01 Սեպտեմբեր 10
Սերժոյի “4-րդ Ռեյխը”
 
 
0

Դիջեյն արել է այն, ինչ ուզում է:) Սերժոն իր հնչյունների 4-րդ թագավորությունում երեկ պաշտոնապես թագադրվեց:): Դիջեյը նոր ձայնասկավառակ է թողարկել ու, “4th Reich”-ի պարունակությանը համաձայն, ոչ թե դիսկերի խանութ-սրահում, այլ կեսգիշերին ակումբում շնորհանդեսն արեց: Kami-ն “Հայ Թիմ”-ինն էր. “Եթե մենք CD ենք թողարկում, կամ տղա է կամ աղջիկ, որովհետեւ ուժեղ ա լինում կամշատ սիրուն: Ես մեկը չգիտենք` ինչ է լինելու:)”:

Հաղորդավարներ Սուրենը, Յանան ու Տիգրանը
Հաղորդավարներ Սուրենը, Յանան ու Տիգրանը


“Չորրորդ ռեյխը” 13 տրեկով CD Է, “Hit maker Goddess”-ը` բոնուս-տրեկ:  Ձայնասկավառակի դիզայնն ու ֆոտոշարքը կատարել է Վահան Ստեփանյանը: “Նոր ձայներ են, նոր հնչունայնություն, ես էլ եմ զրոյից սկսել. իմ նախորդ աշխատանքների հետ CD-ն կապ չունի: “4th Reich”-ն իմ հնչյունների չորրորդ թագավորությունն է: CD-ում ամբողջն իմ աշխատանքներն են: Ձայնասկավառակը կոմերցիոն է միայն այն առումով, որ Սերժոն իր երաժշտությունը բրենդային է դարձրել, իսկ հենց CD-ում զետեղվածը կոմերցիոն չի:): Արել եմ այն, ինչ ուզում եմ, առհասարակ եմ տենց անում, բայց սրանում ավելի շատ է”,- Bravo.am-ին ասաց DJ Սերժոն: Սերժոն նշում է` Եվրոպայում իր նոր գործերով արդեն իսկ հետաքրքրվողներ են եղել: Իսկ թե ինչո՞ւ ձայնասկավառակների համար նախատեսված խանութ-սրահում շնորհանդեսը չարեց. “Երկրպագուհիները շատ կլինեին, բայց այն երաժշտությունը, որ CD-ում կա, ավելի ակումբային է ու երեւի մի քիչ ուրիշ լսարանի համար է, որ ես ունեցել եմ: Չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, երաժշտական առումով դա ռեալ այդպես է: Խանութում էլ, որ այս երաժշտությունը հնչեր, կարող է ծանր լիներ”:
“4th Reich”
Թողարկվել է դիջեյ Սերժոյի նոր` “4th Reich” ձայնասկավառակը
“Kami” ակումբում դիջեյ Smoke-ն ու Max-ը իրենց սեթերը նվագեցին, հետո Միշոն մի քանի երգ կատարեց, այնուհետեւ դիջեյական վահանակի մոտ Սերժոն էր ու “Չորրորդ ռեյխ”-ն էր հնչեցնում: Նոր ձայնասկավառակի կապակցությամբ դիջեյին շնորհավորելու էին եկել ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, երգիչ, հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանը, երգիչ Սերգեյ Գրիգորյանը, հաղորդավար Արամ Չախոյանը, դիզայներ Նուռը, Ավետ Բարսեղյանը, Գարիկը, Սերժոյի “Հայ Թիմ”-ակիցներն:) ու շատ հյուրեր: “Առանց Սերժո “Հայ Թիմ” չկա”. Միշո Միշոն “Կատաֆալկ”-ը երգեց, բարդույթավորվածներին խնդրեց “կոմպլեքսներից” դուրս գալ, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, “Միշոյի երգերը քֆուրով են”: Ռեփերն ասում է` Սերժոն իր հալալ կեսն է:). “Դեռ “Հայ Տղեք”-ը նոր էր կազմավորվել, մի պահ եկավ, որ լուծարման եզրին էինք զուտ հնարավորությունների մոմենտով, ու ընկերական մեզ օգնեց Սերժոն, ում հետ այդ ժամանակ մոտիկ չէինք, ծանոթ էինք: Սերժոն չլիներ, նման որակով ինչ-որ մեկին չէինք կարողանա ճարել, որ մեզ օգներ, որ կայանայինք ու “Հայ Տղեքի” երկրորդ ալբոմը շարունակեինք: Իմ հաջողության հարյուր տոկոսն է Սերժոն:): Իմ դիսկերը Սերժոն է հավաքել, էդ հիմա է, որ ինքն ինձ հասցրել է նրան, կարող եմ ընտրություն կատարել, դրսից ցանկացած դիջեյների, ովքեր առաջարկում են իրենց գործերը, վերցնել: Իմ հնարավորությունները անսահմանափակ են, բայց ի սկզբանե եղել է Սերժոն ու միշտ լինելու է: Նրա բացակայության դեպքում չի լինի “Հայ Թիմ”: Սերժոն այն մասնիկն է, առանց որի “Հայ Թիմ”-ը ուղղակի չի լինի”:
Misho
Միշոն “Կատաֆալկ”-ը երգեց
Միշոն նշեց նաեւ, որ “Չորրորդ ռեյխ”-ի հետ ինքը անձամբ կապ չունի. “Սա զուտ ակումբային, տեխնո երաժշտության, շատ սուղ ոճի ալբոմ է, որ հայության չգիտեմ` քանի տոկոսը կհասկանա: Դա մի կողմից ցավալի է, մյուսից էլ` ուրախալի, որ ինքը միանգամից այն պրոֆեսիոնալիզմին է հասել, շատ քիչ մարդ կհասկանա, բայց ովքեր որ հասկանան, ուղղակի կհիանան: Մինչ էս ինքը չէր, այս ալբոմը հենց ինքն է, կոմերցիայից ելնելով ուրիշ բաներ էր անում: Մեր դեպքում հիփ-հոփն ու ակումբային երաժշտությունը հավասար մակարդակի են եղել: Էս դիսկը նենց հաջողություն է ունենալու հասկացողների մեջ… Սերժոն Հայաստանում ապրած, Եվրոպայում չեղած դիջեյ, որ միանգամից անում է բարձր կլասի երաժշտություն”: “Շատ լավ կաշխատի Իբիցայում” Սուրեն Թադեւոսյանին էլ է դուր եկել “նոր” Սերժոն:): “Բոլորին կարող է թվալ` ընկերս է, դրա համար եմ այդպես ասում, բայց մեկ Սերժոյի, մեկ Միշոյի ալբոմներում, իրոք, նորություններ կան, այն մարդիկ, ովքեր հասկանում են երաժշտական այս ոճից, տարբերությունը կզգան: Աճ բառը մի քիչ այն չի, չեմ ուզում ասել` Սերժոն վատն էր, հիմա լավը դարձավ, բայց շատ հետաքրքիր, տարբերվող ձայնասկավառակ է: Հայաստանում կոմերցիոն չի լինի, բայց Եվրոպայում այս CD-ն մեծ հաջողություն կունենա: Շատ լավ կաշխատի Իբիցայում, լավ կընդունեն, իրոք, ձեռագիր կա”,- ասաց ռեժիսորը:
Suren Tadevosyan & Alen
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն ու Ալենը
“4th Reich”-ը տրամադրության համար է Սերժոյին ձայնասկավառակի շնորհանդեսի կազմակերպչական հարցերում օգնել էր “Individuum production”-ը: “Որոշեցինք ավելի հետաքրքիր անցկացնել երեկոն: Սերժոն ամեն անգամ ավելի ճաշակով գործեր է ստեղծում, ուզում է ավելին ստանալ, ես արդեն պատրաստ եմ հինգերորդ CD-ին: Տրամադրության համար է “Չորրորդ ռեյխը”:  Երաժշտությունը էմոցիա է իրանով, որ օգնում է լավ զգալ”,- ասաց ընկերության գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանը: Bravo.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին, թող հնչի Իբիցայում “4th Reich”-ը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

 
 
Արմուշը դիջեյ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին

Արմուշը դիջեյ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին

Երեկոյի հյուրերից

Երեկոյի հյուրերից

Կայացավ դիջեյ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

Կայացավ դիջեյ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

Դիզայներ Նուռը կնոջ հետ

Դիզայներ Նուռը կնոջ հետ

Միշոն “Կատաֆալկ”-ը երգեց

Միշոն “Կատաֆալկ”-ը երգեց

Երգիչ Սերգեյ Գրիգորյանը եւս եկել էր շնորհավորելու դիջեյ Սերժոյին

Երգիչ Սերգեյ Գրիգորյանը եւս եկել էր շնորհավորելու դիջեյ Սերժոյին

դիջեյ Սերժոն ու Ալենը

դիջեյ Սերժոն ու Ալենը

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն ու Ալենը

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն ու Ալենը

Հաղորդավարներ Սուրենը, Յանան ու Տիգրանը

Հաղորդավարներ Սուրենը, Յանան ու Տիգրանը

Երեկոյի հյուրերից

Երեկոյի հյուրերից

Կայացավ դիջեյ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

Կայացավ դիջեյ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երգիչ, հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանը

Երգիչ, հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանը

“Individuum production” ընկերության գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանը (ձխից)

“Individuum production” ընկերության գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանը (ձխից)

Ավետ Բարսեղյանն ու Գարիկը

Ավետ Բարսեղյանն ու Գարիկը

Թողարկվել է դիջեյ Սերժոյի նոր` “4th Reich” ձայնասկավառակը

Թողարկվել է դիջեյ Սերժոյի նոր` “4th Reich” ձայնասկավառակը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երեկոյի հյուրերը

Երգիչ Վահագ Ռաշը

Երգիչ Վահագ Ռաշը

0
2238 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: