01 Հուլիս 10
Ռոլանդ Գասպարյան
 
 
0
“ԱՄՆ-ից երկու ամսով եմ հետ գալիս”:)

“Reincarnation” խմբի վոկալիստ ու կիթառահար Ռոլանդ Գասպարյանը ինչքան ժամանակ է` Հայաստանում չէ: Ուզու՞մ եք իմանալ` ի՟նչ է եղել. նորությունները շատ-շատ-շատ են: Շտապեք կարդալ, քանի դեռ հայկական ռեգգին երկնքում չէ:). նկատի ունեմ` քանի դեռ Ռոլանդը ինքնաթիռով օվկիանոսը չի հատում Երեւան հասնելու համար:). վաղը վերադառնում է: Միայն մի բան շտապենք ասել, Reincarnation-ը մի բան է արել, որ կարծում է` “նորմալ մարդու ուղեղի համար չէ”:):

Roland Gasparyan
“Reincarnation” խմբի վոկալիստ ու կիթառահար Ռոլանդ Գասպարյանը


- Հիմա ո՟ր “սարերում” ես:):

- Արեւմտյան:): Լոս Անջելեսում եմ: Ձայնագրման ստուդիայից ուղիղ միացում:):

- Լավ է կյանքդ դասավորվել:): Ի՟նչ գործով ես Միացյալ Նահանգներում:

-Կյանքս հրաշալի է. լավ ընկերներ, լավ թիմ, լավ դուետներ… Ձայնագրությունների մեջ եմ, նոր ձայնասկավառակ եմ թողարկելու: Erevanski-ի եւ Անի Թամրազյանի հետ համատեղ համերգ տվեցինք Գլենդելի “Stars” թատրոնում: “AMANI MUSIC” ընկերությունն էր կազմակերպել: “APERNA EKEL” երգի տեսահոլովակի նկարահանումները վերջացրինք: Դուետ է. Reincarnation feat. Erevanski & AMANI ու AMANI-ի “WE ARE AND SO IM” նոր ալբոմի մեջ է մտնելու, ոչ թե իմ ձայնասկավառակի: Իսկ նոր CD-իս երաժշտական պրոդյուսերը հենց AMANI-ն է, որ միջազգային շատ հայտնի անունների հետ է աշխատել, վերջում վերջնական երկուսով ցնդեցինք ու սկսեցինք իրար հետ աշխատել:):

- Ապերը դո՞ւ ես:):

- Հա, երգն իմ ու բոլոր հայերի մասին է, ովքեր գալիս են Լոս Անջելեսում ապրելու կամ պարզապես ընկերներին, հարազատներին տեսնելու: Այդպես էլ ծնվել է երգի գաղափարը:

Roland Gasparyan
Ռոլանդն այժմ գտնվում է Լոս Անջելեսում


-Ինչպե՟ս դիմավորեցին:):

- Հրաշալի: Կյանքս այնպես ստացվեց, որ տարվա մեծ մասը այստեղ եմ ապրելու: Չեմ թողնի, որ կարոտեք. ամեն ինչ կապված է լինելու Երեւանի հետ: Բայց հինա չեմ կարող ոչինչ ասել, քանի որ յուրաքանչյուր խոսքս կապված է լինելու նոր ալբոմիս հետ: Առաջին սինգլից պարզ կդառնա` ինչով էի զբաղվում այսքան ժամանակ Հայաստանից դուրս:

- Արդեն պատրա՟ստ է ձայնասկավառակդ, բերելո՞ւ ես :):

-Սինգլները պատրաստ են, իսկ մնացած երգերի վրա դեռ աշխատում եմ:

-Կարո՟ղ է ոճդ փոխել ես:):

- CD-ի մասին բան չեմ կարող ասել, սինգլը` շատ շուտով:):

- Ուրեմն փոխել ես:):

- Ոճս չգիտեմ` ինչպիսին է, բայց հաստատ նորմալ մարդու ուղեղի բան չի:): Ես մնացել եմ այնպիսին, ինչպիսին կայի, պարզապես էս ամեն ինչը լսողին մի քիչ մտածելու տեղիք կտա: Ալբոմում դուետները շատ քիչ են, բայց շատ յուրահատուկ ազգայնություն ունեն:

Roland Gasparyan
Ռոլանդ. “Կյանքս հրաշալի է. լավ ընկերներ, լավ թիմ, լավ դուետներ…”


- AMANI-ի՟ն քեզ տարավ Հայաստանից:

- Ոչ, պարզապես մի օր հասկացա, որ պետք է LA-ում ապրեմ:

- Օօօ, ինչո՟ւ:

- Չգիտեմ, այդպես զգացի: Իսկ ես շատ լուրջ եմ վերաբերվում սրտիս զգացողությանը: Ամեն ինչ սրտի ճիշտ աշխատանքի հետ...

-Հեռվի՟ց ես սիրելու հայրենիքդ:): Խեղդվու՟մ էիր Երեւանում:

-Չէ, չէի խեղդվում, այնքան որ որոշեցի հեռվից message-ներ ուղարկել:):

-Քեզ ինչո՟վ գայթակղեց Լոս Անջելեսը:

- Երեւի այստեղ օրինականություն է, դրանից է: Չէ, ուղղակի պայմանագրեր, համերգներ, ինձ համար մի շատ կարեւոր ալբոմ:

- Ձայնասկավառակիդ անունն ասա, եթե արդեն որոշել ես, դրանից եզրակացություններ անենք:

- :) Անունը գիտեմ, բայց չեմ ասի: Դու ամեն ձեւ փորձում ես մի բան քաղել, բայց խոսք եմ տալիս` սինգլի թողարկումից հետո շատ հարցեր կառաջանան, ու դրանց կփորձեմ պատասխանել:

Roland Gasparyan
Ռոլանդը տարվա մեծ մասն ապրելու է Լոս Անջելեսում


- Լավ, իսկ նախորդ ալբոմիդ հետ կապված` մի գդալ սեր բաժանեցի՟ր ամերիկահայերին ու առհասարակ լոսանջելեսցիներին:

- Անպայման, երեւի ԱՄՆ գալուս առաջին պատճառը դա էր, որ մի քիչ էլ այստեղի հայերի հետ շփվեմ:

- Ինչպե՟ս է օրդ անցնում: Շա՞տ են գալիս «Ռոլանդ ապերին» տեսնելու:):


- Ասեմ` շատ քիչ եմ հանգստացել. ստուդիայից համարյա դուրս չեմ եկել ամիսներով:

- Բենդդ հե՞տդ է: Դու հասկացար ու խմբի՞դ էլ հասկացրիր, որ LA-ում պետք է աշխատեք:):

- Չէ, այստեղ համագործակցում եմ BLACK EYED PEACE-ի բենդի` “WYLDE BUNCH”-ի հետ: Շատ հետաքրքիր դեմքեր են. սեւական հայ տղեք են, շատ եմ սիրում: Ես անգամ որոշեցի, որ հայկական ռեգգին պետք է սեւականները նվագեն իմ համերգին:

Roland Gaspatyan
Ռոլանդը համագործակցում է BLACK EYED PEACE-ի բենդի` “WYLDE BUNCH”-ի հետ


- Զվարճալի էր. սեւական հայեր:)...

- Դե ինձ համար սեւականներն էլ ու աշխարհի բոլոր մարդիկ էլ հայեր են. ինչքան լավ մարդ եմ տեսնում, ասում եմ` դու իսկական հայ ես:): Աշխարհի տարբեր հատվածներում ուրիշ ազգության ավելի շատ հայեր կան, քան Հայաստանում:

- Իսկ խումբդ չի՟ նեղվել:


- Ոչ, իմ բենդն իմ ընտանիքն է, ու մենք իրարից նեղվելու բան չունենք, քանի որ REINCARNATION ենք: Պարզապես ես շատ էքսպերիմենտալ եմ ու չունեմ ոչ մի սահման, անում եմ այն, ինչ զգում եմ:

- Հիմա նոր CD-ն Ռոլանդ Գասպարյանի՞նն է լինելու, թե՟ Reincarnation-ինը:

- Ինչ անում եմ, դա Reincarnation-ն է, կապ չունի` մենակ, թե խմբի հետ:

- Սեւերը հավանեցի՟ն հայկական համ ու հոտով քո ռեգգին:


- Սեւական ախպերության դուրը շատ եկավ, իրենց էլ էր շատ հոգեհարազատ: Բայց ինձ դուր չեկավ, քանի որ շատ խիստ ու ծանր եմ տանում հայկական միքսի ոչ ճիշտ կատարումը: Բայց յուրահատուկ վիճակներ էին. սեւական դրայվով շոու էր: Իսկ իմ բենդի անդամները ճիշտ են զգում իմ գրածը ու ճիշտ հասկանում ենք իրար:

Roland Gasparyan
Ռոլանդ. “Ինչ անում եմ, դա Reincarnation-ն է, կապ չունի` մենակ, թե խմբի հետ”


- “Լույս”-ից կխոսե՟ս:

- Որ նայեն վիդեոն, կհասկանան` ինչ է տեղի ունեցել: Երբ երգը գրում ես, տեսահոլովակն արդեն պատկերացնում ես: Մի օր Venice լողափից տուն գալիս տեսա այդ պատկերները ու սկսեցի իմ ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարել այն, ինչ զգում եմ: Հուսով եմ` մարդիկ վերջը կհասկանան` ուր են գնում ու ինչու են գնում:

- Քեզ դա Ամերիկա՞ն հասկացրեց:

- Վերջին երկու տարում տեղի ունեցած շատ-շատ ճանապարհորդություններս հասկացրին, որ մենք պարզապես ռոբոտներ ենք. մեկը` լավ ծրագրավորված, մյուսը` error-ներով:

- Դե դու քո մասին լավ կարծիքի ես:):


- Ես error-ներով եմ, քանի որ ինձ կառավարել փորձող պատվիրատուին հակառակ բաներ եմ անում: Ու ինչքան շատ, այնքան լավ:): Ես համակարգին հակառակ եմ:

- Ասում ես` ԱՄՆ-ը օրենքի երկիր է, ինչպե՟ս ես հակառակվելու ճոխություն քեզ թույլ տալիս:


- Ստեղ մենակ էն ա, որ շատ վայրերում չծխեմ, իսկ ես սովոր չեմ: Այստեղի ռոբոտները ավելի լավ են ծրագրավորված, խելոք են պահում իրենց, օրենքից վախենում են, ու հաստավիզները ոչ մի բան չեն կարող փոխել:

Roland Gasparyan
Այսօր Ռոլանդը վերադառնում է հայրենիք


- Հայկական շոու-բիզնեսին Երեւանում շոու-ֆիտնես էիր անվանում, հասար Լոս Անջելես, պոռնո-բիզնես անունը դրիր, այդ ի՟նչ փոխվեց:):

- Դե ֆիտնեսն էլ է պոռնո, ու մենակ հայկականի մասին դա չեմ ասում, պարզապես որ հայկական շուկայում եմ, դրա համար էլ հայկականն եմ ասում: Պլաստմասե մարդկանց կյանքը միշտ էլ այդպիսին է, դեռ չեմ ասում` սրտի հետ ինչ է կատարվում:

- Դու անգամ չզլացար հունիսի 30-ին օվկիանոսի այն կողմից ՀՀ նախագահի ծնունդը շնորհավորել:):

- Այո, չէի կարող չշնորհավորել: Վերջիվերջո, երկրիս նախագահն է: Շնորհքի հարց է:

- Այս ժամին ինչո՟ւ ես արթուն:):

- Գիշերվա 2:30 է, ստուդիայում եմ, մենակ համակարգչիս մոնիտորի լույսն եմ տեսնում, շաաաաաաաաաատ ծուխ է, երաժշտական պրոդյուսերս էլ շատ ծանր ոճում ջութակներ է ձայնագրում: Medical Canabiss-ի բույրը կարծես սիրելի օծանելիքս լինի… Ու հիմա արդեն պատրաստվում եմ ձայնագրվել…

- Ե՟րբ ես վերադառնալու:

- Մի քանի ժամից ստուդիայից դուրս կգամ, կգնամ տուն, մի հատ կլողանամ, կսափրվեմ, եռագույն “տրուսիկ-մայկաս” կհագնեմ, Հյուսիսային Հոլիվուդում ընկերներիս հետ կծխեմ ու… Բարի գալուստ աշխարհի ամենալավ վայր` Երեւան…

Bravo.am-ը անփորձանք ու բարի վերադարձ է մաղթում:)

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Reincarnation-ի անձնական արխիվից


 
 
Ռոլանդը համագործակցում է BLACK EYED PEACE-ի բենդի` “WYLDE BUNCH”-ի հետ

Ռոլանդը համագործակցում է BLACK EYED PEACE-ի բենդի` “WYLDE BUNCH”-ի հետ

“Reincarnation” խմբի վոկալիստ ու կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

“Reincarnation” խմբի վոկալիստ ու կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

Այսօր Ռոլանդը վերադառնում է հայրենիք

Այսօր Ռոլանդը վերադառնում է հայրենիք

Ռոլանդ. “Ինչ անում եմ, դա Reincarnation-ն է, կապ չունի` մենակ, թե խմբի հետ”

Ռոլանդ. “Ինչ անում եմ, դա Reincarnation-ն է, կապ չունի` մենակ, թե խմբի հետ”

Ռոլանդ. “Կյանքս հրաշալի է. լավ ընկերներ, լավ թիմ, լավ դուետներ…”

Ռոլանդ. “Կյանքս հրաշալի է. լավ ընկերներ, լավ թիմ, լավ դուետներ…”

Ռոլանդը տարվա մեծ մասն ապրելու է Լոս Անջելեսում

Ռոլանդը տարվա մեծ մասն ապրելու է Լոս Անջելեսում

Ռոլանդ. “Կյանքս հրաշալի է. լավ ընկերներ, լավ թիմ, լավ դուետներ…”

Ռոլանդ. “Կյանքս հրաշալի է. լավ ընկերներ, լավ թիմ, լավ դուետներ…”

Ռոլանդն այժմ գտնվում է Լոս Անջելեսում

Ռոլանդն այժմ գտնվում է Լոս Անջելեսում

0
1535 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: