×


10 անսովոր վայր` սեքսով զբաղվելու համար :)

Եթե անգամ քեզ հարմարավետ է անկողնում սեքսով զբաղվելը, միեւնույն է, պետք է թարմացնել ու հետաքրքրություններ ավելացնել սեռական կյանքում: Մասնագետները վկայում են, որ էքստրեմալ զգացողությունները համադրելով հաճույքի հետ` կարելի է էլ ավելի ամրապնդել սեռական հարաբերությունները: Ձեզ ենք  ներկայացնում 10 ամենահետաքրքիր ու էքստրեմալ վայրերը, ուր ցանկության դեպքում կյանքում գոնե մեկ անգամ կարելի է սեքսով զբաղվել:

Անսովոր վայրեր սեքսով զբաղվելու համար


Մեքենայում

Ինտերնետային հարցումների արդյունքում սեքսով զբաղվելու ամենացանկալի տեղերից մեկը մեքենան է: Քաղաքից դուրս մեկնելիս անակնկալ կերպով կայանեք մեքենան որեւէ հարմար վայրում եւ անմոռանալի րոպեներ պարգեւեք ձեր զուգընկերոջը: Մեքենայի հետեւի հատվածը հատկապես հարմար է սեքսով զբաղվելու համար:

Տանիքում

Այս տարբերակն ամենաէքստրեմալներից մեկն է համարվում, մանավանդ երբ զույգերից մեկը բարձրությունից վախենում է. վախը, վտանգի զգացողությունը առավել զգացմունքային կդարձնի սեքսը, իսկ օրգազմը՝ յուրահատուկ եւ տպավորիչ: Տանիքում կարելի է գտնել հարմարավետ, գեղեցիկ տեսարանով ու, իհարկե, ապահով տարածք ու տրվել զգացմունքներին:

Անսովոր վայրեր սեքսով զբաղվելու համար


Զուգարանում

Շատերի համար սա հակահիգիենիկ տարբերակներից է, եւ ոչ բոլորը պատրաստ կլինեն դրան: Այնուամենայնիվ, անսովոր տարբերակներ նույնպես պետք է փորձել: Այսպիսով, հրավիրեք ձեր զուգընկերոջը որեւէ ռեստորան եւ գործեք հետեւյալ սցենարով. աղջիկը գնում է թարմացնելու շպարը, մեկ րոպե անց տղամարդը հետեւում է նրան: Զուգարանում սեքսով պետք է զբաղվել կարճ՝ 10 րոպե, ապա վերադառնալ սեղանի մոտ, այլապես մատուցողները կկարծեն, թե սնվել եք առանց վճարելու :):

Կինոթատրոնում

Կինոթատրոնը բոլոր ժամանակներում հայտնի է որպես համբուրվելու համար հարմար վայր: Սակայն սեքսը կինոթատրոնում ոչ պակաս հարմար ու էքստրեմալ է: Տոմսերը հարկ է գնել ամենավերջին շարքում, կամ VIP տարածքում, ուր նաեւ հարմարավետ է բազմոցի առկայության առումով: Ֆիլմը պետք է լինի անհետաքրքիր, որպեսզի մարդիկ կինոթատրոնում շատ չլինեն: Դիրքերի ընտրության հնարավորություն չկա, կինը պետք է նստած լինի տղամարդու գիրկը դեմքով դեպի էկրանը: Իսկ ահա ձայների առումով պետք է ազատ լինել, որովհետեւ հավանականությունը քիչ է, որ ձեզ կլսեն :

Անսովոր վայրեր սեքսով զբաղվելու համար


Վերելակում

Վերելակ ստեղծողներն անշուշտ ենթադրել են, որ այն կօգտագործվի նաեւ այլ նպատակներով: Իսկ նրանք, ովքեր վախենում են բացահայտվելուց, հատուկ նրանց համար ստեղծվել է STOP կոճակը, որին սեղմելով դուք կարող եք տուրք տալ ձեր զգացմունքներին:

Ծովափին

Ամառվա տապով հագեցած ավազի վրա շատերն են երազում սեքսով զբաղվել: Երեկոյան, երբ այլեւս տարածքում մարդիկ չեն նշմարվում, իսկ արեւամուտի գեղեցկությունն արդեն վայելել եք, սկսեք քնքշանքով: Սա հենց այն վայրն է, ուր պետք է առավելագույնս երկարեցնել նախերգանքը, հետո միայն անցնել ‹‹գրոհի››:
Տուն վերադառնալիս պատրաստ եղեք, որ մարմնի տարբեր հատվածներից ավազի հատիկներ կգտնեք: :)

Հանդերձարանում

Գնումներ անելը կանանց ամենասիրելի թուլություններից է: Գնացեք գնումներ անելու, համբերատար սպասեք մինչ զուգընկերուհին կփորձի իր նախընտրելի շորիկները: Ապա զգուշորեն ներթափանցեք հանդերձասրահ ու ազատեք նրան ավելորդ հանդերձանքից:

Անսովոր վայրեր սեքսով զբաղվելու համար


Ուրիշի լոգարանում

Ռոմանտիկ զույգերն անպայման փորձած կլինեն սեքսով զբաղվել սեփական լոգարանում՝ մոմերով, երաժշտությամբ, սառը շամպայնի առկայությամբ: Գրեթե նույնը կարելի է փորձել այլոց լոգարաններում, երբ հյուր եք, ուր ուժգնանում է ‹‹բռնվելու›› հավանականությնունը:
Հենց տեսնում եք, որ խնջույքը թեժանում է, բոլորը ուրախանում են, աննկատ առանձնացեք լոգարանում ‹‹ուրախանալու›› ձեր զուգընկերոջ հետ:

Աշխատավայրում

Անշուշտ, այս տարբերակը ոչ բոլորի համար է, քանի որ բացահայտվելու վտանգն իսկապես մեծ է: Ճաշի ժամին, երբ աշխատակիցները քիչ են, գտեք ամենահարմարավետ անկյունն ու առանձնացեք: Կատարյալ կլինի, եթե զուգընկերը կամ զուգընկերուհին նաեւ միեւնույն աշխատավայրից լինի: Իսկ ահա ամենահամարձակներին  առաջարկվում է սեքսով զբաղվել հենց տնօրենի սենյակում՝ լկտիաբար: :)

Անսովոր վայրեր սեքսով զբաղվելու համար


Ինքնաթիռում

Ինքաթիռում սեքսով զբաղվելն ամենաէքստրեմալներից ու ամենագժականներից է: Երբ երկրից հազարավոր կիլոմետրերով բարձր ես գտնվում եւ բացահայտվելու հավանականությունը մեծ է, սեքսը դառնում է ավելի խելահեղ: Մասնագետնրը փաստում են, որ ամենաուժեղ օրգազմը մարդիկ ստանում են հենց ինքնաթիռում:

Bravo.am-ը անց է կացրել հարցում մեր հայրենակիցների շրջանում՝ պարզելու, թե ինչ անսովոր վայրեր են նախընտրում սեքսով զբաղվելու համար:

‹‹Միշտ ուզել եմ լողափում սեքսով զբաղվել: Դեռեւս չի հաջողվել,
բայց հուսամ կստացվի մի օր ››:
Զոհրաբ, 25 տ.

‹‹Մեր հայ աղջիկները էնքան ամոթով են, որ անկողնում սեքսով չեն ուզում զբաղվել, ուր մնաց այլ տեղերում փորձեն կամ ուզեն››:
Գրիգոր, 27 տ.

‹‹Շատ եմ ուզում համալսարանում սեքսով զբաղվել: Մտածում եմ, կուրսեցիներս նստած դաս են լսում, իսկ ես կողքի սենյակում զվարճանում եմ. փորձելու եմ››:
Աննա, 19 տ.

‹‹Ես ցուցակ ունեմ կազմած, թե որտեղ պիտի սեքսով զբաղվեմ: Ցուցակս մեծ է, իրականացրել եմ 25 տոկոսը միայն: Ցուցակի հերթականությանը եթե հետեւեմ, հիմա պիտի լողավազանում իրականացնեմ››:
Կարեն, 28 տ.

‹‹Ես ընդհանրապես սիրում եմ սեքսով զբաղվել, ու կապ չունի՝ որտեղ, բայց կարեւոր է, թե ում հետ: Վերջերս զուգընկերուհուս հարցրեցի, թե որտեղ կարելի է չարաճճիություն անել, ասաց՝ իր արվեստանոցում: Նա նկարչուհի է: Լավ միտք է. տարածք, ներկեր, արվեստ ու, կարեւորը, սեր››:
Ալիկ, 31 տ.

‹‹Ծովափին եմ ուզում սեքսով զբաղվել: Շատ ռոմանտիկ կլինի››:
Լուսինե, 25 տ.

‹‹Ոնց եմ ուզում տնօրենիս սեղանի վրա սեքսով զբաղվելը: Տանկնուվրա անել բոլոր պայմանագրերը ու կնքել իմ սիրո պայմանագիրը››:
Աստղիկ, 23տ.



Տեքստը` Ա.Կ.-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին