08 Սեպտեմբեր 10
“ArtaSax”
Կայացավ քառյակի թանգարանային համերգը
Չորս սաքսոֆոնահարների ստեղծած “ArtaSax” քառյակը միահյուսում է ջազային, դասական, ժողովրդական ժանրերի երաժշտությունը: Երկար լռությունից հետո նրանք որոշել են համերգներ ու ելույթներ ունենալ: Սեպտեմբերի 7-ին Ժողովրդական արվեստի թանգարանում կայացավ քառյակի թանգարանային ելույթը:

Խմբի հիմնադիրներից Արմեն Հյուսնունցը պատմեց, որ թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանի առաջարկով են նվագում թանգարանում. “Որոշ ժամանակ մենք դադար էինք տվել, մոտ կես տարի համերգներ չենք ունեցել, հանդիսատեսի համար նորից նվագելու լավ առիթ էր”,- ասաց նա:
Ինչպես նշեց Արմեն Հյուսնունցը, “ArtaSax”-ը ստեղծվել է 2001 թվին, բայց ընթացքում ստեղծագործական ընդմիջումներ են ունեցել. “Ելույթներ բազմիցս ենք ունեցել, բայց թանգարանում առաջին անգամ է: Մթնոլորտն ուրիշ է, ավելի հանգիստ, անմիջական ու ջերմ է: Հիանալի նմուշներն էլ իրենց դրական էներգետիկան ունեն, որը մեզ վրա է անդրադառնում: Ուզում եմ, որ նման համերգներ, ոչ անպայման մեր մասնակցությամբ, հաճախ լինեն մեր աղտոտված մշակութային դաշտում”:

“ArtaSax”-ի նվագացանկում կան դասական, ժողովրդական, ջազային ստեղծագործություններ: Թանգարանային համերգի ընթացքում սաքսոֆոնահարները հնչեցրին Բախի, Վիվալդիի, Պիացոլայի, Կոմիտասի գործերը, ջազային մի քանի մշակումներ, իսկ վերջում չինական ռեք. “Փորձում ենք բազմաժանր լինել, որ հանդիսատեսը հասկանա, թե ինչ կարելի է նվագել սաքսոֆոնով”:

Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը Bravo.am-ին ասաց, որ թանգարանում սա առաջին համերգը չէ, բայց վերջինն էլ չի լինի. առաջիկայում այնտեղ կարող եք ունկնդրել Լիլիթ Պիպոյանին, “Շողակն” համույթին, նաեւ լարային ու վոկալային խմբերի. “Մեր թանգարանի գիտխորհուրդը որոշել է ակտիվացնել թանգարանի միջոցառումների թիվն ի հաշիվ նաեւ երաժշտական ծրագրերի: Այցելուները բացի թանգարանային նմուշները դիտելուց թանգարանի ներսում կկարողանան մասնակցել մշակութային անցուդարձի: “ArtaSax” քառյակի ելույթը դրա ապացույցներից մեկն է”:
Նշենք, որ “ArtaSax” սաքսոֆոնային քառյակի կազմում են Արմեն Հյուսնունցը (սոպրանո եւ ալտ-սաքսոֆոն), Դավիթ Նալչաջյանը (ալտ-սաքսոֆոն), Արսեն Սահակյան (ալտ եւ բարիտոն-սաքսոֆոն), Վահագն Գրիգորյանը (տենոր-սաքսոֆոն):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

“ArtaSax” սաքսոֆոնային քառյակը

Չորս սաքսոֆոնահարների ստեղծած “ArtaSax” քառյակը միահյուսում է ջազային, դասական, ժողովրդական ժանրերի երաժշտությունը
“ArtaSax”-ի նվագացանկում կան դասական, ժողովրդական, ջազային ստեղծագործություններ: Թանգարանային համերգի ընթացքում սաքսոֆոնահարները հնչեցրին Բախի, Վիվալդիի, Պիացոլայի, Կոմիտասի գործերը, ջազային մի քանի մշակումներ, իսկ վերջում չինական ռեք. “Փորձում ենք բազմաժանր լինել, որ հանդիսատեսը հասկանա, թե ինչ կարելի է նվագել սաքսոֆոնով”:

Երկար լռությունից հետո “ArtaSax” քառյակը որոշել է համերգներ ու ելույթներ ունենալ
Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը Bravo.am-ին ասաց, որ թանգարանում սա առաջին համերգը չէ, բայց վերջինն էլ չի լինի. առաջիկայում այնտեղ կարող եք ունկնդրել Լիլիթ Պիպոյանին, “Շողակն” համույթին, նաեւ լարային ու վոկալային խմբերի. “Մեր թանգարանի գիտխորհուրդը որոշել է ակտիվացնել թանգարանի միջոցառումների թիվն ի հաշիվ նաեւ երաժշտական ծրագրերի: Այցելուները բացի թանգարանային նմուշները դիտելուց թանգարանի ներսում կկարողանան մասնակցել մշակութային անցուդարձի: “ArtaSax” քառյակի ելույթը դրա ապացույցներից մեկն է”:
Նշենք, որ “ArtaSax” սաքսոֆոնային քառյակի կազմում են Արմեն Հյուսնունցը (սոպրանո եւ ալտ-սաքսոֆոն), Դավիթ Նալչաջյանը (ալտ-սաքսոֆոն), Արսեն Սահակյան (ալտ եւ բարիտոն-սաքսոֆոն), Վահագն Գրիգորյանը (տենոր-սաքսոֆոն):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
896 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
896 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: