×


“16 բանալի”

“16 բանալի”

Bravo.am-ը ներկա էր նոր ռեալիթի-շոուի մեկնարկին Դեկտեմբերի 10-ին “Ավանգարդ” ֆոլք ակումբում տեղի ունեցավ “16 բանալի” բոլորովին նոր, նախադեպը չունեցող ռեալիթի-շոուի շնորհանդեսը: TV5-ի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը ներկայացնում է նոր նախագիծը Շոուն ներկայացնում են TV5 հեռուստաընկերությունը` “32 Փրոդաքշնի” հետ համատեղ: 32 օր շարունակ 16 մասնակիցներ ապրելու են մեկ հարկի տակ միասին, առանց հեռախոսների եւ տարածքը լքելու հնարավորության: “16 բանալի” ռեալիթի-շոուն մեկնարկում է դեկտեմբերի 18-ին եւ ավարտվում է հունվարի 19-ին` 32 օր անց: Այն եթերում կհայտնվի օրեկան 4-5 անգամ, կլինի հիմնական եթեր, ինչպես նաեւ ուղիղ միացումներ, որոնց մասին մասնակիցները տեղեկացված չեն լինի: “16 բանալի” ռեալիթի-շոուի մեկնարկը Շնորհանդեսը սկսեց “32 ակումբին” հատուկ “ներկա-բացակայով”, եւ TV5 հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջյանյանը կարդաց բոլոր մասնակիցների անունները` համոզվելով, որ նրանք ներկա են: “Բարի գալուստ “32 ակումբ”, նկատի ունեմ տարածքը: Այս շնորհանդեսը ծանոթություն է կազմակերպիչների եւ մասնակիցների միջեւ: Սա նաեւ կարելի է ֆիքսել որպես “16 բանալի” ռեալիթի-շոուի առաջին եթեր”,- ասաց Կարեն Բաբաջանյանը: “16 բանալի” ռեալիթի-շոուի մեկնարկը Մասնակիցների ընտրության համար որեւէ հայտարարություն չի եղել: Ծանոթների միջոցով կազմակերպիչները փորձել են գտնել հետաքրքիր անհատականությունների: “Բայց ես այստեղ բարեկամներ չունեմ”,- ասաց Կարեն Բաբաջանյանը: Հեռուստանախագծի գլխավոր խմբագիր Անուշ Քոչարյանը հետաքրքիր խաղ խոստացավ եւ նշեց, որ նախագծին մասնակցում են դիզայներներ, լուսանկարիչներ, նույնիսկ գինեկոլոգ, իսկ տղաներից ոմանք շատ համեղ են պատրաստում: “32 ատամի” Խչոն, Գարիկը ու Վահագնը “16 բանալի” ռեալիթի-շոուի մեկնարկին Հաղթողի որոշման հարցում դեր կունենան մի քանի չափանիշներ` մասնակիցների քվեարկություն, հեռուստադիտողների ինտերնետային եւ SMS հաղորդագրությունները, ձայնի իրավունք կունենան նաեւ կազմակերպիչները: Մասնակիցները նյարդայնանում էին, անհանգստանում: Ոչ պակաս անհանգստացած էին նաեւ մասնակիցների ընկերները, հարազատները, ովքեր եկել էին քաջալերելու և ոգեւորելու նրանց: “16 բանալի” ռեալիթի-շոուի մեկնարկը “Կարեւոր է պահպանել ընկերական մթնոլորտը, նոր հարաբերություններ հաստատել: Այս դեպքում մասնակցությունն իրոք շատ ավելի կարևոր է”,- ասաց Արտյոմը, ում մի քանի մտերիմ ընկերներ մասնակցում են “16 բանալի” ռեալիթի շոուին: “Այս նախագծից հետո դուք կդառնաք հայտնի, փորձեք ճիշտ օգտագործել ձեր` եթերում հայտնվելու հնարավորությունը եւ մաքսիմալ ցույց տալ ձեր տաղանդը և կարողությունները: Ակնկալում եմ ուժեղ խաղ, այն 50%-ով կախված է մեզնից` կազմակերպիչներիցս, 50%-ով` ձեզնից: Մաղթում եմ ձեզ բարի ժամանց”,- ասաց Կարեն Բաբաջանյանը: “16 բանալի” ռեալիթի-շոուի մեկնարկը 16 մասնակիցներին դեռեւս արգելվում է զրուցել լրագրողների հետ եւ որեւէ տեղեկություն հաղորդել: Շնորհանդեսից հետո պայմանագիր կնքվեց կազմակերպիչների եւ մասնակիցների միջեւ, վերջիններս նաեւ հարցաթերթիկ լրացրին: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին