×


150 հոգանոց խմբի “հարձակում” Աբել Աբելյանի ծննդյան տարեդարձին :)

2013 եւ 2014 թվականներն Աբել Աբելյանի համար յուրահատուկ նշանակություն ունեն. դերասանն այս երկու տարվա ընթացքում դարձել է կրկնակի հայրիկ, եւ երեկ` իր տարեդարձի օրը, BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքն ու որդիներն են իր կյանքի լավագույն պարգեւը:):

Աբել Աբելյանը` կնոջ եւ որդու հետ


Հոբելյարը կեսգիշերին բազմաթիվ շնորհավորանքներ ստանալուց հետո ստիպված է եղել անջատել հեռախոսը, որպեսզի կարողանա քնել, իսկ առավոտյան մի պահ նույնիսկ մոռացել է, որ իր ծննդյան օրն է.“Այնքան մտազբաղ էի աշխատանքային հարցերով, որ բանկում սպասարկողներից հետաքրքրվեցի, թե ամսի քանիսն է:)”:

Աբել Աբելյանը` նորածին որդու հետ


Աբելը 36-ամյակի կապակցությամբ տոնական ընթրիք է կազմակերպել Երեւանի ռեստորաններից մեկում` հրավիրելով հարազատներին եւ մտերիմներին: Դերասան-ռեժիսորի կինը` Օլյան, նրան գեղեցիկ վերնաշապիկ նվիրելուց հետո եւս մեկ անակնկալ է խոստացել, իսկ դերասանական ստուդիայի սաներն ահա այսպես են շնորհավորել.“Երբ ներս մտա, լսարանում ոչ ոք չկար: Հանկարծ փակ վարագույրի հետեւից մոտ 150 հոգի փուչիկներով, տոնական տորթով, իհարկե, աղմուկով մոտեցավ ինձ… Իսկապես ուրախացանք”,-պատմել է նա:

Աբել Աբելյանը` կնոջ հետ


BRAVO.am-ը շնորհավորում է Աբել Աբելյանին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական նորանոր վերելքներ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աբել Աբելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին