06 Հուլիս 10
“ՍՕՍ”
 
 
0
Երգիչները շնորհավորեցին մանկական գյուղի 20-ամյակը :)

Կոտայքի մարզում գտնվող ՍՕՍ մանկական գյուղում հուլիսի 5-ին նշում էին հիմնադրման 20-ամյակը: Գյուղի ողջ տարածքում փուչիկներով լի տոնական տրամադրություն էր. երեխաները երգում էին, պարում, նրանց տոնին միացել էին նաեւ երգիչ-երգչուհիներ, արտասահմանից հյուրեր: :)

Միջոցառման սկզբում մանկական գյուղի բնակիչներին ու հյուրերին ողջունեցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, “ՍՕՍ մանկական գյուղեր” հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը, Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղի տնօրեն Հովհաննես Կոստանյանը եւ այլք:

Qristine Pepelyan
Քրիստինեն իր պարային երգերով ուրախացրեց երեխաներին


ՍՕՍ-ի մանկապարտեզի փոքրիկները հյուրերի համար հանդես էին կազմակերպել, նրանք ներկաների համար երգեցին, պարեցին ձեռագործ նկարներով զարդարված  դահլիճում: Հետո տարեդարձին միացան Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Ջուսը, Էրիկը, “Արեւիկ” մանկական համույթը, “Հայոց աշխարհ” պարային խումբը, Երգի պետական թատրոնի մեներգիչները: Բացօթյա միջավայրում առանց հատուկ բեմահարթակի երգիչները պարեցնում էին երեխաներին, նկարվում ու ինքնագրեր բաժանում: Էլ ինչ տոնական համերգ առանց ծննդյան երգի :). Արսեն Գրիգորյանը երգեց “Քո ծնունդն է այսօր”, երեխաներն էլ ձայնակցեցին ու շնորհավորեցին իրենց գյուղի 20-ամյակը:

Arevik
Հանրային ռադիոյի Արեւիկ խումբը եւս միացել էր տոնին


Մանկական գյուղի տարեդարձին նվիրված միջոցառումը վարում էր Անիտա Հախվերդյանը, որը հիմնադրման օրվանից ճանաչում է երեխաներին. “Սեւանում մարզական խմբակ-ճամբար կար, ուր առագաստանավ քշել էի սովորեցնում մարզված երեխաներին: Այսօր այդ երեխաներն արդեն 30 տարեկան են: Երգի թատրոնի կազմով Նոր տարուն համերգներով գալիս ենք այստեղ: Ինձ համար դժվար է խոսել էստեղի երեխաների մասին, որովհետեւ ինչպես իմ 7 տարեկան աղջիկը, այնպես էլ այստեղի երեխաներն ունեն ցանկություններ, որոնք չեն իրականանում”:

ՍՈՍ գյուղի երեխաների ձեռագործ աշխատանքները
ՍՈՍ գյուղի երեխաների ձեռագործ աշխատանքները


ՍՕՍ մանկական գյուղում երեխաներն իրենց ուսուցիչներին ու դաստիարակներին մորաքույր կամ քեռի են դիմում: Մալվինա մորաքույրը 17 տարի աշխատում է այս գյուղի մանկապարտեզում. “Մեր մանկապարտեզում սովորում են նաեւ հարեւան գյուղի երեխաները: Մենք ոչ մի տարբերություն չենք դնում, փորձում ենք բոլոր երեխաներին էլ ինտեգրել հասարակական շփումների մեջ: Մենք մանկատուն չենք, այլ մանուկներով բնակեցված գյուղ ենք, որն ամեն ինչով նման է մյուս գյուղերին: Այսօր էլ բոլորիս համար տոն է, քանի որ մեր գյուղի տարեդարձն է”:

Էրիկը երեխաների համար մի քանի երգ կատարեց
Էրիկը երեխաների համար մի քանի երգ կատարեց


“ՍՕՍ մանկական գյուղեր” հայկական բարեգործական հիմնադրամն աջակցում է ծնողական խնամքից զուրկ կամ դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1989 թվին` ի պատասխան 1988 թվի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժի, եւ 1990 թվականին այն բացել է իր դռներն այն երեխաների համար, որոնք կորցրել էին իրենց ծնողներին: Հայկական բարեգործական հիմնադրամն այսօր ունի երկու մանկական գյուղ` Աբովյանում եւ վերջերս նաեւ Իջեւանում: ՍՕՍ մանկական գյուղում յուրաքանչյուր երեխա ունի “ՍՕՍ” մայրիկ, քույր ու եղբայրներ, ապրում է գյուղի 15 առանձնատներից մեկում: Մանկական գյուղի տարածքում գործում են դպրոց, մանկապարտեզ, նկարչության, երգի եւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ, ֆուտբոլի խմբակ, կինոդահլիճ, որտեղ նաեւ սեմինարներ են կազմակերպվում:

Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/



 
 
Մանկապարտեզի սաները հանդես էին կազմակերպել

Մանկապարտեզի սաները հանդես էին կազմակերպել

ՍՈՍ մանկական գյուղի երեխաները

ՍՈՍ մանկական գյուղի երեխաները

ՍՈՍ գյուղի երեխաների աշխատանքները

ՍՈՍ գյուղի երեխաների աշխատանքները

Քրիստինեն ու Ջուսը համերգի ընթացքում զրուցում էին

Քրիստինեն ու Ջուսը համերգի ընթացքում զրուցում էին

Արեւիկ համույթը

Արեւիկ համույթը

Էրիկը երեխաների համար մի քանի երգ կատարեց

Էրիկը երեխաների համար մի քանի երգ կատարեց

Համերգը վարում էին Արսեն Գրիգորյանն ու Անիտա Հախվերդյանը

Համերգը վարում էին Արսեն Գրիգորյանն ու Անիտա Հախվերդյանը

Հանրային ռադիոյի Արեւիկ խումբը եւս միացել էր տոնին

Հանրային ռադիոյի Արեւիկ խումբը եւս միացել էր տոնին

Ջուսի երկրպագուները ինքնագիր էին վերցնում երգչուհուց

Ջուսի երկրպագուները ինքնագիր էին վերցնում երգչուհուց

ՍՈՍ մանկական գյուղի երեխաները

ՍՈՍ մանկական գյուղի երեխաները

Արեւիկ համույթն էլ երգեց մանկական գյուղի երեխաների համար

Արեւիկ համույթն էլ երգեց մանկական գյուղի երեխաների համար

Արսեն Գրիգորյանն ու Հայոց Աշխարհ պարային խումբը

Արսեն Գրիգորյանն ու Հայոց Աշխարհ պարային խումբը

Դերասան Արամ Հովհաննիսյանն իր որդու եւ SOSի երեխաների հետ

Դերասան Արամ Հովհաննիսյանն իր որդու եւ SOSի երեխաների հետ

Քրիստինե Պեպելյանն ու ՍՈՍ մանկական գյուղեր ազգային հիմնադրամի տնօրեն Աշոտ Քոչարյանը

Քրիստինե Պեպելյանն ու ՍՈՍ մանկական գյուղեր ազգային հիմնադրամի տնօրեն Աշոտ Քոչարյանը

Քրիստինե Պեպելյանը ՍՈՍ գյուղի բարեկամներից է

Քրիստինե Պեպելյանը ՍՈՍ գյուղի բարեկամներից է

Քրիստինեն իր պարային երգերով ուրախացրեց երեխաներին

Քրիստինեն իր պարային երգերով ուրախացրեց երեխաներին

Քրիստինեն ու Արսենը ՍՈՍ-ի երեխաների հետ

Քրիստինեն ու Արսենը ՍՈՍ-ի երեխաների հետ

ՍՈՍ գյուղի երեխաների ձեռագործ աշխատանքները

ՍՈՍ գյուղի երեխաների ձեռագործ աշխատանքները

ՍՈՍ մանկական գյուղի երեխաները

ՍՈՍ մանկական գյուղի երեխաները

Կոտայքի մարզում գտնվող ՍՕՍ մանկական գյուղում նշվեց հիմնադրման 20-ամյակը

Կոտայքի մարզում գտնվող ՍՕՍ մանկական գյուղում նշվեց հիմնադրման 20-ամյակը

0
4545 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: