02 Սեպտեմբեր 10
Ֆուտբոլի ակադեմիա
 
 
0
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ: Նորաբաց Ֆուտբոլի ակադեմիայի գլխավոր նպատակն է ծառայել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Ավանում սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը, ու Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը պաշտոնապես բացվեց:

Serj Sargsyan, Mishel Platini & Ruben Hayrapetyan
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը


Ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի “Փյունիկի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ բազմաթիվ հյուրեր:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ուրախ եւ հպարտ է երրորդ անգամ լինել Հայաստանում: “Երեք տարի առաջ այստեղ դրեցինք առաջին քարը, դա ընդամենը փոխանցում էր, այսօր գոլ խփեցինք: Դա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի դարպասը, բայց գոլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար: Միշտ ասել եմ` հրաշալի է երեխաներին հնարավորություն տալ ֆուտբոլ խաղալու իրենց երազանքն ի կատար ածել: Չգիտեմ` հետագայում հանրահայտ ֆուտբոլիստներ կդառնան, թե ոչ, բայց ամենակարեւորն այն է, որ նրանք մեծ հաճույք կստանան այս դպրոցում ֆուտբոլ խաղալուց”,- ասաց Միշել Պլատինին:

Mishel Platini
Միշել Պլատինի. “Այս ակադեմիան “գոլ” է Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար”


ՀՀ նախագահը Միշել Պլատինիին օտարերկրացիներին շնորհվող ՀՀ բարձրագույն պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրեց. “Ձեզ պարգեւատրում ենք այն բանի համար, որ մեզ շատ լավ փոխանցումներ եք կատարում: Վստահ եմ, որ այդ փոխանցումները շարունակելու եք կատարել”:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը. “Այսօր մեր ֆուտբոլային ընտանիքի համար մեծ տոն է: Կատարվել է մեր երազանքը. արդեն ունենք ֆուտբոլային ակադեմիա: Համալիրի վրա ծախսվել է 12 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական ներդրումները կատարվել են ՈՒԵՖԱ-ի կողմից` 7 մլն 475 հազար դոլար` ընդհանուր գումարի 62 տոկոսը, ՖԻՖԱ-ի կողմից` 400 հազար դոլար` 3 տոկոսը, եւ ՀՖՖ-ի կողմից` 4 մլն 125 հազար դոլար` 34.4 տոկոսը” : Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշեց նաեւ. “Կենտրոնում կարող են զբաղվել բոլոր մարզաձեւերով, բայց այն հիմնականում ծառայելու է ֆուտբոլի համար”:
Ruben Hayrapetyan
Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը


Ֆուտբոլի ազգային հավաքականը խաղադաշտն արդեն փորձել է:)

Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ, լողավազաններ, մարզասրահներ, հյուրանոցային համալիր: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի “Փյունիկի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Bravo.am-ին ասաց` խաղադաշտը արդեն փորձել են. Հայաստանի հավաքականը երեք օր է` այստեղ է մարզվում: “Աննկարագրելի պայմաններ են: Երկար սպասված, շատ լավ իրադարձություն է, որովհետեւ, իրոք, ժողովրդական լեզվով ասած, կառուցվեց հավաքականների տունը, այստեղ իրենք լրիվ ազատ են, շատ կարեւոր է այն առումով, որ ամբողջովին կենտրոնանալու են իրենց գործի վրա, կողմնակի բաներ չեն խանգարի: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ կենտրոնացված է մի տեղ` թե խաղադաշտը, թե վերականգնողական միջոցները, այսինքն այն, ինչ պետք է ֆուտբոլիստին: Հավաքականը խաղերից 3-4 օր առաջ է հավաքվում, կենտրոնը ավելի շատ երեխաների համար է”,- նշեց Վարդան Մինասյանը:

Վարդան Մինասյան. “Վերջապես հավաքականներն ունեցան իրենց տունը”
Վարդան Մինասյան. “Վերջապես հավաքականներն ունեցան իրենց տունը”


Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ, որոնք ապագայում կարող են համալրել մեր հավաքականները: Ֆուտբոլի ակադեմիան միակն է իր ծավալով ամբողջ Հայաստանում, այստեղ միաժամանակ կարող են հավաք անցկացնել 5-6 թիմեր: Ազգային հավաքականների տեխնիկական այս կենտրոնը համարվում է խոշորագույնը Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը Եվրոպայում:

Ներդրումները չեն դադարի

Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ներկայացնում ենք ասուլիսի առավել հետաքրքիր դրվագները:

“Այստեղ եմ Ռուբեն Հայրապետյանի հրավերով: Անվերջ համագործակցություն է լինելու, եւ մեր ներդրումները չեն դադարի այս կենտրոնի ֆինանսավորմամբ”,- ասաց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Serj Sargsyan & Mishel Platini
ՀՀ նախագահը Միշել Պլատինիին Պատվո շքանշանով պարգեւատրեց


ՀՖՖ նախագահը գուշակելու ընդունակություն չունի

Սեպտեմբերի 3-ին կայանալիք Հայաստան-Իռլանդիա խաղի հետ կապված Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանություններ չարեց. “Խաղին հետեւելու դեպքում կիմանաք` ինչ սպասումներ ունեմ: Ազնվորեն եմ ասում` գուշակելու ընդունակություն չունեմ, չեմ կարողանում գուշակել”:

Եվրոպական թոփ հավաքականների` Ֆուտբոլի ակադեմիայում մարզումներ անցկացնելու հարցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հետեւյալ կերպ պատասխանեց. “Եթե մի քիչ ֆուտբոլին մոտ լինեիք, կհասկանայիք` այդ բոլոր երկրների անունները, որ թվարկեցիք, ունեն այսպիսի մարզաբազաներ, մենք սովորել ենք իրենցից: Անհարմար է”:

Հայերը “հիվանդ” են ֆուտբոլով, բայց…

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վերահաստատեց չորս տարի առաջ հնչեցրած իր խոսքերը. “Հայերը հիվանդ են ֆուտբոլով, բառիս լավ իմաստով”: Բայց ինչպիսի՞ն է ֆուտբոլի վիճակը այսօր Հայաստանում, Պլատինին դժվարացավ պատասխանել. “Ես Հայաստանի, ինչպես նաեւ մյուս երկրների ֆուտբոլի մասնագետ չեմ, իմ միակ դերը, որպես ՈՒԵՖԱ-ի նախագահ, ազգային ասոցիացիաներին օժանդակությունն է: Հայկական ֆուտբոլը Եվրոպայի մասշտաբով հեռուստացույցով չի ցուցադրվում, այդ պատճառով շատ խաղեր չեմ կարող տեսնել: Բայց տեսել եմ Թուրքիայի դեմ խաղը, կարծում եմ` Հայաստանի հավաքականը լավ հանդես եկավ, բայց Ռուբեն Հայրապետյանը այդքան էլ համաձայն չէ:): Մեկ խաղ էլ տեսել եմ Սլովենիայում: 19 տարեկանների հավաքականը, կարծում եմ, շատ լավ հանդես եկավ”:

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ
Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ


Միշել Պլատինին մտադիր է ՖԻՖԱ-ի նախագահի աթոռի համար պայքարել. “Շատ բաների մասին են լուրեր տարածվում, իմ ցանկությունը շատ է, բայց դա ոչ մի կոնկրետ արդյունքի չի բերում դեռ: Այսօր այն է պարզ, որ ներկայացնելու եմ իմ թեկնածությունը հաջորդ ընտրություններին”: Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, որ ինքն այն մարդն է, ով միշտ լինում է ընկերների կողքին:):

“Փյունիկը” որոշակի գումար կստանա Հենրիխի տեղափոխումից

Անդրադարձ եղավ նաեւ Հենրիխ Մխիթարյանի` “Շախտյոր” տեղափոխմանը:
“Ուզում եմ ասել` շատ հաճելի իրադարձություն կատարվեց: Դա օգուտ է մեր ազգային հավաքականին: Նրա տրանսֆերի շնորհիվ Եվրոպայում կսկսեն հետաքրքրվել հայ ֆուտբոլիստներով”,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Պլատինին էլ ավելացրեց. “Այն ակումբները, որ մարզել են խաղացողներին, հետագայում կստանան որոշակի գումար նաեւ խաղացողների տրանսֆերից: “Փյունիկը”, համերաշխության համակարգի համաձայն, որոշակի գումար կստանա Հենրիխի տեղափոխումից”:
Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտը
Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ


“Ֆուտբոլը պետք է մարդկային մնա”

Միշել Պլատինին նաեւ դեմ է խաղերի ընթացքում կրկնապատկերների օգտագործմանը. “Մրցավարները չեն կարող ամեն ինչ տեսնել, ավելի լավ է ավելացնենք դատավորներին: Կարծում եմ` ֆուտբոլը պետք է մարդկային մնա: Ես նախընտրում եմ այդ գումարը տալ ազգային ասոցիացիաներին, որ խաղադաշտեր կառուցեն”:

ՈՒԵՖԱ-ի նախագահը շատ է հավանել հայաստանյան Ֆուտբոլի ակադեմիան. “Շատ կան այսպիսի կենտրոններ, բայց այս մեկը յուրահատուկ գեղեցիկ է, նույնիսկ երկու լողավազան կա”: ՀՖՖ նախագահը նշում է` 3 հազարանոց տրիբունա է կառուցվելու միջազգային մրցաշարեր անցկացնելու նպատակով:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ ՀՀ նախագահի մամուլի ծառայության




 
 
Վարդան Մինասյան. “Վերջապես հավաքականներն ունեցան իրենց տունը”

Վարդան Մինասյան. “Վերջապես հավաքականներն ունեցան իրենց տունը”

Կայացավ ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը

ՀՀ նախագահը Միշել Պլատինիին Պատվո շքանշանով պարգեւատրեց

ՀՀ նախագահը Միշել Պլատինիին Պատվո շքանշանով պարգեւատրեց

ՀՀ նախագահը Միշել Պլատինիին օտարերկրացիներին շնորհիվ ՀՀ բարձրագույն պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրեց

ՀՀ նախագահը Միշել Պլատինիին օտարերկրացիներին շնորհիվ ՀՀ բարձրագույն պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրեց

Ֆուտբոլի ակադեմիան ունի նաեւ հյուրանոցային համալիր

Ֆուտբոլի ակադեմիան ունի նաեւ հյուրանոցային համալիր

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ

Այսուհետ Հայաստանի հավաքականներն ունեն ուսումնամարզական հավաքներ անցկացնելու գերազանց պայմաններ

Վարդան Մինասյան. “Վերջապես հավաքականներն ունեցան իրենց տունը”

Վարդան Մինասյան. “Վերջապես հավաքականներն ունեցան իրենց տունը”

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը

Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը

Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանը

Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանը

Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանը

Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանը

Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ

Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը

Միշել Պլատինի. “Այս ակադեմիան “գոլ” է Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար”

Միշել Պլատինի. “Այս ակադեմիան “գոլ” է Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար”

Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողության հյուրերից

Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողության հյուրերից

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Գագիկ Ծառուկյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Բեգլարյանն ու Սերժ  Սարգսյանը

Գագիկ Ծառուկյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Բեգլարյանն ու Սերժ Սարգսյանը

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Կենտրոնում կմարզվեն հազարից ավել երեխաներ

Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ

Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ

Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտը

Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտը

Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտը

Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Պաշտոնապես բացվեց Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը

Կայացավ ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Գագիկ Բեգլարյանն ու Սերժ Սարգսյանը ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը

Գագիկ Բեգլարյանն ու Սերժ Սարգսյանը ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը

0
1484 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: