12 Dec 2009
Տպել Տպել
 
Սուրեն Խորենյան

Կայացավ նկարչի անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 11-ին “Մոսկվայի տուն” կենտրոնում կայացավ նկարիչների միջազգային միության անդամ, անվանի գեղանկարիչ Սուրեն Խորենյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Սուրեն Խորենյան

Սուրեն Խորենյան

“Ընտրանի” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են 50 գեղանկարներ, որոնք նախկինում ցուցադրվել են միջազգային մի շարք ցուցասրահներում`Լոս-Անջելեսում, Լենինգրադում, Փարիզում (Ֆրանսիայում Հայաստանի օրերի շրջանակներում), Մոսկվայում եւ մշակութային այլ կենտրոններում:

Bravo.am-ի հետ զրույցում Սուրեն Խորենյանն ասաց, որ ցուցահանդեսին ներկայացված են 15 տարվա ընթացքում կատարված գործերից: Նկարիչը նշեց նաեւ, որ պատրաստվում է անհատկանան ցուցահանդեսով հանդես գալ Հայաստանի սահմաններից դուրս, բայց երբ եւ որտեղ` դեռ պարզ չէ:

Սուրեն Խորենյանին շնորհավորում են հյուրերը

Սուրեն Խորենյանին շնորհավորում են հյուրերը

“Այս ցուցահանդեսն օգնեց ներկաներին նայել միեւնույն ուղղությամբ եւ սիրել. դա է իրական սերը”,- ասաց միջոցառման ներկաներից հոգեբան, երաժիշտ Ծովինար Սիմոնյանը: Վերջինս Սուրեն Խորենյանին անվանեց սիրո մեծ երգիչ, աշուղ, ով սիրո կամուրջներ է կապում արվեստի եւ հասարակության միջեւ. “Դրա ապացույցը այցելուների հօծ բազմությունն է”:

Սուրեն Խորենյանի աշխատանքներից

Սուրեն Խորենյանի աշխատանքներից

Նշենք, որ “Ընտրանի” խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 17-ը: Այն Սուրեն Խորենյանի երեւանյան 7-րդ անհատական ցուցահանդեսն է:

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/


    կարծիքներ չկան     1,198 Դիտումներ
Հաջորդ
Armenian Music Awards

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by