30 Օգոստոս 10
Սոֆի Մխեյան
 
 
0
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ :)

“Ճանաչի´ր”. երգ, որ կարող է երիտասարդների հիմնը դառնալ: “Ճանաչի´ր”. նախագիծ, որը ուժ կտա ոչ միայն երիտասարդներին: Փորձում ենք ճանաչել ինքներս մեզ, մեր ընկերներին, ընտանիքը, հայրենիքը, մեր մեծերին… Ու ճանաչման գործընթացը սկսում ենք Սոֆի Մխեյանի հետ:):

Երգչուհին Bravo.am-ի հետ զրույցում հենց սկզբից ցանկացավ, իր խոսքերով, “Ճանաչի´ր”-ի “ներքինը” մարդկանց ներկայացնել. “Նախագիծը արվում է շատ սրտանց եւ մեծ ոգեւորվածությամբ: Այսօր երիտասարդ ենք, ինչպես երգում ենք` “ես, դու, մենք կանք, ու մերն է ապագան”: Հավատում ենք դրան ու հավատում, որ կարող ենք ինչ-որ բան անել հենց մեր Հանրապետության մեջ ու Հանրապետության համար”:
Lazzaro, Sofi & DerHova
Lazzaro-ն, ԴերՀովան ու Սոֆի Մխեյանը


Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

Օգոստոսի 28-ին Հանրապետության մայրաքաղաքում, լավ իմաստով, իրարանցում էր:): “Մեղավորները”` Սոֆի Մխեյան, եռագույնը ձեռքներին ու եռագույն հագած բազմաթիվ երիտասարդներ: Որտե՞ղ. Աբովյան փողոցում, Կասկադում, “Հրազդան” մարզադաշտում, Հանրապետության հրապարակում: “Ճանաչողական” իրարանցումը նկարահանում էր “Magnat production”-ը: Ռեժիոսր` Կարեն Քոչարյան, օպերատոր` Սուրեն Թադեւոսյան, սցենարի հեղինակ ու ընդհանրապես “Ճանաչիր”-ի մեղավորներից մեկը` Վարդան Զադոյան:

Sofi
“Ճանաչի´ր” երգի տեսահոլովակի նկարահանումներին


“Ճանաչիր” երգի երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: “Երգն ու երաժշտությունը կային ու ընդհանրապես կապ չունեին այս ամենի հետ, չէինք մտածում, որ հենց սա կլինի: Հետո երաժշտությունը տարա Ավետին, բացատրեցի ամբողջ ֆորման, մի քանի օր անց երգի խոսքերն ընթերցեցի, հասկացա` մեծ ասելիք ունի: Յուրաքանչյուր նախադասություն առանձին թեւավոր խոսք է: Գործիքավորումը կատարել է Lazzaro-ն: "Ճանաչիր"-ը միքսել են ԴերՀովան ու Lazzaro-ն: Ոգեւորելու համար զուռնա, դհոլ, դուդուկ է օգտագործվել: Կամո Սեյրանյանը միանգամից արձագանքեց ու դուդուկ-զուռնայի մասը ապահովեց”,- ասաց Սոֆի Մխեյանը:

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)
Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)


Ազատություն, թռիչք, հավատ կա, երիտասարդները իրենց խոսքն են ասում. “Ճանաչիր”-ի արդյունքը եթերում ու Bravo.am-ում կգնահատեք սեպտեմբերին: “Հավատում ենք, որ լավ է լինելու հետո: Առաջին քայլը երիտասարդական հիմն էր: Մի քիչ ինքս վախենում եմ սա հիմն համարել, շատ պարտավորեցնող է: Աստված տա, այնքան ուժ ու խորհուրդ տա երիտասարդներին, որ ինչ-որ չափով մոտենա այդ գաղափարին: Ես ինքս որպես երիտասարդ եմ դա արել”,- նշեց երգչուհին:

Sofi Mkheyan & Vardan Zadoyan
Սոֆի Մխեյանն ու  Վարդան Զադոյանը


Սոֆի Մխեյանը շատ համախոհներ ունի. “Գաղափարը կար, երիտասարդության կողմից էլ` լավ արձագանք իմ աշխուժությանը, տեսակին: Վստահություն կար, դա ամենակարեւորն է, որովհետեւ նման գործ անել ու վստահություն ունենալ հենց իրենց կողմից, դա արդեն հաջողության կեսն է: Առիթ եմ ունեցել մի քանի անգամ լինել մայրաքաղաքի կարեւոր բուհերում, ունենալ հանդիպումներ մեր երիտասարդների հետ հենց իրենց իսկ ցանկությամբ: Այդ ամենից հետո հասկացա, որ լավ վերաբերմունք ունեմ երիտասարդների կողմից, ուզում եմ այս ամենը ճիշտ հնչի, անհամեստ չթվա, որովհետեւ երբ բեմ ես դուրս գալիս, հասկանում ես` քեզ ինչպես են արձագանքում: Այս ամենը օգնեց ինձ հասկանալ, որ կարող եմ նման մի նախագիծ անել: Համախմվեցինք. ուսանողներ, երիտասարդներ, պետական, ոչ պետական մարմիններ, առանձնացնեմ “ԵՊՀ շրջանավարտների միավորում” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանին…”:

Sofi
Տեսահոլովակում Սոֆին ու երիտասարդները ողջունում են զինվորներին, ոստիկաններին, հավաքարարներին, զբոսաշրջիկներին, շինարարներին...


Տեսահոլովակում Սոֆին ու երիտասարդները ողջունում են զինվորներին, ոստիկաններին, հավաքարարներին, զբոսաշրջիկներին, շինարարներին, հայտնիներից Լեւոն Մալխասյանին, Ջիվան Գասպարյանին, Յուրի Վարդանյանին: Հետո մեծ շքախմբով գնում են “Ճանաչիր”-ի լոգոն բացելու: Վերջինի հեղինակը Վարդան Զադոյանն է:

“Ճանաչիր” երգի բանալի բառերն են.:) ու խանդավառությամբ է երգում Սոֆի Մխեյանը. “Ամեն մարդ իր կյանքում, ուղին է իր փնտրում… ուղիղ է այն անցնում, եթե կա սեր: Ունես մեծ նպատակ, թե պարզ ես ու շիտակ, հասնող ես, դու կարող ես: Երգով, հոգով, ինքդ քո կամքով դու քեզ ճանաչիր, երազանքով, դու ինքդ քո ձեռքով կյանքի քեզ կոչիր, փակ դռներ չկան, ու ամեն վայրկյան սիրո դիմաց դռներն են միշտ բացվում, տես…Ես, դու, մենք կանք, մերն է ապագան, սեր ու հարգանք, երկիր իմ Հայաստան”:

Sofi
“Ճանաչի´ր” նախագիծը Սոֆի Մխեյանի հետ:)


Մի ուրիշ Սոֆի Մխեյան` կծանոթանաք շուտով:)

“Միայն “Ճանաչիր”-ը չէ, հյուրախաղեր, համերգներ մայրաքաղաքում, եւս մեկ տեսահոլովակ կա, որ էլի ամբողջովին պատրաստ է: Երաժշտական առումով բացարձակապես կապ չունի այս տեսակի հետ, մի ուրիշ Սոֆի Մխեյան, որ ինձ համար շատ հարազատ է: “Կարոտի երազ”-ի հիման վրա է նկարահանվել, հեղինակը Մարինե Գյուլումյանն է, երաժշտական, մեղեդային, ժողովրդական մոտիվ ունի: Մի կարեւոր մասնիկ կա ինձնից տեսահոլովակում եւ խոսք է ուղղված տարիքով մարդկանց: Տախիծ, տխրություն, ուրախություն, լռություն… Էլ բան չեմ ասի, հոկտեմբեր կամ նոյեմբերին պրեմիերան կլինի”,- Bravo.am-ին ասաց Սոֆի Մխեյանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Ռեփփեր Դավոն ու ԴերՀովան

Ռեփփեր Դավոն ու ԴերՀովան

Մեծ խանդավառությամբ է երգում Սոֆի Մխեյանը

Մեծ խանդավառությամբ է երգում Սոֆի Մխեյանը

Սոֆի Մխեյանն ու Վարդան Զադոյանը

Սոֆի Մխեյանն ու Վարդան Զադոյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը

Lazzaro-ն, ԴերՀովան ու Սոֆի Մխեյանը

Lazzaro-ն, ԴերՀովան ու Սոֆի Մխեյանը

“Ճանաչի´ր” նախագիծը Սոֆի Մխեյանի հետ:)

“Ճանաչի´ր” նախագիծը Սոֆի Մխեյանի հետ:)

Սոֆի Մխեյանը “Ճանաչի´ր” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Սոֆի Մխեյանը “Ճանաչի´ր” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Յուրի Վարդանյանը, Ջիվան Գասպարյանը, Սոֆի Մխեյանն ու Լեւոն Մալխասյանը

Յուրի Վարդանյանը, Ջիվան Գասպարյանը, Սոֆի Մխեյանն ու Լեւոն Մալխասյանը

Յուրի Վարդանյանը, Ջիվան Գասպարյանն ու Լեւոն Մալխասյանը

Յուրի Վարդանյանը, Ջիվան Գասպարյանն ու Լեւոն Մալխասյանը

“Ճանաչի´ր” երգի տեսահոլովակի նկարահանումներին

“Ճանաչի´ր” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

Տեսահոլովակում Սոֆին ու երիտասարդները ողջունում են զինվորներին, ոստիկաններին, հավաքարարներին, զբոսաշրջիկներին, շինարարներին...

Տեսահոլովակում Սոֆին ու երիտասարդները ողջունում են զինվորներին, ոստիկաններին, հավաքարարներին, զբոսաշրջիկներին, շինարարներին...

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

Սոֆի Մխեյանն ու երիտասարդները

Սոֆի Մխեյանն ու երիտասարդները

Ընթանում են “Ճանաչիր” երգի տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են “Ճանաչիր” երգի տեսահոլովակի նկարահանումները

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:)

“Ճանաչի´ր” նախագիծը Սոֆի Մխեյանի հետ:)

“Ճանաչի´ր” նախագիծը Սոֆի Մխեյանի հետ:)

0
6301 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: