14 Հուլիս 10
“Ոսկե ալկո- Ծիրան”
 
 
0
Կինոփառատոնը կոնյակ խմեց:)

“Ոսկե Ծիրան” միջազգային 7-րդ ամենամյա կինոփառատոնի կինոաշխարհի ներկայացուցիչներն ու կինոման հյուրերը ֆիլմերի ընտրանուց բացի ծանոթացան լավագույն կոնյակներից մեկին:): Ծիրանի հյութով եւ “Անի” կոնյակի հիմքով պատրաստված  կոկտեյլներն ու հենց ինքը` կոնյակն անխառն վայելել գերադասողների համար մատուցվող “Ընտիր” կոնյակի հետ փառատոնային մթնոլորտն էլ ավելի ջերմ է դառնում:

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց
“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց


Հուլիսի 12-ին “Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց: Հնեցման մառանում “ծիրանը” հարբեց կոնյակի բույրից, ծանոթացավ “ԱրԱրԱտ” կոնյակների պատմությանն ու արտադրության գաղտնիքներին: Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը, ուր հնեցվում է ղարաբաղյան հակամարտության զինադադարի տարին խորհրդանշող` 1994 թվականի կոնյակի սպիրտ: Տակառը “Խաղաղության” են կոչել, քանի որ այն բացվելու է, երբ կկարգավորվի արցախյան խնդիրը:

“Ոսկե Ծիրանը” անցավ Շառլ Ազնավուրի անունը կրող անցուղով, որտեղ պահվում են աշխարհի մի շարք երկրների առաջնորդների եւ հանրահայտ հասարակական ու մշակութային գործիչների անվանական տակառները:

“Ոսկե Ծիրան”
“Ոսկե Ծիրան” միջազգային 7-րդ ամենամյա կինոփառատոնի կինոաշխարհի ներկայացուցիչներն ու կինոման հյուրերը ֆիլմերի ընտրանուց բացի ծանոթացան լավագույն կոնյակներից մեկին


Կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Մեդվեդեւը հաճախ է եղել Երեւանում, բայց Երեւանի կոնյակի գործարան Ռուսաստանից ժամանած կինոգետի առաջին այցն է: Նա ասում է, որ խորհրդավորության դուռը բացելը միշտ հետաքրքիր է: “Թվում էր` կոնյակի մասին ամեն ինչ գիտենք, կարողանում ենք ընտրել, խմել, բայց իմանալ` ինչպես է պատրաստվում, ինչ պայմաններում… Այստեղ ուղղակի հեքիաթային միջավայր է: Եվ դժվար է հավատալ, որ գրեթե 200 տարեկան գործարանը այսքան նորաձեւ ու ոճային կարող է լինել: Կարծես` կոնյակի գործարան չլինի, այլ ծննդատուն:)”,- Bravo.am-ին ասաց Արմեն Մեդվեդեւը: Ի դեպ, նա հայկական խմիչքներից ամենաշատը թթի օղին է նախընտրում, բայց կոնյակ էլ է սիրում:):

“Խաղաղության” տակառ
Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը


Երեւանի կոնյակի գործարանում “Ոսկե Ծիրանը” նաեւ հյուրասիրվեց: Նշենք, որ արտասահմանցի հյուրերը, հայկական կոնյակով հիացած ու արբած, հետո էլ մեծ հաճույքով դոլմա էին ճաշակում:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյան

Երեւանի կոնյակի գործարանում “Ոսկե Ծիրանը” նաեւ հյուրասիրվեց

Երեւանի կոնյակի գործարանում “Ոսկե Ծիրանը” նաեւ հյուրասիրվեց

Երեկոն ուղեկցվեց հաճելի երաժշտությամբ

Երեկոն ուղեկցվեց հաճելի երաժշտությամբ

Հյուրերը

Հյուրերը

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

Արտասահմանցի հյուրերը, հայկական կոնյակով հիացած ու արբած էին

Արտասահմանցի հյուրերը, հայկական կոնյակով հիացած ու արբած էին

“Ոսկե Ծիրան” միջազգային 7-րդ ամենամյա կինոփառատոնի կինոաշխարհի ներկայացուցիչներն ու կինոման հյուրերը ֆիլմերի ընտրանուց բացի ծանոթացան լավագույն կոնյակներից մեկին

“Ոսկե Ծիրան” միջազգային 7-րդ ամենամյա կինոփառատոնի կինոաշխարհի ներկայացուցիչներն ու կինոման հյուրերը ֆիլմերի ընտրանուց բացի ծանոթացան լավագույն կոնյակներից մեկին

Կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Մեդվեդեւը

Կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Մեդվեդեւը

Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը

Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը

Արտասահմանցի հյուրերը թողեցին իրենց ստորագրությունները

Արտասահմանցի հյուրերը թողեցին իրենց ստորագրությունները

Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը

Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

Հյուրերից

Հյուրերից

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

“Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց

0
932 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: