06 Հուլիս 10
“Արեւներ”
 
 
0
“Մերը տարբերվող է” :)

Եվրոպան սիրեց “Զմփիկը” ու “Հանիկ - նանիկը”

“Արեւներ”-ը որոշել են տարվա բոլոր եղանակներին երկնային լուսատուից էլ առավել շողալ, ջերմացնել բոլորին ու շողերը տարածել Հայաստանի սահմաններից շատ-շատ հեռու:): Մանկապատանեկան համույթը նոր է վերադարձել Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնից:

Arevner
“Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին


Վերջինը մրցութային հատված չունի, նպատակն է տարբեր ազգերի միջեւ մշակութային կամուրջ ստեղծել, յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր ֆոլք երաժշտությունը, պարերն ու հանդերձները  ներկայացնել: “Արեւներ”-ը այդ կամուրջին առաջին անգամ 2006-ին են հայտնվել:): Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը նշում է` այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ էր կազմակերպած. “Մեզ հնարավորություն է տրվում շփվել, միմյանց ծեսերին ծանոթանալ, տեսանյութեր, ձայնասկավառակներ փոխանակել: Օրը մի պետություն ներկայացնում է իր մշակույթը”:

Բուլղարիայում անցկացվող փառատոնին մասնակցել են ֆինները, մակեդոնացիները, ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, հայերը, վրացիները, քաղաքական հարցերից ելնելով մասնակցություն չեն ունեցել թուրքերն ու ադրբեջանցիները: “Արեւները” 20 հոգով էին Բուլղարիա մեկնել. 17  “արեւ”, համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը, պարուսույց Մարինե Մարտիրոսյանն ու վոկալի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը:

Arevner
“Արեւները” միջոցառման բացմանը երկու ստեղծագործություն են ներկայացրել` “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” եւ ժողովրդական “Զմփիկ” երգերը


“Արեւները” միջոցառման բացմանը երկու ստեղծագործություն են ներկայացրել` “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” եւ ժողովրդական “Զմփիկ” երգերը: “Շատ լավ ընդունվեցին մեր ազգային երգերը: Եվրոպան շատ սիրեց “Հանիկ-նանիկ”-ը: Մեզնից ուզում էին այդ երգը:)”,- ասաց Արմեն Դիվանյանը:

Համույթի գեղարվեստական ղեկավարը Bravo.am-ին պատմեց, որ “Արեւները” ուղղակի փայլել են Բուլղարիայում. “Մի քիչ զգուշորեն էինք մոտենում ելույթներին, որովհետեւ մերը բավական տարբերվող էր մյուս խմբերից: Գլուխ գովալ չլինի, ուղղակի իրականությունն եմ ներկայացնում. տեսանյութերը կան:): Աշխատում էինք այնպիսի ստեղծագործություններ ներկայացնել, որ մյուսներին նեղություն չտանք: Մրցութային չէր, ամենալավ համարները ցուցադրելու խնդիր չունեինք, այնպես էինք անում, որ մյուսների վրա ստվեր չգցենք, բայց եւ պատշաճ ձեւով ներկայանանք”:

Arevner
“Արեւները” 20 հոգով էին Բուլղարիա մեկնել


Փառատոնի ընթացքում սպորտային, գեղեցկության մրցույթներ էլ են իրականացվել: Ամեն երեկո մի երկիր իր ավանդույթներն է ներկայացրել: Մերոնք վարդավառի տոնն են բեմականացրել, վերջում էլ` իսկական հայկական ֆուրշետ: “Երեխաները ջրեցին բոլորին, ներկայացումն էլ համեմված էր երաժշտական կատարումներով, շատ գեղեցիկ անցավ: Բոլոր ազգերն իրենց գոհունակությունը հայտնեցին”,- սաներով է հպարտանում համույթի գեղարվեստական ղեկավարը:

Arevner
“Արեւներն” ուղղակի փայլել են Բուլղարիայում


“Չեմ հետեւում “Արեւիկ” համույթին”. Արմեն Դիվանյան

2006-ի Բուլղարիայում անցկացված նույն փառատոնին, բնականաբար, հայկական համույթը դեռ “Արեւիկ” անվամբ էր ներկայացել: “Արեւիկ”-ից “Արեւների” անցումը դեռ թարմ իրադարձություն է: “Երեւի ըմբռնումով մոտեցան, ոչ մի հարցադրում չեղավ: Ուղղակի ասացինք` անվանափոխություն է տեղի ունեցել, բայց նաեւ կա “Արեւիկ” խումբը, որ պետական հովանավորչության շրջանակներում է գործում: Ճիշտ է` “Արեւիկ” բրենդային անվանումն ինձ է պատկանում, բայց շատ ավելի հին` երեսուն տարվա պատմություն ունի, եւ, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չէր լինի խոչընդոտելը: Ամենաճիշտ տարբերակը անվանափոխվելն էր: “Արեւները” սկզբում մեզ եւ երեխաների համար շատ խորթ էր, հիմա խորթ կլինի հակառակը: “Արեւիկ”-ի հետ հարաբերություն, համագործակցություն չկա. իրադարձություններն այդպես դասավորվեցին: Ես չեմ հետեւում իրենց, այնքան անելիք կա, ճիշտ կլինի, որ մեր գործերով զբաղվեմ”,- Bravo.am-ին ասաց Արմեն Դիվանյանը:

Arpine Hovhannisyan & Armen Divanyan
Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը


Ամեն ամառ “Արեւները” Ծաղկաձոր են մեկնում, նոր ծրագիր պատրաստում, փորձեր անում. հավանաբար նոյեմբերին Երեւանում համերգ կտան: Երկու գեղեցիկ ռոքային ստեղծագործություն ունեն, պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել: “Արեւներ”-ից մեկը դառնալու համար անհրաժեշտ է օգոստոսին հայտեր ներկայացնել:): Խումբը կանչում է երգելով միասին շողարձակելու:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` “Արեւներ”-ի անձնական արխիվից




 
 
“Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին

“Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին

Հավանաբար նոյեմբերին “Արեւները” Երեւանում համերգ կտան

Հավանաբար նոյեմբերին “Արեւները” Երեւանում համերգ կտան

“Արեւները” պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել

“Արեւները” պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել

Ամեն ամառ “Արեւները” Ծաղկաձոր են մեկնում, նոր ծրագիր պատրաստում, փորձեր անում

Ամեն ամառ “Արեւները” Ծաղկաձոր են մեկնում, նոր ծրագիր պատրաստում, փորձեր անում

“Արեւներ” մանկապատանեկան համույթը

“Արեւներ” մանկապատանեկան համույթը

Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը

Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը

Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը

Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը

“Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին

“Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին

 “Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին

“Արեւներ” մանկապատանեկան համույթը մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնին

“Արեւները” միջոցառման բացմանը երկու ստեղծագործություն են ներկայացրել` “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” եւ ժողովրդական “Զմփիկ” երգերը

“Արեւները” միջոցառման բացմանը երկու ստեղծագործություն են ներկայացրել` “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” եւ ժողովրդական “Զմփիկ” երգերը

“Արեւները” 20 հոգով էին Բուլղարիա մեկնել

“Արեւները” 20 հոգով էին Բուլղարիա մեկնել

“Արեւներն” ուղղակի փայլել են Բուլղարիայում

“Արեւներն” ուղղակի փայլել են Բուլղարիայում

“Արեւներ” մանկապատանեկան համույթը

“Արեւներ” մանկապատանեկան համույթը

0
1299 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: