17 Հուլիս 10
Rippi
 
 
0
“Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել”

Սկանդալային երգչուհու մերկ հոգին Bravo.am-ում:)

Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն, ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է տվել Bravo.am-ին: Երգչուհին ուզում է` ոչ միայն իր հագուստի բացությունը գնահատեն, մեկ էլ հիմա արդեն ուրախ է, որ նախկին սիրելիի հետ ոչինչ չստացվեց:

Rippi
Սկանդալային երգչուհի Rippi-ն


Ես շատ-շատ լուրջ նպատակներ ունեմ. ուզում եմ համաշխարհային աստղ դառնալ:

Հնարավոր չէ արտահայտությունը բացառում եմ: Սահմաններ չկան, եթե ուժեղ ես, շատ ես աշխատում, ամեն ինչ կարող ես:): Չնայած` հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել:

Թույլ կտամ այն ամենը, ինչն իմ ինքնասիրության վրա չի ազդի: Ես էմոցիոնալ եմ ու շուտ եմ հուզվում: (Rippi)

- Rippi-ական ազատությունը ո՟րն է:

- Տարօրինակ ազատություն է ու տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով է ինձնից դուրս գալիս: Կարող է նստած ծամոնով խաղամ` շատ երկաաար, զարմանան: Ինձ հավես է, ես այդ պահին այդպես եմ ուզում: Առաջ անհանգստանում էի, հիմա ազատվել եմ այդ կարծիքներից նեղվելուց: Իմ ազատությունը օվկիանոսի պես անծայր է: Ջրի հետ էմոցիոնալ կապ ունեմ:):

Rippi
Երգչուհին ուզում է համաշխարհային աստղ դառնալ


- Որեւէ բարդույթ չունե՟ս:

- Ստից բաներ են: Առաջ մաշկիս գույնից, եղունգներիս վատ վիճակում լինելուց կկոմպլեքսավորվեի, բայց հիմա ինչքան գնում է, այնքան ազատ, հարմար ու լավ եմ զգում: Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ: Հա, սիրուն ավանդույթներ էլ ունենք, բայց միայն գնահատում եմ դրանք, գուցե մարդիկ սխալ հասկանան, իրենց խնդրին է: Ես հաստատ կոմպլեքսավորված չեմ:

- Հայ, ոչ քեզ պես ազատամիտ աղջիկների մասին ի՟նչ կասես:

- Ես իրենց ասելու բան չունեմ: Մի ֆիլմ կա. hանցագործները մեքենայով գնում են, մեկը ասում է. “Ես չէ, որ պետք է դատեմ ձեզ: Երեք տղա նստած եք առանց աղջիկների, առանց ռեփի, ես ձեզ ասելու բան չունեմ…:)”: Թող ազատվեն, դա լավ է:): Լավ, խենթ ազգ ենք, բայց շատ սահմանափակ, դա լավ չի: Չնայած` ինձ պես տարբերվողներն էլ շատ-շատ են: Ես Հայաստանում չեմ նեղվում, ուղղակի ուզում եմ գնալ:

Rippi
Rippi. “Հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել”


- Ինչի՟ց ես նեղանում:

- Նեղացկոտ եմ: Շատ հիմար բաներից կարող եմ նեղանալ: Հետո ինքս հասկանում եմ, որ հիմարություն էր, ու ուզում եմ զանգել, ասել` կներեք: Ընկերներիցս, ընկերուհիներիցս, գործընկերներիցս ստից բաների համար հնարավոր է նեղանամ: Նույնիսկ նեղանում եմ, երբ երգս են մի քիչ ուշացնում: Հետո ասում են` Ռիփ, լավ էլի, մեծ մարդ ես, ինչքան ժամանակ է` քեզ ճանաչում ենք:):

- Հիմա ումի՟ց ես “խռոված”:):

- Ընկերուհուցս նենց էի նեղացել, որովհետեւ պայմանավորվել էինք, հանդիպման վայրը խառնել էր, ես էլ գործի առումով շատ լարված ու ներվային էի էդ օրը. երեկ չէ, առաջին օրն էր: Օպերայի հարեւանությամբ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմացի ցայտաղբյուրի մոտ երկու ժամ սպասել եմ: Եկավ, ասում է` ոչինչ, կոնֆետ կտամ քեզ... :)

Rippi
Rippi. “Ինձ չսիրողներ ահագին կան”


- Անցորդները ինչպե՟ս էին արձագանքում:

- Ռեպլիկաներ չեղան, որովհետեւ բավական մեծ ակնոցներ եմ դնում, բայց մանավանդ վերջերս շատ-շատ են ճանաչողները: Տարբեր են ռեակցիաները. աղջիկները հիմնականում վատ նայում, գնում են: Ուրիշները մեկ էլ ասում են` վայ, Rippi-ն... Կարող է գան, նկարվեն: Մեծ ակնոցներ սիրում եմ, համ էլ հարմար չի, որ դրսում ամեն վայրկյան տեսնեն ինձ: Հանգիստ է, որ գլուխդ կախ գնում, գալիս, քո գործն ես անում:

- Քեզ չսիրողները շա՟տ են:

- Էս վերջերս թշնամիներս ինչ-որ քիչ են նկատվում, բայց, կարծում եմ, հա, ունեմ: Ինձ չսիրողներ ահագին կան:

Rippi
Rippi. “Որ չեն լինում բացասական կարծիքներ, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է”


- Լսել եմ` բացասական կարծիքների “մանիակ” ես:):

- Առաջ կայքերում իմ մասին գրված վատ կարծիքներից շատ էի հուզվում, հիմա սովորել եմ, նույնիսկ պահանջ եմ զգում:): Որ չեն լինում բացասական կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է: Բայց չէ, վերջին ` “Ես առաջինն եմ” տեսահոլովակից հետո լավ դոզա ստացա:): Իմ ոճն այնպիսին է, որ ուզեմ-չուզեմ, վատ արձագանքողներ կլինեն: Սկանդալներ գնահատող մարդ եմ, սկանդալային եմ: Դա ավելորդ PR է: Ի դեպ, ինձ քննադատողների 99.5 տոկոսը աղջիկներն են: Դա իրենց սահմանափակ լինելուց է: Թող ինձ պես իրենք էլ անեն այն, ինչ ուզում են: Քանի որ չեն կարող, ազդվում են: Արտաքինի ֆակտորն էլ կա: Այս երեւույթը ամեն տեղ կա, Հայաստանում` չափազանցված: Իմ հասցեին հայհոյանքներ էլ են լինում, դրան էլ եմ նորմալ վերաբերում: Ուղղակի կուզեի` գնահատեն այն, ինչ ես ցույց եմ տալիս, ոչ թե հագուստի բացությունը:

- Ե՟րբ այս Rippi-ն դարձար:

- Անունս միամիտ որոշվեց: Իմ անձնագրային անվանը շատ մոտ է: Հիմնականում ավելի ճիշտ կլինի անգլերենով գրեն: Նախկին պրոդյուսերիս` Արտյոմ Հովակիմյանի հետ /ինքը սիրում ա, որ իրեն Tyom ասենք/ մոտ երեք տարի առաջ նստած բեմական անունս էինք որոշում, ամեն մեկս մի տառ դրեցինք ու ստացվեց Rippi: Սկզբում անսովոր էր, բայց մեզ շատ դուր եկավ. Մտածեցինք` բրենդային է, լավն է:

- Հռիփսիմե դիմողներին չե՟ս արձագանքում:):

- Միայն զարմուհիս է այդպես դիմում, չգիտեմ` ինչու: Ինձ միշտ ծանոթացնում է` ներկայացնելով որպես Հռիփսիմե, չեմ հասկանում... Խնդրում եմ էլի` ինձ Rippi ասեք, ես Rippi-ն եմ:

Rippi
Երգչուհին ամենախոր հիասթափությունն ապրել է առաջին սիրուց


- Ծնողներդ ինչպե՟ս են դիմում:

- Ծյոպիկ են ասում. փոքր ժամանակ քույրերս չեն կարողացել անունս ճիշտ տալ, ծյոմպոլոնիկ, ծյոպիկ են կանչել, այդպես էլ մնացել է: Շատ սիրուն է, էլի բրենդային է:): Մի հինգ, վեց տեսակի անուն ունեմ... Ինչ ասես ասում են, մի խոսքով:):

- Ինչպիսի՟ հոգեվիճակում ես լինում հիմնականում:

- Շատ ուրախ եմ, միշտ ժպտում եմ:

- Հոգիդ թաքցնում ես փաստորեն:

Rippi
Rippi. “Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում”


- Այո, ներքինս ոչ միշտ է այդպիսին: Շատ ժամանակ շատ-շատ վատ եմ զգում, բայց չեմ ուզում դա ուրիշներն իմանան: Անիմաստ է. իրենք էլ կնեղվեն: Հիմնականում գործի պատճառով լարվածությունը կարող է ինձ հունից հանել:

- Ամենախոր հիասթափությունը տղամարդու պատճառո՟վ ես ապրել:

- Առաջին սիրուցս: Չորս, թե հինգ տարի առաջ է եղել... Երբ հասկացա` նա այն մարդը չի, ում որ սիրում էի, շատ-շատ հիասթափվեցի:

- Լքե՟լ է քեզ, թե՟` հակառակը:

- Երկուսով այդպես որոշեցինք, որովհետեւ կռիվներ էին սկսվել, բայց չեմ կարող ասել, որ ես եմ լքել իրեն: Ժամանակը եկավ, ամեն ինչ սառեց, ու սկսեցինք էլ կապ չունենալ իրար հետ:

Rippi
“Իմ ազատությունն օվկիանոսի պես անծայր է”. Rippi


- “Իմ պատմություն” երգդ այդ չստացված սիրո՟ հիման վրա է:

- Հա, ես եմ բառերը գրել:):

- Բաժանման պատճա՟ռը:

- Երեւի իրարից հոգնել էինք: Շատ դեպքերում ես էլ եմ սխալ եղել, ինքն էլ: Երեւի տենց էլ պետք է լիներ. դա է լավը: Ճիշտն ասաց` հիմա ուրախ եմ դրա համար, բայց շատ լավ եմ վերաբերում այդ մարդուն:

- Հիմա իրար բարեւո՟ւմ եք:

- Հեռվից… Չեմ ասի, որ տաք բարեւներ են: Երեւանում է, երգարվեստի, շոու-բիզնեսի հետ կապ ունի, բայց չեմ ուզում անունն ասել` անցած պատմություն է:

Rippi
Երգչուհին շատ բարկացած ժամանակ տարբեր լեզուներով հայհոյում է


- Եթե ինքը նշի քո անունը, ծանր կտանե՟ս:

- Նորմալ: Շատերը գիտեն այդ մասին:

- Նշեցիր, որ առանց նախկին ընկերոջդ երջանիկ ես, իսկ բաժանման սկզբնական փուլում շա՟տ ես արցունք թափել:

- Հա, եղել է նման բան: Կարծում էի` շատ ավելի ծանր կտանեմ, բայց նպատակս, գործերս, զբաղվածությունս օգնեցին, որ ավելի թեթեւ տանեմ: Իրականում… Ծանր է եղել:

- Հաճախ սիրահարվողների՟ց ես:

- Միասեր եմ, թեեւ տեսահոլովակներով այլ տպավորություն եմ թողնում: Շատ ռոմանտիկ եմ, շատ դժվար եմ սիրահարվում ու մարդուն մոտենում այդ իմաստով:

- Այդ դեպքում ինչպիսի՟ն պետք է լինի տղամարդը, որ մոտենաս:):

- Կոնկրետ իդեալ չունեմ: Երբ դուրս գա… Պարտադիր է, որ շփվեմ հետը, հասկանամ, ժամանակը կապ չունի, նայած` ինչպես կընթանա այդ շփումը:

Rippi
Rippi. “Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ” :)


- Նախկինիդ դեպքո՟ւմ էլ էր այդպես:):

- Ինձ ասում էին` մարդ կա, որ քեզ շատ հավանում է, ես էլ… Չէր ստացվում հանդիպելը, ավելի ճիշտ` չէի սիրում:) Երբ որ հանդիպեցի, ուրիշ վիճակ էր, միտքս փոխեցի, հավանեցի:

- Դրանից հետո էլի սիրով ապրե՟լ ես:

- Եղել է, որ հավանել եմ, սիրահարվածություն փոքր, բայց չէ:

- Հնարավո՟ր է` վաղը սիրահարվես ու նույն օրն էլ ամուսնանաս:):

- Եսիմ, գուցե, բայց դժվար… Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում:

- Ինչո՟ւ փոքր ժամանակ քեզ չես հավանել:

- Խուճուճ մազերով էի, շատ սեւ, ամառները էլ ավել էի սեւանում: Երեխեքը ինձ միշտ նեղացնում էին` նեգր, նեգր գոռալով…:)

- Դու էլ վրեժ էիր լուծո՟ւմ:

- Նեղանում էի շատ, ուզում էի սպիտակ լինել ուրիշների պես: Ու որ դիմագծերով էլ ավելի սեւականներին էի նման, ինձ չէի հավանում, չնայած` մեծերն ասում էին. “Վայ, էս ինչ սիրուն երեխա է”: Բայց ես ինձ չէի սիրում:

- Հիմա ինքնահավա՟ն ես:):

- Հետո, որ մեծացա… Սիրում եմ արեւի տակ մնալ, ավելի մգանալ: Հիմա դա նորաձեւ է, գայթակղիչ:

Rippi
“Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ”. Rippi


- Հայելու մեջ նայելիս քեզ հավանո՟ւմ ես:

- Հա, շատ: Բայց երբեմն լինում է, որ ինձ հեչ դուր չեմ գալիս, նյարդայնանում եմ: Երեւի հոգնած ժամանակ է դա լինում: Ճիշտն ասած` շատ եմ հայելու մեջ նայում, անընդհատ, ու ինձ ասում են` այդքան չնայեմ, էներգիա է խլում… Բայց, այո, ես ինձ դուր եմ գալիս:):

- Արտաքինիդ ո՟ր հատվածն է շատ հաճոյախոսությունների արժանանում:):

- Նայած մարդ: Ասում են` շատ սիրուն աչքեր ունեմ, մեկը մարմինս է հավանում: Բայց կուզեի, որ մի օր ոչ ոք մարմնիս, շորերիս չնայի: Ի դեպ, միտք կա նման տեսահոլովակ նկարահանել: Ուզում եմ` դերասան Սոս Ջանիբեկյանը նկարահանի. մի երկու հաջող գործ ունի, շատ է դուրս գալիս: Ես ուղղակի սովորական, ոչ կիպ ջինսերով կլինեմ, շապիկով, արտաքինս չի ընդգծվի, ոչ մի make up… Թող տեսնեն ներքինս:

- Ու ձայնային տվյալներդ լսե՟ն:

- Կարծում եմ` երբեմն ձայն ասվածը այնքան էլ ճիշտ չի... Իհարկե, երգչի համար պարտադիր է լավ ձայն ունենալը, բայց շատ գոռացողներին չեմ սիրում, կարեւորը հոգին է:

- Շոուի աշխարհը ե՟րբ մտար:

- Երեք տարի առաջ: Մինչ այդ երգում էի տանը, բայց չգիտեի` ի՟նչ եմ ուզում, ո՟նց է լինելու: “Արմենիա” TV-ով “Թաքնված տեսախցիկ” էի վարում 17 տարեկանում, “Ատեքս” մոդելային գործակալությունում եմ որպես մոդել աշխատել, բայց շատ կարճ տեւեց, թեեւ շատ դուրս եկավ, շատ եմ սիրում: Հիմա իմ զգացմունքները դեպի բեմն ու տեսախցիկը շատ ավելի խորացել են, առաջ ինքս ինձ էի ցույց տալիս, ուղղակի երեւալ էի ուզում:

- Ինչի՟ համար էր պետք երեւալդ:

- Ինձ գեղեցիկ էի համարում, ուզում էի ցուցադրեի... Ընդամենը դա: Դուրս գալիս էր, որ ինձ նկարում էին, ասում` վայ, ինչ լավն ես:):

Rippi
Սկանդալային երգչուհի Rippi-ն


- Մինչ օրս ամենամեծ գումարը, որ վաստակել ես:

- Չեմ կարող ասել: Եղել է, մեկի համար գործ եմ արել, ինձ շատ մեծ նվեր է տվել:):

- Մի ժամանակահատված կապվեցիր նաեւ թատրոնի հետ:):

- Այս տարի Թատերական ինստիտուտը ավարտեցի: Մայրս ու հորաքույրս դերասանուհիներ են` Գայանե Ամիրխանյանն ու Արսինե Նավասարդյանը: Արսինեին` հորաքրոջս, “Հարեւաններ” սերիալից կճանաչեք: Մայրս ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ է աշխատում: Ռեկտորս ասաց` ինչո՟ւ դերասանուհու դիպլոմս կարմիր չի:). “Դու էսքան սեւ-սեւ, էդքան լավ բան ես անում, ու կարմիր չի”:):

- Կուրսեցիներդ սիրո՟ւմ էին քեզ:

- Շատ լավ են ինձ վերաբերվել: Վերջին տեսահոլովակս շատ հավանեցին, ասացին` ամենալավ գործերիցս է:

- Ի՟նչ դերերում ես հանդես եկել:

- Քարտուղարուհի եմ խաղացել նույնիսկ: Ես այդտեղ ծխում էի:):

- Ուրիշ վայրերում չե՟ս ծխում:

- Փորձել եմ ծխել, դուրս չի գալիս: Չեմ հասկանում` ինչպե՟ս կարելի է այդ ծուխը շնչել: Անառողջ բան է: Թե չէ խնդիր չկա ծխելու հետ:

- Չե՟ս էլ հարբում:):

- Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում: Բայց օղի չեմ սիրում, չի ստացվում խմելը: Հարբել եւ ինձ կորցնելը շատ է լինում, ու հիմնականում տուժում են իմ խեղճ ընկերները:): Թեւերիցս բռնած տուն են տանում: Որ հարբում եմ, շատ անտանելի եմ դառնում: Բայց բարիանում եմ, սկսում եմ զանգել այն մարդկանց, ում հետ որ կռված եմ, հաշտվում եմ, եթե նույնիսկ իրենք են մեղավոր լինում: Մի երկու անգամ եմ կռիվ արել: Եղել է նաեւ, որ խմել, սկսել եմ լացել: Ճիշտն ասած` խմել չգիտեմ, ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել: Իմ օրգանիզմը չի ընդունում ալկոհոլ: Հերիք է շատ քիչ օղի խմեմ, ու տեղում դիակս կփռվի:), բայց մեկ է, էլի շարունակում եմ սովորել… Մի անգամ սոված փորիս կոնյակ եմ խմել ու ահավոր վատացել, նույնիսկ չեմ հիշում` ինչեր եմ արել, ասում են` լացել ու դարդերս եմ պատմել:):

Rippi
Rippi. “Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել”


- Ծնողներդ գինովցած վիճակներդ ինչպե՟ս են տանում:

- Հայրս ամեն ինչին տեղյակ է: Իմ ընկերն է` շատ ազատամիտ: Ասում եմ` պապ, գնում եմ խմելու, ընկերներիս գիտի, ասում է` խնդիր չկա:

- Իսկ խմած վիճակում տուն վերադառնալուդ, ավելի ճիշտ` երբ քեզ տուն են բերում, ինչպե՟ս է արձագանքում:):

- Հիմնականում դա շատ ուշ է լինում, ու ինքը քնած է լինում:): Իր ներկայությամբ զգաստանում եմ:): Այնպես չի, որ միշտ ալկոհոլից վատանում եմ, բայց երբեմն լինում է:

- Իսկ հարեւանների հետ ընդհարումներ…:)

- Հայրիկի տանը, ուր ես հիմնականում ապրում եմ, հարեւաններս շատ լավն են, ազատ, ինձ հասկանում են:

- Ծնողներդ ամուսնալուծվա՟ծ են:

- Այո, շատ փոքր եմ եղել, երբ բաժանվել են, ու հայրիկիս հետ եմ մեծացել: Մորս հետ էլ հաճախ եմ հանդիպում: Ինձնից մի տարի փոքր քույր ունեմ, որ մայրիկիս հետ է ապրում: Եթե ավանդական ընտանիքում լինեի, երեւի նույն Rippi-ն կլինեի: Շատ ժամանակ, երբ նկարներս բաց են լինում, պապաս ասում է. “Բայց արժե՟ր”: Պատասխանում եմ` այո, ինքն էլ ինձ վստահում է: Այնպես չի, որ շատ ուրախ է... Ուղղակի հարգում է իմ ընտրությունը: Շատ ժամանակ խորհուրդներով էլ է օգնում. բեմական շորս ցույց եմ տալիս, հարցնում` շա՟տ բաց է, ասում է. “Չէ, չէ, բեմական շոր է, հագի”:

Rippi
“Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում”. Rippi


- Խիղճդ հաճա՟խ է տանջում:

- Անընդհատ արթուն է, բավական տանջում է: Լինում է` չար եմ լինում, հետո նեղվում` ինչու այդպես արեցի: Հիմնականում նեղվում եմ, որ չեմ կարողանում կենդանիներին կերակրել, օգնել: Փողոցային կենդանիներին միշտ օգնում եմ: Շունիկ ունեմ, պապան է փողոցից գտել: Որսորդական շնիկ է, Գայկա ենք ասում:):

- Ի՟նչ ես անում, որ հետո զղջում ես:

- Կարող է ագրեսիվ լինեմ, անիմաստ կոպտեմ...

- Հայհոյում է՟լ ես:

- Դա էլ կա: Երբեմն, որ շատ ջղայնացած եմ լինում… Ու տարբեր լեզուներով, նույնիսկ անգլերեն:):

- Փողոցում նյարդայնացնողներն է՟լ կարժանանան այդ խոսքերին:):

- Այո, ու բավական... Շատ ժամանակ փողոցում ինձ ազատ եմ պահում: Կարող է չուպաչուպսով դուրս գամ, շատերը լավ չնայեն: Շատ-շատ նորմալ բաներ կա, որ ես անում եմ, ու չի ընդունվում:

- Ազատության ետեւի՟ց ես գնում Միացյալ Նահանգներ:

- Հիմա A Chilla-ի հետ եմ աշխատում, հիմնականում անգլերեն երգերով հանդես կգամ: Ամերիկայում ծրագրում եմ հաստատվել մի քանի ամսից, բայց լուրջ նկարահանումներ ունեմ այստեղ, կարող է երկար տեւի: Ինչպես արդեն նշել եմ, միայն հայ համայնքի համար չեմ ստեղծագործելու: Շատ աշխատելով, լավ գործեր ստեղծելով ցանկությունս կիրականանա: Հիմա գումարը ճիշտ եմ տնտեսում, որ կարողանամ գնալ: Այն, ինչ անում եմ, իմ ոճը այնտեղ վաղուց կա, ընդունում են այդ դմփդմփոցը...

- Ցանկություն ունե՟ս Playboy-ի շապիկին հայտնվել:

- Կիսամերկ լուսանկարներ ունեմ, Լիաննա Աբրահամյանը` դիզայներս, խորհրդատուս, լոգոյիս հեղինակը, շատ գեղեցիկ է լուսանկարում: Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ:): Պատրաստ չեմ: Playboy ամսագիրն էլ ոչ միայն տղաների համար է, այլեւ արվեստի տեսակ է: Կցանկանայի հայտնվել շապիկին, բայց ոչ թե պարզապես ինչ-որ ձեւ կանգնած, այլ յուրահատուկ, օրիգինալ գաղափար լիներ… Հա, շատ կուզեի:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Rippi-ի անձնական արխիվից




 
 
Սկանդալային երգչուհի Rippi-ն

Սկանդալային երգչուհի Rippi-ն

Երգչուհին ուզում է համաշխարհային աստղ դառնալ

Երգչուհին ուզում է համաշխարհային աստղ դառնալ

Rippi. “Հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել”

Rippi. “Հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել”

“Իմ ազատությունն օվկիանոսի պես անծայր է”. Rippi

“Իմ ազատությունն օվկիանոսի պես անծայր է”. Rippi

Rippi. “Ինձ չսիրողներ ահագին կան”

Rippi. “Ինձ չսիրողներ ահագին կան”

Երգչուհին ամենախոր հիասթափությունն ապրել է առաջին սիրուց

Երգչուհին ամենախոր հիասթափությունն ապրել է առաջին սիրուց

Rippi. “Որ չեն լինում բացասական կարծիքներ, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է”

Rippi. “Որ չեն լինում բացասական կարծիքներ, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է”

“Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում”. Rippi

“Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում”. Rippi

Rippi. “Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում”

Rippi. “Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում”

Երգչուհին շատ բարկացած ժամանակ տարբեր լեզուներով հայհոյում է

Երգչուհին շատ բարկացած ժամանակ տարբեր լեզուներով հայհոյում է

Rippi. “Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ”:)

Rippi. “Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ”:)

“Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ”. Rippi

“Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ”. Rippi

Rippi. “Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել”

Rippi. “Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել”

Սկանդալային երգչուհի Rippi-ն

Սկանդալային երգչուհի Rippi-ն

0
9741 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: