×


13-րդ «Ոսկե ծիրան»-ը բացվել է

Երեկ մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-րդ հոբելյանին: Մինչ հանդիսավոր կարմիր գորգի արարողությունն ու փառատոնի բացումը՝  Շառլ Ազնավուրի հրապարակում ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի կատարումների ներքո բացվել են օպերատոր Ալբերտ Յավուրյանի, ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի  եւ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը:

13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացմանը


«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի վաղեմի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը միասին ազդարարել են փառատոնի պաշտոնական բացումը: Հարություն Խաչատրյանը հանդիսականներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հիշել հուլիսի 4-ին կյանքից հեռացած իրանցի ռեժիսոր, «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Աբաս Քիառոստամիին:

«Աշխարհի մեծագույն արվեստագետներից ու ռեժիսորներից մեկը՝ Աբաս Քիառոստամին, մեր փառատոնի եւ հայ ազգի ու կինոյի լավագույն բարեկամներից էր: Նա չորս անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին: Իր լուսանկարների հավաքածուն նա նվիրեց Փարաջանովի անվան թանգարանին: Այսօր նրա հուղարկավորությունն է, եկեք հարգենք նրա հիշատակը»,- նշել է Հարություն Խաչատրյանը:

Հարություն Խաչատրյանը եւ Ռալֆ Յիրիկյանը


Փառատոնի շրջանակում կկայանա Աբաս Քիառոստամիի «The Road» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, ինչպես նաեւ ռեժիսորի «T Taste of Chery» ֆիլմի ցուցադրությունը:

Երեկոյի ընթացքում հայտարարվել է, որ Եվրոպական կինոակադեմիան մրցանակ է շնորհել Սերգեյ Փարաջանովի թանգարանին՝արժանացնելով «Եվրոպական կինոմշակույթի գանձ» տիտղոսին: Բացման արարողության ընթացքում ցուցադրվել են մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, նաեւ ժյուրիի կազմը:

13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացմանը


Միջոցառումը եզրափակել է Համո Բեկնազարյանի «Զարե» կինոնկարի ցուցադրությունը, որն ուղեկցվել է Վահագն Հայրապետյանի եւ «Ակուստիկ գույներ» բենդի ստեղծագործությունների կենդանի կատարմամբ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսնակարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին