×


“32 ատամ”-ի անակնկալ հայտնությունը “վիտամինցի” Արամ MP3-ի բենեֆիսին :)

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Արամ MP3-ի “եվրատեսիլյան” պրոմոարշավից առաջ “Վիտամին” ակումբում տեղի է ունեցել երգիչ-հումորիստի բենեֆիսը: Խոստացել էինք ներկայացնել այն անակնկալը, որը հանդիսատեսին մատուցվեց միջոցառման ընթացքում:): 

Կարեն Բաբաջանյանը, Արամ MP3-ն եւ Գարիկը


Եվ ահա, “32 ատամ”-ի տրոհումից հետո առաջին անգամ Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը, Զառա Սահակյանն ու ակումբի մյուս անդամները հյուրընկալվել են “Վիտամին”-ում, եւ հումորիստները ողջ կազմով ներկայացրել են տարիներ առաջ բեմադրված մի քանի սքեթչ ու վերհիշել միասին անցած ճանապարհը:

Վահագն Գրիգորյանը եւ Զառա Սահակյանը` Արամ Mp3-ի բենեֆիսին


“2006-ից սկսած միասին աշխատել ենք, մտածել ենք, որ կգա մի օր, երբ ես “Եվրատեսիլ” երգի մրցույթում կներկայացնեմ Հայաստանը, ու եկավ այդ օրը:)”, - ասել է Արամ MP3-ը:

"Վիտամին"-ն ու "32 ատամ"-ը միասին ներկայացրել են տարիներ առաջ բեմադրված սքեթչեր


Կարեն Բաբաջանյանն էլ բարի ճանապարհ ու հաղթանակ է մաղթել այս տարվա մեր պատվիրակին.“Արամ ջան, ես Եվրոպայում ապրող հայերին սրտանց ասում եմ, որ մրցույթի օրերին քվեարկեն քո օգտին: Բարի ճանապարհ, եղբայր”:

Թե հումորային ու երաժշտական ինչ համարներ են ներկայացրել նրանք, կարող եք դիտել “Շանթ”-ի եթերում` “Վիտամին”-ի առաջիկա թողարկումներին:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին