15 Հուլիս 10
Ֆրանսիական տոն
 
0
Ազատությունը նշեցին նաեւ Երեւանում :)

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը դրվել է 1789 թվականի հուլիսի 14-ին: Բաստիլ բանտ-ամրոցի գրավման օրը Ֆրանսիայի ազգային տոնն է, որ նշում են մեծ շուքով ու ամբողջ աշխարհում:): Երեկ ազատություն էին տոնում նաեւ հայերը. ֆրանսիական տոնի կապակցությամբ երեկույթ էր կազմակերպվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում:

Bruno Duthoit & Serj Smeso
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան(մեջտեղում) ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը

Ուրախ ժամանց եւ հաճելի տոն մաղթելով` բոլոր հյուրերի ձեռքը սեղմեց ու շնորհավորանքներ փոխանակեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Իր ելույթում նա նշեց, որ հավաքվել են ոչ միայն ազգային տոնը նշելու. “Այսօր Ֆրանսիայում եւ ոչ միայն այնտեղ, այլեւ ամենուր աշխարհում մենք տոնում ենք հուլիսի 14-ը: Բայց միայն այդ ազգային տոնը չէ, որ նշում ենք: Տոնում ենք նաեւ այն արժեքները, որոնք ամփոփված են հանրապետության կարգախոսի մեջ` ազատություն, եղբայրություն, հավասարություն: Բայց քանի որ այս խոսքերը շատ են օգտագործվում, հնարավոր է թվա` բառերը մաշվել են: Մինչդեռ այդ բառերը, եթե փոխարինվեն արդիական բառերով, ինչպիսիք են իրավական պետությունը, մարդու իրավունքները, կտեսնենք, որ այդ իմաստները բոլորովին չեն կորցրել իրենց արդիականությունը: Մարդուն զետեղելով հասարակության կենտրոնում` մեր նախնիները բացեցին “պանդորայի արկղը”, որ ամենեւին միտված չէ փակվելու: Պետք է տարբեր ասպեկտներում ջատագով լինենք մեր երկու երկրների միջեւ ստեղծված հարաբերությունների, հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման”:

Kristina
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի կինը` Կրիստինան (ձախից)

Երեկույթի հյուրն էր նաեւ Սերժ Ավեդիկյանը: Ֆրանսահայ անվանի ռեժիսորը Bravo.am-ին ասաց, որ Հայաստանում ֆրանսիական շունչ միշտ էլ եղել է: “Ներգաղթող հայերը Ֆրանսիայից էին գալիս: Ինքս Կայարանի ֆրանսիական թեքումով 119-րդ դպրոցում եմ սովորել: Իմ դասախոսներն եղել են այն մարդիկ, ով Ֆրանսիայից էին եկել Հայաստանում ապրելու: Հիմա այդ սերունդները գնացել են, անգլերենի պատճառով ֆրանսերենի իմացությունը որոշ չափով նվազել է, բայց Ֆրանսիայի հետ կապերը չեն խզվի. շատ կարեւոր գաղութ ունենք: Դեսպանը գնում է, տեսնենք`  նոր դեսպանը ինչպիսին կլինի:): Հայերն էլ ինչ-որ ձեւով հեղափոխություն պետք է ապրեն”,- նշեց Սերժ Ավեդիկյանը:

Serj Avedikyan
Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

Արդեն երեք տարի է` Ֆրանսիայից հայրենիք է վերադարձել ու Բաստիլի գրավման օրը ֆրանսիական դեսպանատանն է նշում Ալեքսանդր Երեմյանը. “Բախտն ուզեց, որ այնտեղ ծնվեմ:): Ֆրանսիացիները մայթերին, հրապարակներում, դուրսն են նշում իրենց ազգային տոնը: Այստեղ էլ հաճելի մթնոլորտ է: Հայերն ու ֆրանսիացիները վաղուց բարեկամական կապերի մեջ են, շնորհավորում եմ”,- ասաց “Oregano” ռեստորանի տնօրենը:

Ֆրանսիայի ազգային տոնը շնորհավորեց ու “ֆրանսիականից” Bravo.am-ի հետ զրուցեց ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: “Ֆրանսիական մշակույթ, որ ասում ենք, Էլիտ բառն է մտքներիս գալիս: Ամեն ինչում էլիտար է ֆրանսիականը` նորաձեւություն, կինո… Անիմացիոն տեխնիկան ու դպրոցն էլ այնքան յուրահատուկ ու էլիտ վիճակում են, որ չես կարողանում կոմերցիոն համարել: Լեզուն էլ մի քիչ հասկանում եմ, շատ հետաքրքիր, գեղեցիկ,  երաժշտական եւ ինտելիգենտ լեզու է, անուշահոտերի` օծանելիքի մասին էլ չեմ խոսում:):  Ֆրանսիական որակ են վաճառում աշխարհին: Ուրիշ պետություններ ավելի մեծ տարածք են ունենում, ավելի մեծ աղմուկ են հանում, բայց այդքան հարստություն չունեն”,- նշեց Վրեժ Քասունին:

Gayane Ter-Poghosyan
“Ֆրանսիական դպրոց” հիմնադրամի տնօրեն Գայանե Տեր-Պողոսյանը

Գայանե Տեր-Պողոսյանը 15 տարի է` ֆրանսիացիների հետ է համագործակցում, վերջերս կրկին մեդալի է արժանացել:): “1995 թվականից աշխատում ենք միասին, սկզբից` Լիոնի քաղաքապետարանի հետ: Համատեղ ստեղծեցինք Հայ-ֆրանսիական ուսումնական կենտրոնը, հետո ստեղծվեց ֆրանսիական դպրոցը: Ֆրանսիական հոգի կա Հայաստանում, որ անհրաժեշտություն եղավ բացել այն: Երկրորդ մեդալն եմ ստանում, առաջինը անվանական էր, բրոնզից, Լիոնի քաղաքապետարանի կողմից նվիրված, սա իր նշանակությամբ ավելի բարձր է, շնորհվել է կառավարության կողմից: Պիտի շարունակեմ պայքարել երրորդը ստանալու համար, որ կիսատ գործ չմնա, չեմ սիրում կիսատ գործ:)”,- ասաց “Ֆրանսիական դպրոց” հիմնադրամի տնօրենը: Նա նշեց` տոնական միջոցառման հյուրերի 90 տոկոսը հայեր են, ֆրանսիացիներն էլ, չիմանալով հանդերձ, հայեր են դարձել:):

Երեկույթին ներկա էին առանց փողկապի պետական եւ բիզնես ոլորտի գործիչներ, մշակութային ասպարեզի անվանի ներկայացուցիչներ, Ֆրանսիան սիրող հայեր:): Հյուրերը ֆրանսիական ձեւով հյուրասիրությունից էին օգտվում, “ԱրԱրԱտ” բրենդի առաջարկած կոկտեյլները ըմպում, հաճելի երաժշտություն էին վայելում ու ֆրանս-հայկական լավ հարաբերությունների կենացը խմում:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում ֆրանսիական տոնի կապակցությամբ երեկույթ էր կազմակերպվել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում ֆրանսիական տոնի կապակցությամբ երեկույթ էր կազմակերպվել

Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը

Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը

Երեկույթի հյուրն էր նաեւ Սերժ Ավեդիկյանը

Երեկույթի հյուրն էր նաեւ Սերժ Ավեդիկյանը

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

Ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

Ռեժիսորի կարծիքով Հայաստանում ֆրանսիական շունչ միշտ էլ եղել է

Ռեժիսորի կարծիքով Հայաստանում ֆրանսիական շունչ միշտ էլ եղել է

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի կինը` Կրիստինան (ձախից)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի կինը` Կրիստինան (ձախից)

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Աննա Քեշիշյան (ձախից (Մուրան ընկերություն))

Աննա Քեշիշյան (ձախից (Մուրան ընկերություն))

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան(մեջտեղում) ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան(մեջտեղում) ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը (աջից)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը (աջից)

Էռնեստո Մառկոն ու անվանի ջութակահար Կարեն Շահգալդյանը

Էռնեստո Մառկոն ու անվանի ջութակահար Կարեն Շահգալդյանը

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Միջոցառման հյուրը

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի քարտուղար Անահիտ Ազատյանը (մեջտեղում)

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի քարտուղար Անահիտ Ազատյանը (մեջտեղում)

“Oregano” ռեստորանի տնօրեն Ալեքսանդր Երեմյանը (ձախից)

“Oregano” ռեստորանի տնօրեն Ալեքսանդր Երեմյանը (ձախից)

“Ֆրանսիական դպրոց” հիմնադրամի տնօրեն Գայանե Տեր-Պողոսյանը

“Ֆրանսիական դպրոց” հիմնադրամի տնօրեն Գայանե Տեր-Պողոսյանը

Հյուրերն “ԱրԱրԱտ” բրենդի առաջարկած կոկտեյլներն էին ըմպում

Հյուրերն “ԱրԱրԱտ” բրենդի առաջարկած կոկտեյլներն էին ըմպում

Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայանը (աջից)

Կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը

Կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը ողջունում է հյուրերին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը ողջունում է հյուրերին

0
1255 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: