×


10 սեքս-կանոն, որոնք դուր կգան տղամարդկանց

Վերջերս աչքովս ընկան լեգենդար «Սեքսը մեծ քաղաքում» (Sex & the City) սերիալի ամենահանդուգն կերպարի՝ Սամանտայի կանոնները սեքսի մասին: Թերեւս, նրա դեպքում ավելի ճիշտ է ասել՝ «անկանոնները» սեքսի մասին: Սամանտայի լավագույն, ամենասեքսուալ գծերն էին նախանձելի հումորը, վեհապանծ սիրուն չհավատալն ու տղամարդկանց նկատմամբ դրական թեթեւությունը, որով նա փայլատակում էր յուրաքանչյուր դրվագում: Անկանոն կանոններից որոշներն իմ դուրն էլ եկան ու որոշեցի համաձայնել, չհամաձայնել, վերլուծել ու սեքս-կաննոներ առաջարկել նաեւ իմ կողմից:

Նախ լսենք մեծն Սամանտա Ջոնսին:

1. Տղամարդը միեւնույն թեթեւությամբ լքում է թե՛ այն կնոջն, ում հետ առաջին ժամադրությանն է սեքսով զբաղվել, թե՛ նրան, ով տասներորդ ժամադրությանն է հանձնվել:

Միանգամայն համաձայն եմ: Ու ասեմ ավելին.

*Տղամարդը, որպես կանոն, իրոք թեթեւությամբ է լքում, քանզի հետաքրքրությունը կորցնելուց հետո մնալու ոչ մի շարժառիթ չունի՝ ոչ էմոցիոնալ, ոչ փիլիսոփայական, ոչ տրամաբանական:

*Եթե տղամարդը որոշի լքել, նրան չեն կանգնեցնի նույնիսկ երեխան ու զագսի վկայականը, ուր մնաց թե առաջին կամ վեցերորդ հանդիպմանն արված սեքսը:

*Այնպես որ սեքսի փաստի վրա գերկենտրոնացման փոխարեն կենտրոնացեք անբռնազբոս շփման ու սեքսի վիրտուոզ կատարման վրա:

2.Սեքսուալությունն այն գործիքն է, որի միջոցով ես տղամարդու ուշադրությունն ինձ վրա եմ բեւեռում, իսկ հետո արդեն գրավում եմ անհատականությամբ:

Մասամբ համաձայն եմ, բայց հուշեմ ավելին.

*Տղամարդկանց մեծագույն մասին հնարավոր ու նույնիսկ պետք է գրավել սկզբում աչք չծակող, բնական սեքսուալությամբ, հետո նոր ցուցաբերել ինտելեկտ, նրա վրա պարբերական կենտրոնացում ու նրա էգոյի շոյում:

*…Եվ, իհարկե, հումոր: Ամեն րոպե՝ հումոր: Ոչ մի քայլ առանց հումորի:

3. «Սեքսով չզբաղվել առաջին հանդիպմանը» կանոնը հորինել են այն կանայք, որոնց ոչ ոք չի ցանկանում միայն նրա համար, որ փչացնեն այն կանանց տրամադրությունն, ում ցանկանում են բոլորը:

*Համաձայն չեմ: «Սեքսով չզբաղվել առաջին հանդիպմանը» կանոնը հորինել են կույս կանանց միավորման անդամները՝ բարեփոխելու համար «սեքսով չզբաղվել եւ ոչ մի հանդիպմանը» կանոնը:

*Համաձայն եմ: Սեքսով զբաղվելու վրա սահմանափակումներ դնում են այն կանայք, ովքեր չեն դիմանում սահմանափակումներ չդնողների մրցակցությանը:

4.Սեքսն այն է, ինչ տեղի է ունենում երկու իրար սիրող մարդկանց կամ երկու՝ սեքսը սիրող մարդկանց միջեւ:

Լիովին համաձայն եմ: Պնդեմ ավելին.

*Պետք չէ փորձել հասկանալ սեքս սիրողների սեքսը ու պետք չէ ծաղրել սեր սիրողների սեքսը: Եվ հակառակը: Հանգի՛ստ թողեք սիրով զբաղվողներին ու է՛լ ավելի հանգիստ թողեք սեքսով զբաղվողներին: Զբաղվե՛ք ձեր սեփական սիրով ու սեքսով:

*Առանց սիրո սեքսն ավելի հնարավոր է, քան առանց սեքսի սերը: Կամայական առանց սեքսի սիրո մեջ ծուղակներ փնտրեք:

5.Վաղ, թե ուշ բոլոր ամուսնացած մարդիկ դադարում են սեքսով զբաղվել:

Միանշանակ համաձայն եմ. 

*Վաղ, թե ուշ դադարում են սեքսով զբաղվել բոլորը՝ ամուսինները, սիրեկանները, սիրահարներն ու ընկերները:

*Բայց դա չի նշանակում, որ պետք է չամուսնանալ, չսիրահարվել, հրաժարվել սիրեկաններից կամ լավագույն ընկերներից: 

Խոստացված 5 լրացուցիչ կանոններն՝ անձամբ իմ կողմից.

*Ցանկացած, նույնիսկ ամենաանհեռանկարային սեքսի դեպքում կինը 0,01վայրկյանով պատկերացնում է, թե ինչպիսին կլինի տվյալ տղամարդը մշտական զուգընկերոջ դերում: Իմաստուն կանայք այդ միտքը երբեք չեն բարձրաձայնում, նույնիսկ հենց նրա հետ ամուսնությունից հետո:

*Բացարձակ կարեւոր չէ, թե որտեղ, որերորդ օրն ու ինչ տեւողությամբ է գրանցվում սեքսը տվյալ տղամարդու հետ, կարեւորը, որ այն շնչահեղձ անի ձեզ: Դա հազվագյուտ գեղեցկություն է, մի փչացրեք այն՝ տեղ, օր եւ ժամ հաշվելով:

*Նախքան սեքսը պարեք տղամարդու հետ եւ դուք պատկերացում կկազմեք ձեզ սպասվող սեքսի ճակատագրի 80%-ից:

*Անսպասելի սեքսի հաջորդ օրը մի պատասխանեք նրա առաջին հեռախոսազանգին: Արձագանքեք երկրորդին: Ուղղակի:

*Հումորով վերաբերվեք վերը նշված բոլոր կանոններին, ինչպես նաեւ սեքսին եւ, իհարկե, տղամարդկանց առհասարակ:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport