06 Սեպտեմբեր 10
“E.C.H.O.E.S.”
 
0
Ջազը ազգություն չի ճանաչում

«Ջազ-երաժշտության ասպարեզում շատ հեշտ է համագործակցել այլազգի ջազմենների հետ` լինի ամերիկացի, ճապոնացի, թե ռուս, քանզի ջազի լեզուն եւ ստանդարտները բոլորի մոտ նույնն են: Օրինակ, ինչու՞ չէ, կարելի է
ջազ-երաժշտություն գրել դուդուկի համար»,- ասում է հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը, ով իր ղեկավարած “E.C.H.O.E.S.” սեքստետով առաջին անգամ Հայաստան է ժամանել համերգների:

Քրիստոֆ Լըլուալ
Հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը

Երեկ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի դահլիճում “E.C.H.O.E.S.” ջազ-սեքստետի առաջին ելույթն էր: Քրիստոֆ Լըլուալն իր խմբով կնվագի ոչ միայն Երեւանում, այլեւ Սպիտակում եւ Վանաձորում: Այս համերգաշարի կազմակերպիչն է ֆրանսիական “AJMI”-ին (Association for Jazz Improvised Music), «Ֆրանսիայում Հայաստանի օրեր 2007»-ը՝ ֆրանսիական դեսպանատան եւ Արամ Խաչատրյան հիմնադրամի աջակցությամբ:

Քրիստոֆ Լըլուալը ծնվել է Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում: Ասում է, թե ճանաչում է Եվրոպայում հայտնի հայ ջազմեններից Լեւոն Մինասյանին, Տիգրան Համասյանին, դե իհարկե, շանսոնյե Շարլ Ազնավուրին: Լըլուալը հույս ունի, որ հայաստանյան մեկշաբաթյա համերգների ժամանակ հանդիպելու է բազմաթիվ հայ ջազմենների. «Ես կարծում եմ, այս 7 օրվա ընթացքում մենք ոչ միայն կշփվենք հայ ջազ նվագողների հետ, այլեւ միասին կնվագենք: Սա դեռ առաջին օրն է, ինչ Երեւանում ենք»:

 “E.C.H.O.E.S.”
Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

Կովկասում ջազի կենտրոնը Հայաստանն է

Կովկասում ջազ-երաժշտության կենտրոնը Երեւանն է համարվում: Երեւանն անվանում են ջազի մայրաքաղաք Նյու-Յորքից հետո:

«Հայկական ջազ-երաժշտությունը ավանդական կովկասյան լեռնային երաժշտություն է: Շատ բաներ կան վերցնելու եւ բացահայտելու հայկական ջազ-երաժշտության մեջ: Իմ խումբը՝ “E.C.H.O.E.S.” սեքստետը ավանդական ջազ բենդ է՝ սաքսաֆոնով, կլառնետով, դաշնամուրով, կոնտրաբասով, հարվածային գործիքներով ու շեփորով»,-պատմում է Լըլուալը եւ ավելացնում, որ այժմ ջազի մեջ տարածված է խառնել եւ միաձուլել ոչ ավանդական ջազ երաժշտությունը:

Ֆրանսիացիներից բաղկացած “E.C.H.O.E.S.” սեքստետը Քրիստոֆի ղեկավարած երկրորդ ջազ սեքստետն է, սակայն առաջին խումբն է, որի համար ամբողջ երաժշտությունն ինքն է գրում: Խմբի անվանումը՝ “E.C.H.O.E.S.”-ը վերջիններիս երաժշտական ստեղծագործության անվանումն է (Extended Composition Heard On Evolutive Swing):

Քրիստոֆ Լըլուալ
Ջազմենը Կովկասում ջազ-երաժշտության կենտրոնը Երեւանն է համարվում

«Մենք ողջ համերգի ժամանակ նվագում ենք շատ երկար, անվերջանալի երաժշտություն, որի ընթացքում անընդհատ փոփոխվում են մեղեդիները: Մենք նվագում ենք անդադար մինչ ավարտը: Այդ իսկ պատճառով խումբն անվանել ենք “E.C.H.O.E.S.”, այսինքն extended (անվերջ, տեւական) եւ evolutive (զարգացող)»,- բացատրում է Լըլուալը:

“E.C.H.O.E.S.”-ի պրոդյուսերը ֆրանսահայ Աստղիկ Ջոլակյանն է: Աստղիկը շատ է կարեւորում Սպիտակում եւ Վանաձորում կայանալիք համերգները. «Մենք շատ ուրախ ենք հայաստանյան այս համերգաշարի համար եւ հույս ունենք, որ սա վերջինը չի լինի: Եթե հրավիրեն, կրկին կգանք»:

Այսօր Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդը համերգով հանդես կգա նաեւ «Մալխաս» ջազ-ակումբում:

Տեքստը եւ լուսանկարները` Լուսին Moon Պառավյանի /Bravo.am/

“E.C.H.O.E.S.” ջազ-սեքստետի առաջին ելույթը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդը

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդը

Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

“E.C.H.O.E.S.” ջազ-սեքստետի առաջին ելույթը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

“E.C.H.O.E.S.” ջազ-սեքստետի առաջին ելույթը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը

Հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդը

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդը

Քրիստոֆ Լըլուալն իր խմբով կնվագի ոչ միայն Երեւանում, այլեւ Սպիտակում եւ Վանաձորում

Քրիստոֆ Լըլուալն իր խմբով կնվագի ոչ միայն Երեւանում, այլեւ Սպիտակում եւ Վանաձորում

Քրիստոֆ Լըլուալը ծնվել է Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում

Քրիստոֆ Լըլուալը ծնվել է Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում

Հայաստանյան մեկ շաբաթյա համերգների ժամանակ Քրիստոֆ Լըլուալը հանդիպելու է բազմաթիվ հայ ջազմենների

Հայաստանյան մեկ շաբաթյա համերգների ժամանակ Քրիստոֆ Լըլուալը հանդիպելու է բազմաթիվ հայ ջազմենների

Ջազմենը Կովկասում ջազ-երաժշտության կենտրոնը Երեւանն է համարվում

Ջազմենը Կովկասում ջազ-երաժշտության կենտրոնը Երեւանն է համարվում

Հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը

Հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը

Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

Կայացավ Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդի համերգը

0
986 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: