07 Սեպտեմբեր 10
“Նաիրի”
 
 
0
HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը

Սեւանում նշվեց առագաստանավի տարեդարձը


9-րդ դարում չենք, Սեւանն էլ նախկինը չի, թեեւ հիմա էլ պակաս գեղեցիկ չէ,  Աշոտ Երկաթ թագավորն էլ երեկ չկար, որ տեսներ` իր ժամանակներից հայտնի նավատիպով ինչպես ենք նավարկում լճում:): “Նաիրի”-ն սեւանյան պատմական առագաստանավ է, որի մասին իր աշխատություններում առաջինը հիշատակել է 9-10-րդ դարերի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Նավատեսակը “Այաս”-ն է վերականգնել` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” հետ համատեղ:

Nairi
Գեղեցիկ, ճերմակ երազանքի նման մի բան է “Նաիրի” առագաստանավը


Սեպտեմբերի 5-ին “Նաիրի”-ն Սեւանա լիճը շատ անգամներ “կտրեց”. առանց նավարկության առագաստանավի տարեդարձ չեն նշում:): Նավակը օծվել, անվանակոչվել ու առաջին անգամ ջրարկվել է 2008 թվականի օգոստոսի 23-ին, հանդիսանում է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի”-ի կապիտալն, ու վերջինի աշխատակիցները իրենց սիրելի նավակին երեկ “Ծնունդդ շնորհավոր” ասացին:):

Մեղավորը “Կիլիկիա”-ն էր:)


“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մարկետինգի բաժնի կառավարիչ Մարիամ Ադամյանը Bravo.am-ին պատմեց` 2007 թվականին դիմել են “Այաս” ծովային հետազոտությունների ակումբին, բայց այլ հարցով:). “Ցանկանում էինք “Կիլիկիա” նավը դնել մեր “Պլատինում” քարտի վրա: Համաձայնեցին, նաեւ մի առաջարկ եղավ վերականգնել հայկական հին, սեւանյան ձկնորսական նավակները: Երազանքն անիրականանալի թվաց, բայց գաղափարը մեզ շատ դուր եկավ, որոշեցինք ֆինանսավորել նախագիծը, ու առաջին նավակը սկսեցին կառուցել: Ընդամենը 3 մլն դրամ ենք հատկացրել, որ, կարծում եմ, իրեն լրիվ արդարացրել է”:

HSBC & Ayas
HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը


Սեւանի ճերմակ երազանքը

“Նաիրի”-ն սոճու փայտից է, “Այաս”-ը հնարավորին չափ պահպանել է նախատիպի տեսքն ու կառուցման նյութերը: Ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, “Կիլիկիայի” նավապետ Կարեն Բալայանը հույս ունի, որ այս նավատեսակը կդառնա Սեւանի խորհրդանիշը.“Եթե Կիլիկիան դրսի համար է, սա միայն Սեւանի համար է նախատեսված: Շատ գեղեցիկ, ճերմակ երազանքի նման մի բան է այս առագաստանավը: Նախագիծը վաղուց կար, “Այաս”-ը 25 տարվա ընթացքում մեծ հետազոտական աշխատանք է կատարել, վերականգնել ենք 26 նավատեսակ, որ գոյություն ունեին պատմական Հայաստանում”:

Nairi
Նավարկություն “Նաիրի”-ով


Սեւանի ավանդական նավատորմի հիմքը դրված է, մնում է` նավակները շատանան:)

Նավապետը Bravo.am-ին ասաց` նպատակ ունեն մոտ տասը նման նավակ կառուցել ու ռեգատներ կազմակերպել: “Մշակութային եւ սպորտային նշանակություն ունեն նավակները: Եթե մենք կառուցենք ժամանակակից առագաստանավեր եւ մրցում կազմակերպենք, սովորական բան կլինի, բայց երբ դու կառուցում ես ավանդական նավակ, դա բոլորին է հետաքրքրիր, էկզոտիկ է ու այդ մասին ոլորտի ամենահարգի ամսագրերում գրվում է: Շատ մեծ առավելություն ունեն նավակները. անձնակազմը 7-8 հոգի է, որից պարտադիր երկուսը պետք է մասնագետ լինեն, մնացածը` սիրողներ: Դա հնարավորություն կտա այդ սիրողներին ընդգրկել պրոցեսի մեջ, կարող է իրենք էլ վարակվեն, սկսեն պարապել եւ առագաստանավորդներ դառնան”,- ասաց Կարեն Բալայանը:

Karen Danielyan
“Այաս” ակումբի անդամ, նավաստի Կարեն Դանիելյանը


HSBC-ի աշխատակիցները նավաստի են դարձել

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” աշխատակիցները երեկ ամբողջ օրը ծովայիններ Կարեն Բալայանի եւ Կարեն Դանիելյանի գլխավորությամբ “Նաիրի”-ով Սեւանի կապույտի մեջ “խորացան”:) Նրանցից 10-ը “Այաս” ակումբի անդամ են դարձել: “Ցանկացած բան բանկն աշխատում է այնպես կազմակերպել, որ աշխատողներն էլ մասնակցություն ունենան: “Նաիրի”-ն սիրվեց հասարակության եւ մեր աշխատակիցների կողմից: Նրանցից մի քանիսը նավաստի են դարձել, ամեն շաբաթ-կիրակի նավարկում են, համ իրենք են սովորել նավին, նավն էլ` իրենց”,- ասաց մարկետինգի բաժնի կառավարիչ Մարիամ Ադամյանը: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” “Նաիրի”-ի նկարով քարտ չունի, բայց չի բացառվում, որ հետագայում կօգկտագործեն. բանկի խորհրդանիշն է դարձել:

Nairi
Սեպտեմբերի 5-ին “Նաիրի”-ն Սեւանա լիճը շատ անգամներ “կտրեց”


Ցանկացողները կարող են նավարկության դուրս գալ “Նաիրի”-ով, մրցումներին մասնակցել, “Այաս”-ի նախագահը նշեց` մի խումբ է դիմել հաշմանդամ երեխաների համար մրցումներ անցկացնելու համար, ակումբն ու բանկը սիրով համաձայնել են: Խրախուսելի կլինի` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”-ից այլ ընկերություններ էլ ոգեւորվեն ու նման նավակների կառուցումը ֆինանսավորեն:

Նավապետ Կարեն Բալայանը կենաց ասաց, “Նաիրի”-ի տարեդարձը շնորհավորեցին, իսկ տոնական տորթը հենց առագաստի տեսքով էր:): Նավարկությունները Սեւանում կշարունակվեն մինչեւ հոկտեմբեր, հասցրեք վայելել:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Սեւանում նշվեց առագաստանավի տարեդարձը

Սեւանում նշվեց առագաստանավի տարեդարձը

Սեպտեմբերի 5-ին “Նաիրի”-ն Սեւանա լիճը շատ անգամներ “կտրեց”

Սեպտեմբերի 5-ին “Նաիրի”-ն Սեւանա լիճը շատ անգամներ “կտրեց”

Գեղեցիկ, ճերմակ երազանքի նման մի բան է “Նաիրի” առագաստանավը

Գեղեցիկ, ճերմակ երազանքի նման մի բան է “Նաիրի” առագաստանավը

HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը

HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի”-ի աշխատակիցները

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի”-ի աշխատակիցները

Սեւանում նշվեց “Նաիրի” առագաստանավի տարեդարձը

Սեւանում նշվեց “Նաիրի” առագաստանավի տարեդարձը

Նավարկություն “Նաիրի”-ով

Նավարկություն “Նաիրի”-ով

Նավարկություն “Նաիրի”-ով

Նավարկություն “Նաիրի”-ով

Նավարկություն “Նաիրի”-ով

Նավարկություն “Նաիրի”-ով

“Այաս” ակումբի անդամ, նավաստի Կարեն Դանիելյանը

“Այաս” ակումբի անդամ, նավաստի Կարեն Դանիելյանը

Նավարկություն “Նաիրի”-ով

Նավարկություն “Նաիրի”-ով

Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայանը “Նաիրի” առագաստանավի տարեդարձին

Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայանը “Նաիրի” առագաստանավի տարեդարձին

Նավապետ Կարեն Բալայանը կենաց է ասում:)

Նավապետ Կարեն Բալայանը կենաց է ասում:)

“Նաիրի” առագաստանավի տարեդարձի փոքրիկ հյուրը

“Նաիրի” առագաստանավի տարեդարձի փոքրիկ հյուրը

“Նաիրի” առագաստանավի տարեդարձի հյուրերից

“Նաիրի” առագաստանավի տարեդարձի հյուրերից

“Նաիրի” առագաստանավի տարեդարձի հյուրերը

“Նաիրի” առագաստանավի տարեդարձի հյուրերը

Սեւանում նշվեց առագաստանավի տարեդարձը

Սեւանում նշվեց առագաստանավի տարեդարձը

“Այաս” ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, “Կիլիկիայի” նավապետ Կարեն Բալայանը

“Այաս” ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, “Կիլիկիայի” նավապետ Կարեն Բալայանը

Առագաստի տեսքով տոնական տորթը կտրում են նավապետ Կարեն Բալայանն ու “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մարկետինգի բաժնի կառավարիչ Մարիամ Ադամյանը

Առագաստի տեսքով տոնական տորթը կտրում են նավապետ Կարեն Բալայանն ու “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մարկետինգի բաժնի կառավարիչ Մարիամ Ադամյանը

0
1921 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: