28 Հունիս 10
Սթիվի Ուանդեր
 
 
0
Երգիչը հանդես կգա Բաթումիում

Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանը շատ աստղեր հյուրընկալեց եւ կրկին հյուրերի է սպասում: Բայց մինչ այդ, հերթը Բաթումիինն է:

Համաշխարհային աստղ, սոուլ երգիչ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Սթիվի Ուանդերը հուլիսի 24-ին համերգ կունենա Բաթումիում: Համերգի կազմակերպիչն է Eastern Promotion ընկերությունը:

Stevie Wonder
Սթիվի Ուանդեր


“Հայտնի է, որ համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին Բաթումիում: Համերգի վայրը եւ այլ մանրամասներ դեռեւս ճշտվում են”, նշել են ընկերության ներկայացուցիչները:

Վրացական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ երգիչը ելույթ կունենա Բաթումիում 14 երաժիշտներից կազմված խմբով:

Eastern Promotion ընկերությունը հուլիսի 15-18-ը  կկազմակերպի նաեւ Black Sea Jazz Festival Batumi 2010 միջազգային ջազ-փառատոնը:

Դե ինչ, լեգենդար Սթիվի Ուանդերի հայ երկրպագուները կարող են արդեն սկսել պլանավորել իրենց ուղեւորությունը դեպի Բաթումի: )

Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
 
 
Սթիվի Ուանդեր

Սթիվի Ուանդեր

0
2222 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: