարելով տրիո թիվ 1 opus 63 ստեղծագործությունը: Ընդմիջումից հետո Խաչատրյան տրիոյի հետ բեմում էին արդեն ջութակահար Արամ Ասատրյանը եւ ալտահար Յանա Դարյանը: Կվինտետի կատարմամբ հնչեց հանրահայտ դաշնամուրային կվինտետ opus 44-ը:

Karen Shahgaldyan, Armine Grigoryan & Karen Qocharyan
Ջութակահար Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը


Խաչատրյան տրիոյի եւ ջութակահար Արամ Ասատրյանի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Նախ եւ առաջ, նրանք ընկերներ են: Ջութակահար Արամ Ասատրյանը եւ Խաչատրյան տրիոյից թավջութակահար Կարեն Քոչարյանը միասին հիմնադրել են «Սերենադա» կամերային նվագախումբը ու մինչեւ այժմ էլ միասին են աշխատում: Պարզվեց, որ ջութակահարներ Արամ Ասատրյանին եւ Կարեն Շահգալդյանին բացի ընկերությունից եւս մեկ բան է միավորում: Նրանք երկուսն էլ ծնվել են դեկտեմբերի 22-ին :) : «Համերգի համար ամենա առաջին նախապայմանը հրաշալի երաժշտությունն է, ինչը առկա էր այսօր: Հանդիսատեսի ծափահարություններից էլ կարելի է եզրակացնել, որ համերգը հաջողվեց»,- ասում է ջութակահար Արամ Ասատրյանը:

«Այս համերգը յուրահատուկ է, քանի որ թե կոմպոզիտորը, թե ստեղծագործությունները բավականին բարդ են տեխնիկապես եւ հոգեւոր տեսակետից: Սա կարծես կյանքից մի հատված լինի, որը պետք է վերապրել, այնուհետեւ նոր բեմ հանել: Կարծում եմ, մեզ հաջողվեց դա, որովհետեւ բեմում զգում էինք միմյանց, ու ամենից կարեւորը` մենք մեծ հաճույքով էինք նվագում այսօր»,- ասում է Խաչատրյան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Հանս Յոխեն-Շմիդթն ու Մարի Յովանովիչը
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը


Արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ Խաչատրյան տրիոյի բարեգործական համերգները մշտապես բազմամարդ են ու լի երաժշտասերների ծափահարություններով, բրավոներով ու ծաղիկներով :): Համերգին ներկա էին հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական գործիչ Էդուարդ Միրզոյանը, երաժշտագետ Իրինա Տիգրանովա-Տերտերյանը, երաժիշտներ Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ այլոք:

Տիկին Յովանովիչը նշեց. «Համերգը պարզապես հիասքանչ է, երաժիշտները իսկապես տաղանդավոր են, եւ շատ հաճելի է, որ Գերմանիայի դեսպանատունը հովանավորում է Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգը»:

Aram Asatryan & Karen Shahgaldyan
Ջութակահարներ Արամ Ասատրյանը, Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը


Իր տպավորություններով Bravo.am-ի հետ կիսվեց նաեւ Արամոն. «Ընդհանրապես, մենք Էմմայի հետ երբեք բաց չենք թողնում դասական երաժշտության համերգները: Այսօր էլ մեր ընկերները մեզ մի հիանալի երեկո պարգեւեցին: Աստվածային երաժշտություն էր հնչում: Երեւի թե քիչ կլինի ասել, որ նման համերգներ պարտադիր պետք է տեղի ունենան գոնե շաբաթը 5 օր”:

Խաչատրյան տրիոն ամառային հանգստի փոխարեն նոր համերգների է պատրաստվում: Տրիոն զբաղվում է նաեւ լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի մարզերի դպրոցականների եւ ուսանողների համար:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգ

Կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգ

Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու ալտահար Յանա Դարյանը

Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու ալտահար Յանա Դարյանը

Ջութակահարներ Արամ Ասատրյանը, Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Ջութակահարներ Արամ Ասատրյանը, Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգ

Կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգ

Արամ Խաչատրյանի անվան տրիոն

Արամ Խաչատրյանի անվան տրիոն

Ջութակահար Կարեն Շահգալդյանի կինը

Ջութակահար Կարեն Շահգալդյանի կինը

Ջութակահարներ Կարեն Շահգալդյանն ու Արամ Ասատրյանը

Ջութակահարներ Կարեն Շահգալդյանն ու Արամ Ասատրյանը

Երգչուհի Էմմա Պետրոսյանը

Երգչուհի Էմմա Պետրոսյանը

Երգիչ Արամոն

Երգիչ Արամոն

Գերմանացի մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ եւ մանկավարժ Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված բարեգործական համերգ

Գերմանացի մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ եւ մանկավարժ Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված բարեգործական համերգ

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը

Ջութակահար Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Ջութակահար Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Խաչատրյան տրիոն ամառային հանգստի փոխարեն նոր համերգների է պատրաստվում

Խաչատրյան տրիոն ամառային հանգստի փոխարեն նոր համերգների է պատրաստվում

Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Ջութակահար Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Ջութակահար Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

0
739 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: