06 Հուլիս 10
“Աստղային” համբույրներ
 
 
0
Բայց միմիայն համերգից հետո :)

Հուլիսի 5-ին հայկական էստրադան ծննդյան տարեդարձի էր հրավիրված, ու բոլորի նվերները երգի տեսքով էին:): Երեկ ՀՀ Սահմանադրության օրն էր, այսօր` Համբույրի միջազգային օրը, բայց “աստղերը” ուրիշ տոն էին նշում, թեեւ համբուրվելուն էլ են կողմ: Իսկ ո՟վ է դեմ :):

Martin Mkrtchyan, Ruzan Avetiqyan & Jak
Մարտին Մկրտչյանը, Ռուզան Ավետիքյանն ու Ժակը


Համերգներ կազմակերպող “VH music production”-ը “Արամ Խաչատրյան” համերգասրահում տոնեց իր հիմնադրման 7-ամյակը: Շնորհավորելու էին եկել Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Ռուզան Ավետիքյանը, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արմոն, Էնջլը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Աիդա Սարգսյանը եւ ուրիշ երգիչներ:

Տոնական երեկոն վարում էր Ժակը. “Ամառային շոգ օրվա ավարտ, կանայք հովհարներով, նրանց կողքի տղամարդիկ նույնպես այդ քամին զգում են:): Երբ լսեն գեղեցիկ երգեր, հանդիպեն իրենց սիրելի աստղերին, կարծում եմ` ամեն ինչ կփոխվի վայրկենապես. կարելի է ուրախանալ նաեւ շոգին”:

Hayko
Երգիչ Հայկոն


Շնորհավորանքները սկսվեցին 6/8-ի տեսքով:): Առաջինը բեմ դուրս եկավ Մարտին Մկրտչյանը: Հաջորդ հյուրը որոշել էր “Շեկ տղայի” մասին երգել: “Շնորհավոր: Ամեն անգամ մեզ նման հետաքրքիր համերգային երեկոներ է նվիրում: Ուզում եմ այս կազմակերպությունը շատ երկար տարիներ լինի մեր կողքին: Եվ հատկապես շնորհակալություն ձեզ, որ այս շոգ օրը մեզ հետ եք անցկացնում”,- երգելուց հետո իր բարեմաղթանքները հղեց Ռուզան Ավետիքյանը:

Խենթ համբույր Արմոյի կողմից:)

Ծննդյան տարեդարձին մեծ հաճույքով հյուր էր եկել նաեւ Աիդա Սարգսյանը: Ժակը հանդիսատեսին առաջարկեց պարել, եթե, իհարկե, կողքինին չի խանգարի:): Արմոն իր հիթ “Հալել ա” երգը կատարեց: Երգիչը այլ երգ էր ուզում երգել, բայց “Հալել ա”-ն են պահանջում ու սիրում:): “Այցեքարտս է, ինձ մեծ հաջողություն է բերել: Մի գեղեցիկ դանդաղ երգ կա, որ ձայնասկավառակիս մեջ ընդգրկված է, իրական պատմություն է` իմ պատմությունը, ցանկանում եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ես եմ գրել, երբեմն գրում եմ, ուղղակի միայն իրական բաներ եմ գրում, այլ կերպ չեմ կարողանում”,- ասաց Արմոն:

Armo
Արմոն կատարեց իր հիթ “Հալել ա” երգը


Երգիչը շատ կուզեր` Երեւանում նշվեր համբույրի տոնը, ու նման հարցերում երիտասարդությունը ակտիվ լիներ: “Չգիտես ինչի` իրենց պասիվ են պահում: Բայց հնարավոր է` ուրիշ տեղ մեզնից թաքուն իրենց լավ են զգում:): Եթե զույգ ունենայի, մեծ հաճույքով մեր հրապարակում համբույրի մրցույթի կմասնակցեի: Սիրում եմ խելառ բաներ, վերջինը երեկ է եղել. գնացել եմ Սեւան, լվացվել, հետ եմ եկել:)”,- նշեց Արմոն:

Սիրահարներ Հայկոյի ու Անահիտի անթիվ համբույրները :)


“Ասա, որ սիրում ես” նոր երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը: Այն շուտով տեսահոլովակ էլ կունենա: Երգի հեղինակը դեռ շատ երգեր կգրի երգչուհու համար. Հայկոյի մասին է խոսքը: Անահիտը նոր սանրվածքով ներկայացավ: Նոր ստեղծագործություն ներկայացրեց նաեւ նրա ամուսինը` Հայկոն: “Ես ապրում եմ, եթե դու կաս” երգը ռոմանս է, երաժշտությունը հենց երգիչն է գրել, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: “Դա իմ ոճն է, ընտրել եմ ու չեմ ուզում դավաճանել: Պատրաստվում եմ ձայնասկավառակս էլ ավարտել”,- Bravo.am-ին ասաց Հայկոն: Համբույրի միջազգային օրվա   Անահիտի ու Հայկոյի «մեկնաբանությանն» ու զույգի մեղրամսի մանրամասներին սպասեք մեր կայքում:):

Anahit Simonyan
“Ասա, որ սիրում ես” նոր երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը


Հռիփսիմեն իսպանական համբույր է նախընտրում:)

Համերգային երեկոյին Հռիփսիմե Հակոբյանը “Լիալուսին” երգը ներկայացրեց, որ երկրորդ անգամ էր հնչում: Երգչուհին հերիք չէ` վատառողջ էր, համբույրի տոնի մասին էլ տեղյակ չէր. “Հաաա, չգիտեի: Երեւանում երբեւէ չեն նշել, չեմ տեսել: Կցանկանայի, որ տոնենք, բայց կարծում եմ` Հայաստանում չի նայվի. հայերի մտածելակերպին մի քիչ մոտ չէ: Այ, իմ սիրելի Իսպանիայում սիրելիիս հետ մեծ հաճույքով կմասնակցեի”:

Hripsime Hakobyan
Համերգային երեկոյին Հռիփսիմե Հակոբյանը ներկայացրեց “Լիալուսին” երգը


Հասմիկ Կարապետյանի գաղտնի համբույրը :)

“Քո սիրո դիմաց” երգը կատարեց Հասմիկ Կարապետյանը: Նա էլ համբուրվելու մասին իր մեկնաբանությունն ունի:). “Շատ կցանկանայի, որ համբուրվելու տոնը նշվեր: Ցավոք սրտի, հայերս շատ բարդույթներ ունենք: Չեմ պատկերացնում` արդյո՟ք մեր հայ երիտասարդները, նրանց ընկերուհիները, սիրած մարդիկ, կանայք, փողոցում, բոլորի աչքի առջեւ կհամբուրվեն: Այդ տոնը հայերի համար չէ, բայց շատ կուզեի, որ մի օր հասկանային` մեզ համար էլ է”:

Hasmik Karapetyan
“Քո սիրո դիմաց” երգը կատարեց Հասմիկ Կարապետյանը


Հասմիկ Կարապետյանը իրեն շատ լավ պատկերացնում է ՀՀ հրապարակում սիրելիի հետ համբուրվելիս:). “Չգիտեմ, համբուրվելու մրցույթում կհաղթեինք... Եթե իմ սիրելին էլ բարդույթներ չունենար... Չնայած` մյուս կողմից, որ դիտարկենք, համբույրը շատ ինտիմ բան է, միայն քեզ ու կողքինիդ է վերաբերում, չէի ուզի, որ այդքան շատ աչքեր տեսնեն դա: Կցանկանայի արտասահմանում տեսնել` ինչպես են տոնում”:

Էնջլը Երեւանում համբուրվելու մրցույթի կմասնակցի :)


“Երկնքից” երգը հրեշտակի թեւերով Էնջլը երգեց: Մոտ մի ամսից տեսահոլովակն էլ կայքերում ու եթերում կհայտնվի: Երաժշտության եւ բառերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Եթե Երեւանում համբուրվելու մրցույթ կազմակերպվի, Էնջլը հաստատ կմասնակցի:). “Շատ կուզեի` մեզ մոտ էլ  նման ուրախ, լավ, բարի տոները նշվեին: Զույգերին հրապարակավ համբուրվելիս պատկերացնում եմ, բայց հայ զույգերին` չէ”,- ասաց Էնջլը:

Angel
Հրեշտակի թեւերով Էնջլը երգեց “Երկնքից” երգը


Արսեն Սաֆարյանն էլ “քո տոնը շնորհավոր” երգեց. մի քիչ հաստ էր հագել ու շոգում էր երգիչը:): “VH music production”-ին ամենալավ մաղթանքը` “անթիվ-անհամար համերգներ կազմակերպես”-ն է:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Հրեշտակի թեւերով Էնջլը երգեց “Երկնքից” երգը

Հրեշտակի թեւերով Էնջլը երգեց “Երկնքից” երգը

Ռուզան Ավետիքյանը եւս եկել էր շնորհավորելու “VH music production”-ի հիմնադրման 7-ամյակը

Ռուզան Ավետիքյանը եւս եկել էր շնորհավորելու “VH music production”-ի հիմնադրման 7-ամյակը

Մարտին Մկրտչյանը, Ռուզան Ավետիքյանն ու Ժակը

Մարտին Մկրտչյանը, Ռուզան Ավետիքյանն ու Ժակը

Երգիչ Մարտին Մկրտչյանը

Երգիչ Մարտին Մկրտչյանը

Հաղորդավար Ժակը

Հաղորդավար Ժակը

Արմոն կատարեց իր հիթ “Հալել ա” երգը

Արմոն կատարեց իր հիթ “Հալել ա” երգը

Համերգներ կազմակերպող “VH music production”-ի հիմնադրման 7-ամյակը “Արամ Խաչատրյան” համերգասրահում

Համերգներ կազմակերպող “VH music production”-ի հիմնադրման 7-ամյակը “Արամ Խաչատրյան” համերգասրահում

“Ասա, որ սիրում ես” նոր երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը

“Ասա, որ սիրում ես” նոր երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը

Համերգային երեկոյին Հռիփսիմե Հակոբյանը ներկայացրեց “Լիալուսին” երգը

Համերգային երեկոյին Հռիփսիմե Հակոբյանը ներկայացրեց “Լիալուսին” երգը

Երգիչ Հայկոն

Երգիչ Հայկոն

“Քո սիրո դիմաց” երգը կատարեց Հասմիկ Կարապետյանը

“Քո սիրո դիմաց” երգը կատարեց Հասմիկ Կարապետյանը

Ծննդյան տարեդարձին մեծ հաճույքով հյուր էր եկել նաեւ Աիդա Սարգսյանը

Ծննդյան տարեդարձին մեծ հաճույքով հյուր էր եկել նաեւ Աիդա Սարգսյանը

Երգիչ Արսեն Սաֆարյանը

Երգիչ Արսեն Սաֆարյանը

Երգչուհի Շուշան Պետրոսյանը

Երգչուհի Շուշան Պետրոսյանը

0
5895 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: