28 Հունիս 10
Փեյնթբոլ
 
 
0
Ներկված չես` պարտված չես :)

Փեյնթբոլ խաղը Հայաստանում առաջին անգամ չեն խաղում, բայց «Լեգիոն» փեյնթբոլային ակումբն առաջին անգամ առաջարկում է այս խաղը խաղալ Երեւանից ու քաղաքային մթնոլորտից դուրս` բնության գրկում ու անտառային միջավայրում: :) Ակումբը, որ կազմակերպում է խաղը, վարձակալությամբ տրամադրում խաղին անհրաժեշտ սարքավորումներ եւ ապահովում խաղացողների անվտանգությունը, պաշտոնապես բացվեց հունիսի 27-ին: Հենց այս օրն էլ նշվում է փեյնթբոլի համաշխարհային օրը:

Աղջիկները նույնպես սիրում են փեյնթբոլը
Աղջիկները նույնպես սիրում են փեյնթբոլը


Այդ օրը ակումբի հիմնադիրները խաղի մասնակիցներին ու խաղով հետաքրքրվողների հետ միասին մեկնեցին Բյուրական, ուր կա խաղի համար անհրաժեշտ հատուկ տարածք` թաքստոցներով, ծառերով, կիսակառույցների պատերով: Կազմակերպիչները խոստանում են հետագա խաղերի համար մասնակիցներին հասցնել Հանքավան, Մասիս, Արցախ, նույնիսկ Թբիլիսի:

Մասնակիցները պատրաստվում են խաղի մեկնարկին
Մասնակիցները պատրաստվում են խաղի մեկնարկին


Մինչ այլ քաղաքներ հասնելը, հետեւենք, թե Բյուրականում ինչպես մեկնարկեցին փեյնթբոլի հայաստանյան խաղերը:): Սկզբում ակումբի անդամները ներկաներին ծանոթացրին խաղին մասնակցելու պայմաններին, սարքավորումների հետ ճիշտ վարվելակարգին, մրցավարության կանոններին ու նրբություններին: Խաղացողներն էլ տեղեկացան, որ խաղի ընթացքում արգելվում է գլխից հանել սաղավարտը, հնարավոր է` հակառակորդ թիմի գնդակից ներկվեն ու վնասվածք ստանան. «Թիմային փեյնթբոլ խաղալու համար հարկավոր են առնվազն 16 մասնակիցներ, որոնք բաժանվում են 2 թիմերի, ընտրում իրենց թիմի ավագին ու կարգախոսը: Այս խաղում կարեւորն այն է, որ հակառակորդդ չպետք է քեզ կրակի ու ներկի, եթե կրակի` խաղից դուրս ես գալիս ու հնարավոր է` կապտուկ ստանաս, որովհետեւ խաղի առանձնահատկությունը հենց ցավոտ ու իրական հարվածներն են:)»,- այսպես խաղը ներկայացրեց ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը:

Մասնակիցը ստանում է զենքից օգտվելու հրահանգները
Մասնակիցը ստանում է զենքից օգտվելու հրահանգները


Ակումբի պաշտոնական բացմանը ներկաները հնարավորություն ունեցան տեղում խաղալու, «սեփական մաշկի վրա զգալու» խաղի ադրենալինը: Հագան զինվորական հանդերձանք, սաղավարտներ, ձեռնոցներ, վերցրին մարքերները` զենքերը (մարքեր անունն այն ստացել է շնորհիվ ներկող գնդակների) ու սկսեցին խաղը: Խաղալ ցանկացողներն այնքան շատ էին, այդ թվում նաեւ աղջիկները, որ 5 անգամ փեյնթբոլ խաղացին ու նախատեսված ժամանակից երկար մնացին Բյուրականում::)

Կապույտ թիմի խաղացողը թաքնվել է խոտերում
Կապույտ թիմի խաղացողը թաքնվել է խոտերում


Խաղի ակտիվ մասնակիցներից էր DJ Վակցինան, որը հասցրել էր հաճույք ստանալ խաղից ու վնասվել հակառակորդ թիմի գնդակից. «Առաջին անգամ էի փեյնթբոլ խաղում ու շատ վատ զինվոր էի:): Խոտերի մեջ էի թաքնվել, միայն առաջ ու հետ էի գնում, բայց շատ հետաքրքիր ու էքստրեմալ խաղ է: Հատկապես կարեւոր է, որ ուրախ խմբի հետ ես խաղում: Ցավոք, պարտվեցինք, բայց հաճելի թիմակիցներ ունեի: Հիմա մեջքս շատ կապտած է, բայց ցավը մի կողմ թողնեմ ու ասեմ, որ ամենալավն այն է, որ բնական միջավայրում ու բնության մեջ ենք խաղում, հնարավոր է թաքնվել ծառերի, քարերի, պատերի հետեւում ու այլ թաքստոցներից իրար վրա կրակել: Արդեն մտածում եմ` մյուս անգամ ինչ խմբով ենք գալու, ընկերներով խաղալու, մեր կրակոցների ու կապտուկների մասին հետո երկար հիշելու»:

Այս մասնակիցը ներկվել է եւ դուրս է գալիս խաղից` զենքը վերեւ պահած
Այս մասնակիցը ներկվել է եւ դուրս է գալիս խաղից` զենքը վերեւ պահած


Նավաշինարար ու զբոսավար Արա Թամանյանը` Ալեքսանդր Թամանյանի ծոռը, եւս խաղում էր փեյնթբոլ, այն էլ 3 անգամ. «Առաջին անգամ էի խաղում, մինչեւ գալս միայն գիտեի, որ գնդակներով կրակում ու ներկում են իրար: Զբոսաշրջիկներին ու տեղացիներին ավելի մանրամասն կարելի է ծանոթացնել ու որպես նոր էքստրեմալ ծառայություն առաջարկել: Խաղի մեջ ամենաշատը դուր եկավ այն, որ թիմային խաղ էր, կարելի էր պլաններ մշակել ու հակառակորդ թիմի վրա հարձակվել: Հաճախ կրակելն ապարդյուն է լինում, խորամանկությամբ, դարանակալելով ու ճիշտ քայլերով կարող ես հաղթել: Մասնագիտական առումով ինձ համար շատ հետաքրքիր էր, կուզեմ նորից գալ»:

Փեյնթբոլ բնության գրկում ու անտառային միջավայրում:)
Փեյնթբոլ բնության գրկում ու անտառային միջավայրում:)


27-ամյա Լիլիթ Մակարյանն էլ էր առաջին անգամ խաղում, կարողացել էր հակառակորդներից մեկին կրակել ու «ճակատամարտից» առանց վնասվածքների վերադառնալ:). «Երբեւէ խաղացած չկայի, բայց շատ էի լսել փեյնթբոլի մասին: Պատերազմական իրավիճակը, ադրենալինը, թիմային զգացողությունը շատ լավն էր, իրոք ինձ համար հետաքրքիր էր: Կարծում եմ` աղջիկներին էլ կհետաքրքրի, որովհետեւ աղջիկներն ավելի դիպուկ են կրակում, ու լավ կլինի, որ մեզ որպես լուրջ խաղացողի վերաբերվեն»:

Փեյնթբոլի աղջիկ մասնակիցները
Փեյնթբոլի աղջիկ մասնակիցները


Հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը նշում է, որ այս խաղը բոլորի համար է. իրենք «խաղացնում են» ե՛ւ տղաներին, ե'ւ աղջիկներին :). «Փեյնթբոլի ակումբ բացելու գաղափար վաղուց կար, բայց վերջերս 4 ընկերներով հավաքվեցինք ու միասին որոշեցինք մեր ակումբը բացել: Դժվար էր խաղի սարքավորումները Հայաստան բերել, որովհետեւ մաքսատանը մտածում էին, որ մարքերները իսկական զենքեր են, բայց միահամուռ ուժերով կարողացանք հասնել մեր ուզածին: Արդեն երեք անգամ տեստավորել ենք խաղերը, մինչեւ բացումն էլ փորձնական մի քանի անգամ խաղացել ենք: Փեյնթբոլը միայն ամառային խաղ չէ. ձմեռն էլ ենք խաղալու, հատուկ սպիտակ շորեր կարել կտանք, ձների մեջ վազվզելը հաճելի է, իսկ անձրեւների ու ցեխերի ժամանակ դժվար կլինի խաղալը»:

“Լեգեոն” ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը
“Լեգեոն” ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը


Փեյնթբոլն ունի ստանդարտ տեսակի խաղեր, օրինակ, «Մենամարտ», «Բացարձակ ոչնչացում», «Պաշտպանում-հարձակում», «Ճագարի որս», «Հակառակորդի դրոշի գրավում», «Ամրոցի գրավում» եւ այլն: Կան նաեւ հատուկ խաղեր, որոնք պահանջում են հատուկ պատրաստվածություն ու նախավարժանքներ: Հատուկ խաղերից են «Օլիգարխի պաշտպան», «Ֆորտ Բոյար», «Միջուկային պայթուցիկի փնտրում», «Բռնել Ալիեւին», «Զոմբի»: Փեյնթբոլ առաջին անգամ խաղացել են 1981 թվին Միացյալ Նահանգներում, բայց շատ ավելի վաղ է պատրաստվել փեյնթբոլի համար նախատեսված առաջին մարքերը: Խաղի կարգախոսն է` «Փորձիր քեզ ճակատամարտում»:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Արթուր Լումեն Գեւորգյանի


 
 
Այս մասնակիցը ներկվել է եւ դուրս է գալիս խաղից` զենքը վերեւ պահած

Այս մասնակիցը ներկվել է եւ դուրս է գալիս խաղից` զենքը վերեւ պահած

Աղջիկները շատ ակտիվ էին մասնակցում խաղին

Աղջիկները շատ ակտիվ էին մասնակցում խաղին

Փեյնթբոլի աղջիկ մասնակիցները

Փեյնթբոլի աղջիկ մասնակիցները

Մասնակիցները պատրաստվում են խաղի մեկնարկին

Մասնակիցները պատրաստվում են խաղի մեկնարկին

“Լեգեոն” ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը

“Լեգեոն” ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը

Կազմակերպիչները տալիս են վերջին հրահանգները

Կազմակերպիչները տալիս են վերջին հրահանգները

Կարմիր թիմի հարձակումը:)

Կարմիր թիմի հարձակումը:)

Կարմիր թիմի խաղացողները

Կարմիր թիմի խաղացողները

Կապույտ թիմի խաղացողը թաքնվել է խոտերում

Կապույտ թիմի խաղացողը թաքնվել է խոտերում

Հերթական “զոհը” հանձնվում է

Հերթական “զոհը” հանձնվում է

Փեյնթբոլ բնության գրկում ու անտառային միջավայրում:)

Փեյնթբոլ բնության գրկում ու անտառային միջավայրում:)

Կարմիր թիմի խաղացողները

Կարմիր թիմի խաղացողները

Մասնակիցը ստանում է զենքից օգտվելու հրահանգները

Մասնակիցը ստանում է զենքից օգտվելու հրահանգները

Մինչեւ խաղը

Մինչեւ խաղը

DJ Vakcinan առաջին անգամ է փեյնթբոլ խաղում

DJ Vakcinan առաջին անգամ է փեյնթբոլ խաղում

Աղջիկները նույնպես սիրում են փեյնթբոլը

Աղջիկները նույնպես սիրում են փեյնթբոլը

0
1379 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: