06 Jul 2010
Տպել Տպել
 
“Auto Show 2010”

Ցուցահանդես են գնում ավտոսիրողները:)

Հայաստանում ավտոարդյունաբերություն չկա, բայց ավտոսիրողների բանակը չափազանց մեծ է: Ո՞վ է ցանկանում շքեղ, նրբաճաշակ ու հարմարավետ ավտոմեքենա ունենալ. դո՞ւ, նա՞, մյուսը… Դե այո, ո՞վ չի ցանկանում:)

Հնաոճ եւ պատմական ավտոմեքենաների ակումբը “Auto Show 2010”-ին հինգ ռետրո մեքենայով էր ներկայացել

Հնաոճ եւ պատմական ավտոմեքենաների ակումբը “Auto Show 2010”-ին հինգ ռետրո մեքենայով էր ներկայացել

“Auto Show 2010”-ը մեկնարկել է հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կազմակերպիչն է “LOGOS”  EXPO կենտրոնը, նպատակը` արտացոլել Հայաստանի ավտոմոբիլային ավտոշուկայի դրական դինամիկ աճը, ավտոսիրողներին  ծանոթացնել ավտոինդուստրիայի նորույթներին:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` ավտոսրահներ, մոտոսրահներ, տեխնիկական սպասարկում եւ մեքենաների վերանորոգում, վարձույթով մեքենաներ, աէրոգրաֆիկա, ավտոպահեստամասեր, ավտոքիմիա, կոսմետիկա, տրանսպորտ, բեռնափոխադրումներ, ավտովարկավորում, ավտոմեքենաների ապահովագրություն:

“Auto Show 2010”-ը ցուցահանդեսին մասնակցեւմ էր նաեւ Peugeot-n

Peugeot մակնիշի ավտոմեքենաները “Auto Show 2010”-ը ցուցահանդեսին

“Auto Show 2010”-ը կենտրոնի կազմակերպած երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն է: Առաջինը 2005 թվականին են իրականացրել: “Ճգնաժամի հետ կապված` այս ոլորտը մի փոքր պասիվ էր դարձել, բայց մեր ներքին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ժամանակը հասունացել է: Եթե հինգ տարի առաջ առաջին ցուցահանդեսին միայն Volkswagen բրենդն էր ներկայացել, ապա այս տարի մասնակիցները  հինգն են` Skoda, “Կարկոմավտո” ՍՊԸ,  Peugeot, Ford… Ցուցահանդեսի շքեղությունն ու յուրահատկությունն են ռետրո մեքենաները”,- Bravo.am-ին ասաց PR մենեջեր Արմինե Հակոբյանը:

Նա նշեց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այցելուներն էլ` բավական շատ. “Ներկայացված են նոր եւ արդեն ծանոթ մեքենաների մակնիշներ, աքսեսուարներ, պահեստամասեր, ավտոյուղեր, ավտոկոսմետիկա, թյունինգ, ավտովարկավորմամբ եւ ապահովագրմամբ զբաղվող ընկերություններ: Այս ոլորտը Հայաստանում այդքան էլ մեծ չէ. լինելով ավտոարդյունաբերություն չունեցող պետություն` միայն հիմնված է ներմուծողների վրա: Բայց մենք դիմել ենք բոլորին, մասնակցում են ամենակայունները, որ, կարծում եմ, շուտ են դուրս եկել ճգնաժամային իրավիճակից”:

Daewoo մակնիշի մեքենաները “Auto Show 2010”-ը ցուցահանդեսին

Daewoo մակնիշի մեքենաները “Auto Show 2010”-ը ցուցահանդեսին

Կնշվի դեղին “Մոսկվիչի” 50-ամյակը:)

Հնաոճ եւ պատմական ավտոմեքենաների ակումբը “Auto Show 2010”-ին հինգ ռետրո մեքենայով էր ներկայացել. 1941 թվականի արտադրության “ԶԻՍ 110”, 1939-ի “Օpel Kapitan”, 1955-ի “Պոբեդա”, ինչպես նաեւ “Մոսկվիչ” ու “ԶԻՄ”: Ակումբի նախագահ Լեւոն Հովակիմյանն այս տարի իր դեղին “Մոսկվիչի” 50-ամյակն է նշելու:):

Ռետրո ավտոմեքենաների ակումբը գործում է 2007 թվականից, մոտ հարյուր հնաոճ մեքենա ունի: “Շատ մարդիկ ունեն նման մեքենա, բայց չգիտեն, որ ակումբ գոյություն ունի: Ընկնում եմ մարզերով, գյուղերով ու գտնում ավտոները: Մենք չենք գնում դրանք, պարզապես մարդկանց ընդգրկում ենք ակումբի մեջ: Նախանցյալ տարի Գյումրիում ենք ման եկել ու գտել:): Անգամ 70 տարեկան հին մեքենաներ ունենք”,- նշեց Լեւոն Հովակիմյանը: Ի դեպ, նրա դեղին “Մոսկվիչ”-ը թանգարանային նմուշ չի, մեծ հաճույքով վարում է:):

“Կարկոմավտո” ՍՊԸ տաղավարը

“Կարկոմավտո” ՍՊԸ տաղավարը

“Auto show 2010”-ը կգործի մինչեւ հուլիսի 5-ը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, տեղեկատվական հովանավորն է նաեւ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի նախագծերից  AUTO.AM կայքը` Հայաստանի ազգային ավտոպորտալը: Կազմակերպիչները հուսով են` Հայաստանը ձգտում է վերջնականապես դուրս գալ ճգնաժամից, ու մյուս “Auto show”-ն հինգ տարի հետո չի լինի:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի եւ Կարեն Անտոնյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     637 Դիտումներ
Հաջորդ
“Արեւներ”

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“Խաչագողի հիշատակարանը”
Րաֆֆու հանրահայտ վեպն արդեն էկրանավորված է
կարդալ...
 
More news
 
Աստղերի «Առաջին քայլերը»
Ներկայացանում է «Ե՞ս Yes » ամսագիրը
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը
կարդալ...
Մկրտիչ Արզումանյան
«Կարգին սերիալ»-ը թարմություն կբերի
կարդալ...
Salsa Մեգա Master
Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)
կարդալ...
“ArtaSax”
Կայացավ քառյակի թանգարանային համերգը
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
karne
 
AnJeL
 
astghik92
 
17
 
ARKADI055
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by