22 Հուլիս 10
Սուրեն, Միշո, Սերժո եւ Նարեկ
 
 
0
Առանց մեջքի ու սիրածի հայկական շոու-բիզնես:)

Ինչո՟ւ են աղմկում լրագրողները. ուզում են հասկանալ` հայկական շոու-բիզնես կոչվող “անորակ որդին” ինչու է այդքան ցածրաճաշակ:): Մի խոսքով, այսօր կայացավ հերթական անիմաստ ու սկանդալային ասուլիսը: Հերոսները` ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, երգիչներ` Միշոն, Նարեկ Բավեյանը, դիջեյ Սերժոն:



Սերժոն, Միշոն, Սուրեն Թադեւոսյանը եւ Նարեկ Բավեյանը մամլո ասուլիսի ժամանակ



Ասուլիսի իրական նպատակն էր հուլիսի 24-ին Սուրեն Թադեւոսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող համերգի մասին տեղեկացնելը: Ռեժիսորին երգի տեսքով նվերով շնորհավորելու են հենց Միշոն, Նարեկ Բավեյանը, Արսեն Սաֆարյանը, Արմինկան, Լիլուն եւ ուրիշներ: Սակայն հյուրերը լրագրողների հետ քննարկեցին նաեւ Հայաստանում շոու-բիզնեսի դաշտում հին ու նոր կատարողների կայանալու համար նպաստավոր եւ աննպաստ պայմանները, նոր չափանիշների անհրաժեշտությունը:



Սկանդալային ասուլիսի հերոսները` Սերժո, Միշո, Սուրեն Թադեւոսյան եւ Նարեկ Բավեյան



Ներկայացնում ենք ասուլիսի ամենահաջող դրվագները:):

Նարեկ Բավեյան. - Մենակ եթեր են տալիս էն, ինչը կոմերցիոն է: Մարդիկ իրենց տեղերում են, բայց ճիշտ աշխատանքներ չեն տանում:

Միշո. – Քանի որ մենք Հայաստանում ենք, շատ են գործում անձնական հավակնությունները: Կոնկրետ մեր տեսահոլովակները, որ ասում եք` շատ են պտտեցնում… Հենց մեզ դուր է գալիս այն, որ մարդ, մեջք, սիրած չունենք, որ այդ ամենը մեզ համար անի: Մեր երգերով, ժողովրդի սիրով, ցանկությամբ ու պահանջով է, որ այդ ամենը ստացվել է: Այդքանով ես հպարտ եմ: Եթե վատ տեսահոլովակ է, բայց պտտեցնում են, ծանոթ ունի, դա էլ այդ մարդու դասավորված կյանքն է: Իրենց ջեբին ազդելով` գնում են այդ քայլին` ինչ-որ բան ապացուցելու, ինքնահաստատվելու համար: Երբեք ոճս չեմ փոխի, գտել եմ իմը, ստացվում է ու լավ, էքսպերիմենտներ ենք անում, մեկ-մեկ լկստվում, բայց ընդհանուր ոճ փոխելը նշանակում է հանձնվել:



Միշո. “Երբեք ոճս չեմ փոխի, գտել եմ իմը, ստացվում է ու լավ”




Սուրեն Թադեւոսյան. - Ճաշակ բառն ինքնին սուբյեկտիվ է, ամեն մարդ իր ճաշակն ունի, եւ ուրիշ բան է որակի խնդիրը: Մարդկանց ճաշակով կարող է լինել 6/8, ռեփը: Տեսահոլովակն էլ պետք է ճաշակով լինի: Ցանկացած երկրում կան գումարով տեսահոլովակ պտտացնելու պահերը, ուրիշ բան է, որ MTV-ում դրանք որակով են: Բայց ասել, որ մեր TV-ներով լավ տեսահոլովակներին եթեր չի տրվում, այդպես չէ: Եթե Շուշան Պետրոսյանի մակարդակի մեկը ասի, որ այս տեսահոլովակը չի պտտեցվում, սուտ է:



Սուրեն Թադեւոսյան. “Ճաշակ բառն ինքնին սուբյեկտիվ է, ամեն մարդ իր ճաշակն ունի”



Սերժո. -Որպես երաժշտական պրոդյուսեր` աշխատել եմ գրեթե բոլորի հետ, դրսի պահանջարկն ուրիշ է: Ինձ համար որակական առումով Էմմին կարող է, կոպիտ ասած, դրսում ոտ գցի ցանկացած երգիչ-երգչուհու հետ: Արտասահմանում կոմերցիա եւ որակ գաղափարները համընկնում են, այստեղ շատ քիչ կապ ունեն իրար հետ:



Արտասահմանում կոմերցիա եւ որակ գաղափարները համընկնում են



“Դար 21”-ը Նարեկ Բավեյանի հետ չունի՟

“Դար 21” հեռուստաընկերությամբ Նարեկ Բավեյանի տեսահոլովակները չեն ցուցադրում: Նրա պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը ասում է` իր հետ է խնդիրը.



“Դար 21”-ը Նարեկ Բավեյանի հետ չունի՟



“Այդ հեռուստաընկերությունը ինձ հետ խնդիր ունի: Եթե նկատել եք, երկար ժամանակ է` իմ նկարահանած ոչ մի տեսահոլովակ “Դար 21”-ով չի ցուցադրվում, այդպես ուզում են ցույց տալ` տեսեք, չենք դնում, մի պատվիրեք իրեն... Դա ուղղակի ծիծաղելի է: Ժամանակին աշխատել եմ այդ հեռուստաընկերությունում, անհամեստ թող չհնչի, բայց քիչ բան չեմ արել”:




Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/





 
 
Արտասահմանում կոմերցիա եւ որակ գաղափարները համընկնում են

Արտասահմանում կոմերցիա եւ որակ գաղափարները համընկնում են

Սերժոն, Միշոն, Սուրեն Թադեւոսյանը եւ Նարեկ Բավեյանը մամլո ասուլիսի ժամանակ

Սերժոն, Միշոն, Սուրեն Թադեւոսյանը եւ Նարեկ Բավեյանը մամլո ասուլիսի ժամանակ

Միշո. “Երբեք ոճս չեմ փոխի, գտել եմ իմը, ստացվում է ու լավ”

Միշո. “Երբեք ոճս չեմ փոխի, գտել եմ իմը, ստացվում է ու լավ”

Սուրեն Թադեւոսյան. “Ճաշակ բառն ինքնին սուբյեկտիվ է, ամեն մարդ իր ճաշակն ունի”

Սուրեն Թադեւոսյան. “Ճաշակ բառն ինքնին սուբյեկտիվ է, ամեն մարդ իր ճաշակն ունի”

Սերժոն եւ Միշոն ասուլիսի ժամանակ

Սերժոն եւ Միշոն ասուլիսի ժամանակ

“Դար 21”-ը Նարեկ Բավեյանի հետ չունի՟

“Դար 21”-ը Նարեկ Բավեյանի հետ չունի՟

Սկանդալային ասուլիսի հերոսները` Սերժո, Միշո, Սուրեն Թադեւոսյան եւ Նարեկ Բավեյան

Սկանդալային ասուլիսի հերոսները` Սերժո, Միշո, Սուրեն Թադեւոսյան եւ Նարեկ Բավեյան

0
2896 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: