08 Feb 2010
Տպել Տպել
 
“Pre&Post”

Հոգեվիճակներ լուսանկարներով ըստ Սոսե Հովսեփյանի

Փետրվարի 6-ին AJZ – ում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որի հեղինակը 26-ամյա Սոսե Հովսեփյանն  է: Նա աշխատում է IT ոլորտում, լուսանկարչությամբ սկսել է զբաղվել մոտ 2 տարի առաջ:  Երբեւէ չի հաճախել լուսանկարչական դասընթացների, բայց, իր խոսքերով, լուրջ է մոտենում այս գործին:

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Հեղինակի առաջին ցուցահանդեսի լուսանկարների մեծ մասը սեւ ու սպիտակ էին, ինչը հեղինակը կապում է լուսանկարների հանդարտության ու մենության հետ. “Ֆոտոներում հիմնականում իմ հոգեվիճակն եմ ներկայացրել: Սեւ ու սպիտակ նկարները պասիվ հոգեվիճակ են արտահայտում, կան նաեւ  նկարներ, որոնք գունավոր են, ակտիվ ու շարժուն”,– ասաց իր ֆոտոխցիկից անբաժան լուսանկարչուհին:

“Pre&Post” ցուցահանդեսին

“Pre&Post” ցուցահանդեսին

“Pre&Post” (“Մինչ եւ հետո”) անվանումը կրող ցուցահանդեսում Սոսե Հովսեփյանը ներկայացրել էր 16 լուսանկար, եւս 20 ֆոտո ցուցադրվում էր slide-show տարբերակով: Աշխատանքների մեծ մասը Սոսեն լուսանկարել էր Երեւանում, մնացածը` Վրաստանում:

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

“Ֆոտոներում շատ գեղեցիկ զգայական աշխարհ կար, նաեւ կնոջ “հայացքն” էր երեւում: Քանի որ սեւ ու սպիտակ էին, լույս ու ստվերի խաղը բավական հետաքրքիր էր: Ինձ շատ դուր եկավ կապույտ երկնքում ծածանվող լվացքը. գույների խաղը տպավորիչ էր”,- նկատեց ներկաներից Մարիամը:

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Մեկ այլ այցելու` Նարեկը, հավանել էր մի քանի լուսանկար, որոնցից առանձնացրեց վարագույրի ետեւից լուսանկարած ֆոտոն. “Լավ գործեր են, բայց դեռ երկար ստեղծագործական ճանապարհ պետք է անցնի ու աշխատանքային փորձ ունենա, որ տարբերվի իր լուսանկարներով”,- ասաց ցուցահանդեսի հյուրը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     790 Դիտումներ
Հաջորդ
Gaucho

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by