10 Սեպտեմբեր 10
“ReAnimania 2010”
 
0
5 օր կշնչենք անիմացիայով:)

Մինչեւ սեպտեմբերի 13-ը Երեւանի կինոթատրոններում ու “Կասկադ”-ում հասցրու դիտել անիմացիոն ֆիլմերի բավական հետաքրքիր ընտրանի:):
Երեկ` սեպտեմբերի 9-ին “ReAnimania”-ի երկրորդ հայտնությունն էր: Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում:

“ReAnimania”
Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների: “Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը, “Ardman”-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Դեյվիդ Սփրոքսթոնը եւ շատ այլ հյուրեր անցան կարմիր գորգով: Նրանց ողջունեցին անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին եւ գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը:

Վրեժ Քասունին ուրախությամբ նշեց. ““ReAnimania”-ն կայանում է` չնայած բազմաթիվ ֆինանսական, ճգնաժամային խնդիրների: Համոզված եմ` այս գեղեցիկ տոնը, որի համար քրտնաջան աշխատել ենք մի ամբողջ տարի, բոլորիդ ուրախություն ու խինդ կպարգեւի: Մեր նպատակն է` “ReAnimania”-ի օրերին մեր քաղաքը ապրի, շնչի ու ոգեշնչվի անիմացիայով”:

Vrej Qasuni
Անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրենը փորձեց աճպարարություն էլ անել:). “ReAnimania”-ի մեկնարկային ֆիլմ էր ընտրվել Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի համատեղ արտադրության “Աճպարարը” անիմացիոն ֆիլմը:

“ReAnimania”-ին մասնակցելու հայտ այս տարի ներկայացրել է 45 պետություն, որ նախորդից 10-ով ավել է: Մրցութային ծրագրերն են` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային եւ կրթական: Կարճամետրաժ ֆիլմի լավագույն երաժշտությունը կորոշեն Լիլիթ Պիպոյանը, Արթուր Իսպիրյանն ու Արսեն Գրիգորյանը` Մրոն:

Երեւանյան պրեմիերաների մեջ մտնում են “Աճպարարը”, “Բուգին”, ով սառնարյուն եւ դաժան վարձու մարդասպան է, ֆիլմում կանայք, ալկոհոլ, փամփուշտներ կան, սեւ հումոր, 2D ֆոներ եւ 3D գրաֆիկա: Այսօր “Մոսկվա” կ/թ-ում կկայանա 2009 թվականի ռուսական արտադրության “Առաջին ջոկատ”-ի պրեմիերան. Հայրենական պատերազմ եւ, իհարկե, Կարմիր Բանակի հույս Նադյա:):

Lusine Qasarjyan
“ReAnimania” ՄԱԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը

“Հայկական ներկապնակ” խորագրի ներքո հուշ-երեկո կանցկացվի. մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է լինելու` “Աղվեսագիրք”, “Կիկոս”, “Քաջ Նազարը”, “Դաս”, “Քամին”…

Այսօր երեկոյան Երեւան կժամանի ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը: Կաննի կինոփառատոնում “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգում հաղթանակած “Շների կղզի” ֆիլմի հատուկ ցուցադրությունն է լինելու:

MarAni. Անիմացիայի շուկա

«Մոսկվա» կ/թ-ի երկրորդ հարկում MarAni ֆորումի մասնակիցներն երեք օրվա ընթացքում ցուցահանդեսի տաղավարներում կներկայացնեն իրենց ընկերություններն ու արտադրանքը: Բիզնես-ֆորումը հայկական անիմացիան միջազգային շուկա եւ համաշխարհային բիզնես-ասպարեզին ներկայացնելու հրաշալի հարթակ է: Ֆորումի շրջանակներում կանցկացվի նաեւ ԱՆԻՏԱ (Հայաստանի անիմացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ)  գագաթաժողովը, կքննարկվի Հայաստանում անիմացիայի եւ ՏՏ ոլորտի ընթացիկ իրավիճակը, կորոշվի շուկայի զարգացման ռազմավարությունը:

“ReAnimania”
Գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզը

Վարպետության դասընթացները “ReAnimania”-ի ընթացքում անպակաս են լինելու: Կինոփառատոնի այս տարվա հետաքրքիր նորամուծությունն են  ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները: “Կասկադ”-ում “Սիտան բլյուզ է երգելու”, “Բրենդանի եւ Քելզի գաղտնիքը” կբացահայտվի, ու “Գիշատիչների ճգնաժամը” կցուցադրվի:):

Ի դեպ, որպես “ReAnimania” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի փակման ֆիլմ է ընտրվել 2010 թվականի արտադրության “Սասնա Ծռեր”: Անիմացիոն ֆիլմը նկարահանվել է “Սասնա Ծռեր” էպոսի հիման վրա, ռեժիսորը Արման Մանարյանն է:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կայացավ “ReAnimania” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի բացումը

Կայացավ “ReAnimania” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի բացումը

Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

“Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրենը փորձեց աճպարարություն էլ անել:)

Դրվագ ”Աճպարարը” անիմացիոն ֆիլմից

Դրվագ ”Աճպարարը” անիմացիոն ֆիլմից

Դրվագ ”Աճպարարը” անիմացիոն ֆիլմից

Դրվագ ”Աճպարարը” անիմացիոն ֆիլմից

Դրվագ ”Աճպարարը” անիմացիոն ֆիլմից

Դրվագ ”Աճպարարը” անիմացիոն ֆիլմից

Անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին ու գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը

“ReAnimania”-ի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի մենեջեր Հրաչուհի Բարսեղյանը

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների

Գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզը

Գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզը

Կայացավ “ReAnimania” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի բացումը

Կայացավ “ReAnimania” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի բացումը

“Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը

“Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը

Անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին

Անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների

“ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների

“Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը

“Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը

“ReAnimania” ՄԱԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը

“ReAnimania” ՄԱԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը

Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում

0
2222 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: