04 Փետրվար 10
“Բանգլադեշ”
 
 
0
Իմպրովիզ հումոր` Հ1-ի եթերում

Այս ամիս Հ1-ի եթերում կհայտնվի “Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուն հայ հայտնիների մասնակցությամբ: Գլխավոր կերպարներն են Լեւոն Հարությունյանը, Խորեն Լեւոնյանը եւ Արման Սարգսյանը: Ամեն հաղորդում ունենալու է իր celebrity հյուրերը, ովքեր կհայտնվեն ոչ սովորական իրավիճակներում:

Karen Giloyan, Levon Harutyunyan and Khoren Levonyan
Կարեն Գիլոյան, Լեւոն Հարությունյան եւ Խորեն Լեւոնյան


“Բանգլադեշը” հումորային ծրագիր է` հիմնված միջազգային հայտնի ֆորմատի վրա, 2004 թվականից հեռարձակվում է տարբեր երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Հաղորդման` բնակարանի նմանությամբ տաղավարը բոլոր երկրներում գրեթե նույնն է, պարզապես, օրինակ` պատին փակցված  Սիրուշոյի նկարը հայկական տաղավարի առանձնահատկություններից մեկն է:):

Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում` Բանգլադեշում, երկու ոչ հարազատ եղբայրներ Լեւոն Հարությունյանն ու Արման Սարգսյանն են ապրում. Արմենը մի քանի օրով էր եկել գյուղից, բայց մնացել է ընդմիշտ: Այս երկու հիմնական կերպարներին յուրաքանչյուր հաղորդման ընթացքում կմիանան հարեւան, ընկեր, սիրուհի, աղջիկ, հայր, մայր…

Levon Harutyunyan and Arman Sargsyan
Լեւոն Հարությունյանն ու Արման Սարգսյանն իրենց բնակարանում


“Ոչ ոք չգիտի` ինչ է լինելու, իմպրովիզացիա է: Դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը պետք է հետեւի գետնին դրված էկրաններին, որովհետեւ մոդերատորի կողմից հերոսներին առաջադրվող խնդիրները երեւալու են էկրանին: Կարծում եմ` շատ հետաքրքիր, զվարճալի ու հումորային է լինելու ամեն ինչ: Փորձում ենք հումորի նոր որակ տալ”,- ասաց ռեժիսոր, Հ1-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Hrach Qeshishyan
Հ1 հեոուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյան


Սցենարի հեղինակը Արտակ Արզումանյանն է, ով հումոր չի գրում “Բանգլադեշի”   համար. հումորը մասնակիցների իմպրովիզներն են: “Հայկական հումոր է լինելու, բայց միջազգային ֆորմատ է: Անցյալ տարի սկսեց հեռարձակվել Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ, այս տարի էլ Հ1-ը նախաձեռնեց: Սցենար որպես այդպիսին չկա, ընդամենը ուղղություններ եմ տալիս: Կազմակերպիչների հետ մտածում ենք՝ ինչ իրավիճակների մեջ դնենք հերոսներին, որ կարողանան ուրախ ու ծիծաղելի իմպրովիզացիաներ անել”,- ասաց Արտակ Արզումանյանը:

Artak Arzumanyan
“Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուի սցենարի հեղինակ Արտակ Արզումանյան


Սցենարիստը չգիտի` ինչքան կապրի հաղորդաշարը, բայց մեծ աշխատանք են տարել, ու հուսով է` երկար կյանք կունենա. “Քանի որ իմպրովիազացիա է, վերջը չի երեւում: Դա կլինի այն ժամանակ, երբ մասնակիցները սպառվեն: Միջազգային տարբերակներում, երբ մասնակիցներն իրենց սպառում են, նրանց ուրիշներն են փոխարինում: Բայց Լեւոնն ու Արմանը այնքան մեծ պոտենցիալ ունեն, որ դեռ նման պլաններ չկան”:

“Բանգլադեշում տան գները ոնց են թանկանալու…”

 Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանը
Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանը


“Բանգլադեշի” գլխավոր հերոս Լեւոն Հարությունյանն իր նոր` Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանի կահավորանքը շատ է հավանել: “Մինչեւ հիմա վարձով եմ մնում, իմ տնից լավն է:) : Չգիտեմ` ինչ է լինելու, ընթացքում խնդիրները տալու են: Հուսով եմ` սրանից լավ բան կստացվի, իսկ եթե` ոչ, նախապես ներող եղեք, իսկ եթե ստացվի, տեսեք` ինչ եք անում, եթե ձեռքներդ փող կա... Այ հեն ա ախպերս, որ հեչ հույս չի ներշնչում: Ինչքան գիտեմ, գյուղից է եկել, բայց հեչ գյուղացու տեսք չունի: Երեւի գյուղի ինտելեգենցիայից է ու ուսուցիչ կլինի, որ եկել է վերապատրաստման: Պատկերացնու՞մ ես` այս հաղորդումից հետո Բանգլադեշում տան գները ոնց են թանկանալու”,- ասաց Լեւոն Հարությունյանը:

“Այո, աղջիկ ջան, Կնդլո գյուղից եմ եկել, հավերժ մնալու եմ Լեւոնի տանը, թեեւ ասել եմ, որ մի շաբաթ եմ մնալու: Այս ամենը շատ է դուր գալիս, շորերս` ամենաշատը”,- “անկեղծացավ” նախկին «32 ատամ»-ցի Արման Սարգսյանը:

Խորեն Լեւոնյանը “Բանգլադեշի” մոդերատոր-հաղորդավարն է: Լեւոն Հարությունյանն էլ կատակեց կամ ոչ, որ Խորենի համար է եկել:) : “Պետք է խնդիրներ տամ, որ մեր արտիստներն իրականացնեն իմպրովիզացիայի տեսքով: Եթե տեսնեմ` Լեւոնը էլ չի կարողանում (Լեւոնը կողքին էր), չէ, Արմանը չի կարողանում, իմ կողմից խնդիրներ կտամ, բայց հիմնականում սցենարով ենք աշխատելու: Սցենարին էլ նոր եմ ծանոթացել, այս հաղորդման մեջ ձկնորսության եմ ուղարկելու”:

Khoren Levonyan
Խորեն Լեւոնյանը որպես “Բանգլադեշի” մոդերատոր-հաղորդավար


Լեւոնի եւ Արմանի տունը առաջինը “շնորհավորեցին” երգչուհի Շուշան Պետրոսյանն ու մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Թեման` ձկնորսություն, Կարեն Գիլոյանը ձկնորսի դերում է, Շուշան Պետրոսյանն էլ բնապահպանական տեսչությունից է, որսագողերին է հայտնաբերում:

Կարեն Գիլոյանը նախքան նկարահանումներն ասաց, որ մութ սենյակում է հայտնվել. “Չգիտեմ` ինչ է կատարվելու: Ճիշտ է, առաջինի էֆեկտը լավն է լինում, բայց առաջինի գործը ամենադժվարն է միշտ: Հետո մյուսները քեզ կնայեն ու քո սխալների վրա կսովորեն”: Թեման ձկնորսությունն է, ձուկ որսալն էլ Գիլոյանի տարերքն է. “Ախալքալաք գնալու ճանապարհին փոքր գետ կա, ամեն անգամ ձուկ եմ բռնում, հետո նոր ճանապարհս շարունակում: Եղել է, որ լավ ձկներ եմ բռնել. ես լավ ձկնորս եմ”,- ասաց Կարեն Գիլոյանը:

Karen Giloyan
Կարեն Գիլոյանը Լեւոն Հարությունյանի բնակարանում


Նախկին “32 ատամ”-ցի Արման Գեւորգյանը եւս ցուցադրելու է իր “շնորհքը” . հաղորդումներից մեկի հյուրն է լինելու: “Մեծ հույսեր, մեծ ակնկալիքներ ունեմ, ու ներքին ձայնս հուշում է, որ շատ հետաքրքիր, բովանդակալից, հումորով լի շոու է լինելու: Հայկական մյուս հումորային ծրագրերից տարբերվում է, մի քիչ այլ ֆորմատի է. տեղում հերոսների ականջներին հուշվում է` ինչ պետք է անեն”,- ասաց Արման Գեւորգյանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Դերասաններ Խորեն Լեւոնյանն ու Լեւոն Հարությունյանը

Դերասաններ Խորեն Լեւոնյանն ու Լեւոն Հարությունյանը

Շուշան Պետրոսյանն ու Լեւոն Հարությունյանը շոուի նկարահանմանը

Շուշան Պետրոսյանն ու Լեւոն Հարությունյանը շոուի նկարահանմանը

Կարեն Գիլոյանը Լեւոն Հարությունյանի բնակարանում

Կարեն Գիլոյանը Լեւոն Հարությունյանի բնակարանում

Լեւոն Հարությունյանն ու Արման Սարգսյանն իրենց բնակարանում

Լեւոն Հարությունյանն ու Արման Սարգսյանն իրենց բնակարանում

Լեւոն Հարությունյանն իր նոր` Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանում

Լեւոն Հարությունյանն իր նոր` Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանում

Խորեն Լեւոնյանը որպես “Բանգլադեշի” մոդերատոր-հաղորդավար

Խորեն Լեւոնյանը որպես “Բանգլադեշի” մոդերատոր-հաղորդավար

Լեւոն Հարությունյան

Լեւոն Հարությունյան

“Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուի սցենարի հեղինակ Արտակ Արզումանյան

“Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուի սցենարի հեղինակ Արտակ Արզումանյան

Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանը

Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանը

Կարեն Գիլոյան

Կարեն Գիլոյան

Կարեն Գիլոյան, Լեւոն Հարությունյան եւ Խորեն Լեւոնյան

Կարեն Գիլոյան, Լեւոն Հարությունյան եւ Խորեն Լեւոնյան

Խորեն Լեւոնյան

Խորեն Լեւոնյան

Խորեն Լեւոնյանը պատասխանում է Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայանի հարցերին

Խորեն Լեւոնյանը պատասխանում է Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայանի հարցերին

Արմեն Սարգսյան եւ Հասմիկ Ղարիբյան

Արմեն Սարգսյան եւ Հասմիկ Ղարիբյան

Արման եւ Լեւոն Հարությունյան

Արման եւ Լեւոն Հարությունյան

Կարեն Գիլոյանը շոուի նկարահանմանը

Կարեն Գիլոյանը շոուի նկարահանմանը

Հ1 հեոուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյան

Հ1 հեոուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյան

“Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուի նկարահանող խումբը

“Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուի նկարահանող խումբը

0
2810 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: